Մասնակից:Սամուէլ/Մեծ գաղափար
Մեծ գաղափար (հուն. Μεγάλη Ιδέα) - հույների իրրեդենտիստական գաղափար, որն առաջացել է Օսմանյան Հունաստանի ժամանակաշրջանում և ենթադրում է Բյուզանդական կայսրության վերականգնումը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով։ Միջնադարում այդ գաղափարը պետք է իրագործվեր հունական ազնվականների՝ ֆանարիոտների շնորհիվ, որոնք պետք է ժամանակի ընթացքում կատարեին պալատական հեղաշրջում կայսրությունում, քանզի հույների ձեռքում գտնվում էր կայսրության առևտրի և ֆինանսների մեծ մասը։
Ավելի նեղ իմաստով նշանակում է Հունաստանի Անատոլիայի բռնակցման նախագիծը 1910-ական թվականներին[1]։
Գաղափարը նաև օգտագործվել է Ռուսաստանի արտաքին գործերում, հատկապես Եկատերինա Երկրորդի հունական նախագծում։
Ծագում և անվանում
խմբագրելՊատմաբան-բյուզանդագետ Սթիվեն Ռանսիմանի խոսքերով՝ Մեծ գաղափարի արմատները ձգվում էն մինչև թուրքական արշավանքները։ Դա հունական ժողովրդի կայսրական ապագայի գաղափար էր։ Միքայել VIII Պալեոլոգոսն այն ձևակերպել է իր Կոնստանդնուպոլսի ազատագրման մասին խոսքում։
Պատմություն
խմբագրելՎերջին հունական կայսրությունը՝ Տրապիզոնի կայսրությունն անկում է ապրել 1461 թվականին, սակայն ազատագրական շարժման առաջին փորձերը սկսվել են միայն 360 տարի անց - 1823 թվականին։ Սուր էր հարցը հունական վիլայեթներից դուրս քրիստոնյաների ապագայի մասին։ Առավել ցավալի էր հույների համար կորցված մայրաքաղաք Կոնստանդուպոլսի ապագան։ Օսմանյան կայսրության առաջին ճեղքի արդյունքում նորանկախ բալկանյան պետությունները ցանկանում էին մեծացնել իրենց ազդեցության գոտինները․ այդ պետությունների շարքին էր պատկանում նաև Հունաստանի թագավորություն
Հունաստանի անկախություն
խմբագրելՀունական հեղափողությունը, որն իր վերջին փուլում նաև օգնություն էր ստանում եվրոպական պետություններից, բերեց անկախ հունական պետականության ստեղծմանը 1830 թվականին։ Դա բերեց հույների ցանկությանը մեծացնել պետության սահմանները և գրավվել այնպիսի հունաբնակ տարածքներ, ինչպիսին Էպիրոսը, Ֆեսսալիան, Մակեդոնիան, Թրակիան, Կրետեն, Կիպրոսը, Կոստանդնուպոլիսը, ինչպես նաև իոնական կղզիի հանրապետությունը, որը գտնվում էր Մեծ Բրիտանիայի հովհանավորության ներքո[2].
Հեղափոխության արդյունքներից մեկը հունական էլիտայի թուլացումն էր Օսմանյան կայսրությունում, որոնց, ինչպես մնացած բոլոր հույների պես, չեին վստահում։ Օսմանյան կայսրությունում սկսեցին դիրքեր գրավել արդեն Հայերն ու Բուլղարները։
Հելլենիստականության տարածումով զբաղվում էր արդեն անկախ հունական թագավորության կառավարությունը։ Հունաստանի լուսավորականության նախարար Նիկոպուլոսը ջանքեր կիռարեց թագավորությունից դուրս հելլենիստականության տարածման համար[3]։
Ստեղծվեց մեծ տարբերություններ անատոլիահունականության և հունաստանի հունականության հայացքների միջև։ Եթե թագավորության հույները իրենց ընդհունում էին որպես հելենների ժառանգորդներ, ապա անատոլիահունականությունը իրեն ընդհունում էիբ որպես Բյուզանդացիների ժառանգորդներ։
Բուլղարական բաժանում
խմբագրել1850-ական թվականներին սրվեցին հարաբերությունները կայսրության Բուլղարական բնակչության, որոնք փորձում էին անջատվել հույներից, և ֆանարիոտական կառավարության տակ գտնվող բուլղարական եկեղեցու, որի բոլոր անդամ բուլղարները նշվում էին որպես հունական նահանգի բնակիչներ։ Կոնֆլիկտը ավարտվեց միայն 1872 թվականին, երբ կոստանդնուպոլսի պատրարքությունը բուլղարացիններին մեղադրելով Ֆիլեթիզմի մեջ, հայտարարեց բուլղարական թեմի ստեղծման մասին։ Կոնֆլիկտի շուրջ ստեղծվեց բարդ միջազգային դիվանագիտական խաղ, որի մեջ մեծ դեր էր խաղում ռուսական կառավարությունը, որը սատարում էր Բուլղարներին։ Ռուսական պահպանողական «Մոսկովսկիե վեդեմոստի» թերթը 1872 թվականին այսպես բացատրեց հույների քայերը․
«Հույները համոզված են, որ սլավոնների հետ կրոնական կապերը խզելով, նրանք ոչ միայն շրջանցում էն պանսլավիզմի վտանգը, այլ նաև գրավում էն արևմտյան երկրների, հադկապես անգլիայի համակրանքը, որը այսօրվանից դարձել է հելլենիստականության պահապանը։ Այսպես դատելով, հույների համար օգտակար է սլավոններից պաշտպանվելու համար թուրքերի հետ դաշնակցելը, ինչը նրանք կանեն անմիջապես Ռուսաստանի հետ կապերը խզելուց հետո։ Հույները, սակայն, այդ առաջարկում էն նաև գործարքով․ նրանք պահանջում էն, որ թուրքերը հույների հետ կիսեն կառավարությունը կայսրությունում, այնպես, որ հույները նաև զբաղեցնեն պետության մեջ կարևոր պաշտոններ։ Հույները իրենց համար դյուրալի ցանկացած քաղաքականությունով ցանկանում են իրագործել Մեծ գաղափարը՝ իրենց փոքր թագավորությունը կայսրության վերածման նախագիծը։ Նրանք համոզված են, որ եթե թուրքերը նրանց հետ համաձայնվեն,ապա նրանց կայսրությունը ժամանակի ընթացքում կանցնի հույների ձեռքը, ինչպես եղավ Հռոմեական Կայսրության հետ»
Նման մտքեր է արտահայտում Կոնստանտին Լեոնտևը, ով իր աշխատությունների տակ ստորագրում էր «Ցարգրադցի Կոնստանտինով» մականունով[4]
Հույներին պետք են թուրքեր բոսֆորում որպես պաշտպանիչ ուժ այն պանսլավիստական պետությունից, որից նրանք այդքան վախենում են։ Մինչև որ թուրքերը բոսֆորում են, պանսլավիզմը անհնար է։ Նրանց համար ավելի հեշտ է պայքարել թուրքական կայսրության գոյության պայմաններում։ Պանսլավիզմի դեմ պայքարելը ավելի հեշտ է կոնստանդնուպոլսում, քան Հունաստանում
Սակայն լեոնտևը, ով անձնապես տեղակացված եր Օսմանյան կայսրությունում ուղղափարների մասին, վերջին տարիններին քննադատում էր ռուսների բուլղարամետ քաղաքականությունը և կշտամբում էր աղանդավոր բուլղարներին։ Իր «արևելյան շարժումները» գրքում գրում է․
Բուլղարների հիմնականում դեմ էին ուղղափար ռուսաստանին այս ցեղային կռվում, որը այնսքան երկար ժամանակ ոչնչացնում է մեր սրբությունները։ Հույները նույնպես դեմ էին մեզ և ուղղափառությանը, նրա դրույթները պաշտպանելով միայն ձևականորեն, սլավոնների դեմ պայքարելու համար։ Ո՞վ է հիմա հետևում ուղղափառության սուրբ կանոններին՝ նրա հին կանոններին, նրա հոգուն[5]:։
Ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմ
խմբագրելՀունաստանը անմիջապես չի մասնակցել պատերազմին՝ Անգլիայի սպառնալիքների պատճառով, չնայած որ հակաթուրքական տրամադրվածությունները երկրում ստիպեցին կառավարությանը կատարել ռազամական մոբիլիզացիա։ Հունաստանը նաև հրավիրված չէր Բեռլինի խորհրդաժողովին որպես լիարժեք մասնակից, չնայած որ թուրք-հունական սահմանի հարցը քննարկվում էր կոնգրեսում, ինչը բերեց Թեսսալիայում թուրքերի տարածքների վերադարձին հույներին։ 1881 թվականի մարտին կայսրությունը վերադարձրեց հունաստանին էպիրոսը և թեսսալիան[6]։
Բացի դրանից, հույներին վերադարձվեց նաև կիպրոսի կղզին, որը նախկինում տրվել էր Անգլիային՝ որպես նվեր Թուքրիային կոնգրեսում ներկայացնելու համար։ Բրիտանական օկկուպացիան բերեց մեծ անախորժությունների և պանհելլենիստականության աճին[7][8]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո
խմբագրել1918 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Օսմանյան կայսրության պարտությունից հետո հունական զորքերը ֆրանսիական կառավարության տակ բոսֆորի, դարդանելի նեղոցներով և սև ծովով մտան հարավային Ռուսաստան՝ Օդեսսա և Նիկոլայև։
Կանտորովիվը պնդում է, որ մեծ հունաստանի սահմանները իրենց մեջ նեռարում էին և Օդեսսան, որը հույները ձեռնամուխ եղան գրավվելու։ Քաղաքի շուրջ և անգամ նրա որոշ մասերում 1918 թվականին գոյություն է ունեցել մեծ հունական գաղութ, որը ուրախությամբ դիմավորել է հունական զորքին։ Չնայած դրա՝ ուկրաինական արշավը հունական կառավարության գաղափարը չէր․ այն առաջարկել էր Կլեմանսոն, ով դրա համար առաջարկել էր Հունաստանին սատարել խաղաղության պայմանագրում։ Հունական փաստաթղթերը չեն նշում որևէ նկրտում Օդեսսայի նկատմամբ[8] ։
Անտանտի հարավային Ռուսաստանի ֆրանսիայի ռազմագոտու զորքերում զինծառայողների քանակով Հույները ունեին մեծամասնությունը։ Հունական կորպուսը կազմում էր զորքերի առանձին մասը և հպատակվում էր Ֆրանսիական կառավարությանը։ Հունական զորքերի մեծ մասը 1919 թվականի սկզբին կարմիր բանակից պաշտպանում էր Նիկոլաևը։
1919 թվականին Նիկոլաևի մոտ պարտությունը Հունական կորպուսին բերեց մոտ 100 սպանվածների և վիրավորվածների։ Կարմիրների մոտ հայտնվեց համարյա ամբողջ ուկրաինին։
Հունական զորքերի Նովորոսսիայում գտնվելը նկարագրված է Ալեքսեյ Տոլստոյի, Կոնստանտին Պաուստովսկու, Սլավինի ֆրքերում։ Հունական օկկուպացիան վերջացավ խայտառակ օդեսսայից էվակուացիայով, որից հետո հունաստանը այլևս պատմության մեջ չզբաղեցրեց ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի ոչ մի մաս։
Երկրորդ թուրք-հունական պատերազմ
խմբագրելՔանի որ օսմանյան կայսրությունը, որը պայքարում էր գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում կործանվեց դաշնակիցների բլոկի կողմից, այն պարտադրված էր ստորագրել սևրի խաղաղության պայմանագիրը, որով Հունաստանին էր անցնում Իզմիրը՝ 70% հունական բնակչությամբ, ինչպես նաև ամբողջ Թրակիան։ Սկզբում հունաստանը կարողանում էր բավարարել մեծ տերությունների պահանջները, սակայն շուտով նրանց պահանջները բախվեցին, և ակնհայտ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում զիճել Կոնստանդնուպոլիսը և Իզմիրը՝ աշխարհի ամենակարևոր ռազմական կետերից մեկը, հատկապես ռուսական ագրեսսիայի վախից։ Դրա արդյունքում Կոնստանդնուպոլիսը հրչակվեց միջազգային տարածք, Կիպրոսը անցավ Բրիտանիային և Դոդկանեսը Իտալիային։
Սկզբնական փուլում Վենիզելոսի գործնեության, ինչպես նաև հունական ազգայնականների պատճառով, որոնք ցանկանում էին ավարտել հունաստանի միացման գործնթացը, բերեց լավ արդյունքների, չնայած որ հիմնական նպատակը՝ Կոնստանդնուպոլսի գրավվումը և այն որպես մայրաքաղաք հրչակելը չկատարվեց։
Պարտություն
խմբագրելՎենիզելոսը ցանկանում էր ապացուցել, որ հունաստանը ունակ է միայինակ վերցնել Կոնստանդնուպոլիսը, և միանգամից համաձայնվեց օկկուպացնել փոքր ասիան, ինչը առաջարկել էր անտանտը, քանի որ իտալիացինները ցանկանում էին գրավվել այն։ Հունական բանակը իջավ Իզմիրում և Սևրի պայմանագրով՝ նրան անցավ արևմտյան անանտոլիան։ Սակայն անտանտը վերջացրեց ներքին պայքարը և օգտվելով հունաստանում իշխանափոխությունից, սկսեց դավաճանել իր դաշնակցին և օգնեց Թուրքական կառավարությանը Անկարայում։ Նույն ժամանակ Ատաթուրքը ոչնչացրեց և խայտառակ պարտության մատնեց ամբողջ հունական զորքին՝ հասնելով Իզմիր, որտեղ տեղի ունեցավ իրական աղետ։
Մեծ գաղափարը ավարտվեց Հունաստանի պարտությամբ, ցեղասպանությամբ և մահով։
Ներկայումս Մեծ գաղափարը սատարում է Ոսկե Վերջալույս կուսակցությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of Greece» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-12-31-ին. Վերցված է 2017-08-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Barbara Jelavich History of the Balkans, 18th and 19th Centuries. — Cambridge University Press, 1983. — P. 229.
- ↑ Проф. Ѳ. Кургановъ Историческій очеркъ греко-болгарской распри // Православный Собесѣдникъ. — 1873. — С. 6.
- ↑ Кн. Г. Трубецкой Россія и вселенская патриархія послѣ Крымской войны. 1856—1860 гг. // Вѣстникъ Европы. — 1902. — № 6. — С. 496.
- ↑ Корреспонденция из Константинополя от 26 сентября того же года // Московскія Вѣдомости, № 258. — 1872. — С. 3.
- ↑ Н. Константинов Панславизм и греки // Русскій Вѣстникъ. — 1873. — Т. 103. — С. 924.
- ↑ Вадим Венедиктов (2004-04-23). «Православный Восток в трудах общественных и церковных деятелей России XIX века». Православие.Ru. Վերցված է 2017-08-04-ին.
- ↑ 8,0 8,1 Леонтьев, Константин Николаевич Плоды национальных движений на православном Востоке // Восток, Россия и Славянство. — М.: Око, Эксмо, 2007. — С. 534-566. — 896 с. — (Антология мысли). — ISBN 978-5-699-24266-5
|