Եգոր Առուստամյան (Մենակ)

(Վերահղված է Եգոր Առուստամյանից)

Եգոր Առուստամյան (Մենակ), (1882, գյուղ Քռասնի, Վարանդա գավառ, Արցախ - 1903, Բասեն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Եգոր Առուստամյան (Մենակ)
Ծնվել է1882
ԾննդավայրՔռասնի, Վարանդա գավառ, Արցախ
Մահացել էսեպտեմբեր, 1903 թվական
Մահվան վայրԲասեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունհայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն խմբագրել

Եգոր Առուստամյանը ծնվել է 1882 թվականին, Արցախի Վարանդայի գավառի Քռասնի գյուղում։ 1900 թվականին ավարտել է Շուշիի Թեմական դպրոցը։ 1900 թվականից քարոզչական աշխատանք է տարել Բաքվի հայ բանվորների շրջանում։ 1902 թվականից տեղափոխվել է Կարս և սկզբում զբաղվել քարոզչական-նախապատրաստական աշխատանքներով։ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեն նախ նրան հանձնարարել է շրջիկ-քարոզիչի գործը Կարսի մարզի գյուղերում և գավառներում, որը նա կատարել է մեծ հաջողությամբ։ 1902 թվականի աշնանը նա ՀՅԴ Կարսի կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ ծպտված անցել է Բասեն՝ պատրաստելու այնտեղից դեպի Սասուն զենքի ու զինամթերքի փոխադրման ճանապարհը, որի շրջանակներում նա երբեմն անցել է Խնուս, իսկ մի քանի անգամ էլ հասել մինչև Սասուն, այնուհետև կրկին վերադարձել Բասեն։

Երկրում Մենակը դիմավորել է զենք փոխադրող խմբերին և օգնել նրանց իրենց գործը անվտանգ կատարելու։ 1903 թվականի սեպտեմբերին Մենակը զոհվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղված կռվում, երբ փորձել է օգնության հասնել Օննիկ Նևրուզի (Հովհաննես Նևրուզյան) զինախմբին։ Նա գրել է բանաստեղծություններ։ Նրան է նվիրված Ավետիք Իսահակյանի՝ Մենակի (Ե. Առուստամյան) նվիրական ստվերին բանաստեղծությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա., Գ. հատ., Երևան, 1990։
  • Թաշճեան Վ., Իշխանը (Վանայ Իշխանի կեանքն ու գործունէութիւնը), Երեւան, 1994։
  • Սեպուհ, Դրուագներ Սասունի կռիւներէն. դէպի Սասուն, Կ. Պօլիս, 1910։