Մեծ Բուլղարիա (իրրեդենտիզմ)

Մեծ Բուլղարիա (բուլղար․՝ Велика България) 1878 թվականին Բեռլինի տրակտատից հետո առաջացած քաղաքական գաղափար, համաձայն որի բուլղարաբնակ հողերը պետք է միավորվեն միասնական բուլղարական ազգային պետության ներքո։ Համաձայն գաղափարի Մեծ Բուլղարիայի մեջ պետք է մտնեն. ժամանակակից Բուլղարիան, Վարդարյան Մակեդոնիան, Էգեյան Մակեդոնիան, Արևմտյան Թրակիան, Արևելյան Թրակիան, Հյուսիսային Դոբրուջան, Տիմոշկոն, Հարավային Մորավան և Բուլղարական արևմտյան երկրամասը։ Որպես տվյալ քաղաքական գաղափարի պատմական հիմնավորում կողմնակիցները բերում են Բուլղարական առաջին և երկրորդ թագավորությունները (681 - 1394)։

Բուլղարիան Սիմեոն Ա Մեծ թագավորի օրոք (893-927)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել