Գերմանական հարց

Գերմանական հարց կամ գերմանական հիմնահարց (գերմ.՝ Deutsche Frage), Եվրոպայի կարևորագույն աշխարհա-քաղաքական հիմնախնդիրներից մեկը 19-20-րդ դարերում[1]:
1815-1866 թվականներին Գերմանիայի ներկայիս տարածքում և շրջակա սահմաններում գոյություն են ունեցել շուրջ 37 անկախ գերմանախոս պետություններ, որոնք միավորվել են Գերմանական Միության մեջ:
Որպես արևմուտքի գերմանախոս երկրներին միավորող պետական միավորում՝ պատմության թատերաբեմ է դուրս գալիս Ավստրիական կայսրությունը, որը իր դաշնակիցների օգնությամբ կարողանում է վերամիավորել Գերմանիայի մեծ մասը[2]:
Հյուսիսգերմանական հողերի միավորման գործում հավակնում էր Պրուսիայի թագավորությունը: Ե՛վ Ավստրիական կայսրությունը, և՛ Պրուսիան ձգտում էին վերամիավորել Գերմանիան՝ ստեղծելով անկախ պետություն, որն էլ կլիներ նույն ազգին պատկանող և նույն լեզվով խոսացող գերմանացիների հայրենիքը:
Նույն ժամանակների կարևորագույն խնդիրներից էին նաև Իտալիայի վերամիավորման և Սերբիայի անկախության հարցերը:
ՊատմությունԽմբագրել
Սրբազան Հռոմեական կայսրության անկում և գերմանական առաջին հարցԽմբագրել
Գերմանական պատմագրության մեջ որպես գերմանական հարցի ծագման ամսաթիվ համարվում է 1806 թվականի օգոստոսի 6-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության անկումը (Սրբազան Հռոմեական կայսրությունը Գերմանիայի պատմության մեջ հայտնի է Առաջին Ռայխ անունով և գերմանացիները այս պետական միավորումը համարում են գերմանական առաջին կայսրությունը):
Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո նրա տարածքը բաժանվեց փոքրիկ քաղաք պետությունների միջև: Այս հիմնախնդրի լուծման համար առաջարկվել է երկու ճանապարհ, որոնցից առաջինը պետք է լուծվեր Ավստրիական կայսրության միջոցով (Մեծ գերմանական ճանապարհ), իսկ մյուսը (փոքրգերմանական)` Պրուսիայի թագավորության:
Ավստրիական կայսրությանը հաջողվեց միավորել գերմանական հողերի մեծ մասը, ինչպես նաև գրավել հարակից հսկայական տարածքներ (Այդ թվում ներկայիս Սլովենիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ավստրիայի և Իտալիայի տարածքները) և ստեղծել մեկ հսկայական պետական միավորում՝ պահպանելով կայսերական տիտղոսը:
Հյուսիսային Գերմանիայի գերմախոս պետությունների միավորման գործը ստանձնեց Պրուսիան, որը համարվում էր Գերմանիայի սիրտը: Միավորելով գերմանախոս հողերը՝ պրուսիական զորքերը կարողանում են ռազմակալել նաև Նիդերլանդների և Լեհաստանի հողերը:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան դուրս եկավ պարտված, որն էլ առիթ տվեց Գերմանիայի կտրուկ թուլացման և տնտեսական մասնատման: Սակայն՝ Պրուսիայի թագավորության կողմից վերջին գերմանական հողի ազատագրումով Գերմանական հարցը առաջին անգամ հանգուցալուծում գտավ:
Երրորդ Ռայխի անկում և Գերմանիայի հիմնահարցԽմբագրել
Հերթական անգամ Գերմանիայի հիմնահարցը դարձավ արդիական, երբ գերմանական երրորդ կայսերական-պետական միավորումը՝ Երրորդ Ռայխը, նույն Նացիստական Գերմանիան, պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ մայրաքաղաք Բեռլինը և Արևելյան Գերմանիան գրավվեց Խորհրդային Միության կարմիր բանակի կողմից: Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Գերմանիան և իր դաշնակից երկրները (Իտալիա, Ճապոնիա, Բուլղարիա) մասնատվեցին, իսկ Գերմանիան բաժանվեց դաշնակիցների ազդեցության գոտիների (Ամերիկյան, ֆրանսիական և խորհրդային):
Շուտով՝ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց զորքերը դուրս հանեցին Արևմտյան Գերմանիայից, փոխարենը խորհրդային ազդեցության գոտում հայտնված Արևելյան Գերմանիան (Բեռլին մայրաքաղաքով) վերածվեց նոր սոցիալիստական պետական միավորման՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն անվան տակ:
Երկու Գերմանիաների միջև կառուցվեց գերմանական պատը, որն էլ համարվում էր կապիտալիզմի և սոցիալիզմի ճամփաբաժանը: Արևմտյան Գերմանիան ուշքի գալով սկսեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ավելի ուշ պետությունները միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որից հետո արևմտյան պետությունները սկսեցին սատարել Գերմանիայի վերամիավորմանը:
Այդ ճնշումների ներքո՝ 1990 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Միխայիլ Գորբաչովի հրամանագրով Բեռլինի պատը քանդվեց և Գերմանիան վերամիավորվեց: Խորհրդային զորքերը դուրս բերվեցին Բեռլինից և հռչակվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության անկախությունը:
Այդպիսով երկրորդ անգամ գերմանական հիմնահարցը ստացավ իր հանգուցալուծումը՝ հօգուտ Գերմանիայի:
Տե՛ս նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
Գերմաներեն գրականությունԽմբագրել
- Albrecht Behmel: Die Mitteleuropadebatte in der Bundesrepublik Deutschland: Zwischen Friedensbewegung, kultureller Identität und deutscher Frage. Ibidem-Verlag, Hannover 2011.
- Dieter Blumenwitz: Denk ich an Deutschland. Antworten auf die Deutsche Frage. Bayerische Landeszentrale für politische Bildungsarbeit, München 1989, 3 Teile (2 Bände, 1 Kartenteil).
- Anselm Doering-Manteuffel: Die deutsche Frage und das europäische Staatensystem 1815–1871, 3., um einen Nachtr. erw. Aufl., Oldenbourg Wissenschaftsverlag, München 2010, ISBN 978-3-486-59675-5 (Enzyklopädie deutscher Geschichte, 15).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Robert D. Billinger (1991). Metternich and the German Question: States' Rights and Federal Duties, 1820-1834. University of Delaware Press.
- ↑ The Situation of Germany. (PDF) - The New York Times, July 1, 1866