Մհեր Հովհաննիսյան

հայ պատմաբան

Մհեր Սուրենի Հովհաննիսյան, (նոյեմբերի 26, 1982(1982-11-26), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Համասփյուռք» ռադիոհաղորդաշարի հեղինակ և հաղորդավար։

Մհեր Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1982(1982-11-26) (41 տարեկան)
Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երևանի պետական համալսարան և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (2009)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2009)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն

Կրթություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 1989-2000 թթ. ուսանել է տեղի թիվ 13 միջնակարգ դպրոցում։ 2000–2004 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատում և 2004–2006 թթ. շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 2006-2009 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ 2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՅԴ-բոլշևիկ հարաբերություններն Անդրկովկասում (1917-1918 թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակ է տասնմեկ գիտական հոդվածների, մեկ բուհական, մասնագիտական-ուսումնական ծրագրի։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2004–2010 թթ. որպես պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2009 թվականից աշխատել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում որպես ՀՀԻ Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ։ 2012 թ. մարտի 30-ից հուլիսի 10-ը եղել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար։ 2012 թ. հուլիսի 10-ից մինչև 2018 թ. նոյեմբերը հանդիսացել է նույն ինստիտուտի փոխտնօրենը։ ԵՊՀ ՀՀԻ «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամ։ 2016-2017 թթ. ղեկավարել է ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցը[1]։ 2017 թ. սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրային ռադիոյի եթերում վարում է «Համասփյուռք»[2] հեղինակային հաղորդումը։ 2010-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, 2018 թվականից` դոցենտ։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել