Ստրասբուրգի համալսարան կամ համալսարան Ստրասբուրգում - ֆրանսիական համալսարան, վերաբերում է Ստրասբուրգի ակադեմիային: 1970 թվականին Ստրասբուրգի համալսարնը բաժանվեց երեք առանձին ճյուղերի. 1-ը՝ Ստրասբուրգ (Լուի Պաստյոր), 2-ը՝ Մարկ Բլոկ և 3-ը՝ Շուման Ռոբեր: 2009 թվականի հունվարի 1-ին դրանք կրկին միավորվել են մի կազմի մեջ: Միավորման գործընթացը նախատեսվում է աստիճանաբար ավարտել մինչև 2012 թվականը: 2015 թվականին նա համաշխարհային համալսարանների վարկանիշում 87-րդ տեղն էր զբաղեցնում[1]: 2017 թվականին Ֆրանսիայում համալսարանը զբաղեցրել է աշխարհի մասշտաբով 4-6-րդ տեղը և 150-րդ տեղը՝ համաշխարհային համալսարանների կազմում[2]: Համալսարանը եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի և եվրոպական հետազոտական համալսարանների լիգա: Իր գոյության ընթացքում Ստրասբուրգի համալսարանը թողարկել է 18 մրցանակներ տարբեր ոլորտներում:

Պատմություն խմբագրել

Ստրասբուրգի համալսարանի ձևավորման պատմությունը սկիզբ է առնում բողոքական գիմնազիայից, որը հիմնադրվել է 1538 թվականին Յոհան Ստուրմի կողմից, ըստ որի համալսարանը հետագայում կոչվեց բողոքական ակադեմիա:

1566 թվականին կայսր Մաքսիմիլիան II-ը գիմնազիային տվեց ակադեմիայի կարգավիճակ, 1621 թվականին այն դարձավ համալսարան, իսկ 1631 թվականին՝ թագավորական համալսարան:

1681 թվականին Լուի Արև արքայի զորքերը գրավեցին Էլզասը, և ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի Հռենոսի արևմտյան ափը, ներառյալ համալսարանը դուրս եկան Ֆրանսիայի կազմից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ֆրանսիան գրավում էր նացիստական Գերմանիան, համալսարանը տեղափոխվեց Կլերմոն Ֆերան քաղաք:

1970 թվականի Ստրասբուրգի համալսարանը բաժանվեց երեք առանձին համալսարանների.

1.Համալսարան Ստրասբուրգում(Լուի Պաստերի համալսարան)

2.Համալսարան Ստրասբուրգում(Մարկ Բլոկի համալսարան)

3.Համալսարան Ստրասբուրգում(Ռոբեր Շումանի համալսարան):

2009 թվականին նրանք կրկին դարձել են մեկ համալսարան:

Բաժիններ խմբագրել

  1. Փիլիսոփայական
  2. Հոգեբանական
  3. Տնտեսագիտության ֆակուլտետ
  4. Իրավագիտության ֆակուլտետ
  5. Մանկավարժական
  6. Պատմություն
  7. Տեխնոլոգիական ֆակուլտետ
  8. Մաթեմատիկա
  9. ֆիզիկա
  10. Բժշկություն
  11. Ատամնաբուժական
  12. Դեղագործական

Գրություն խմբագրել

Դասընթացը ֆրանսերեն է:

Հայտնի անձնակազմ և շրջանավարտ խմբագրել

1.Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ-ռուս մանկաբարձ

2.Ադոլֆ Բայեր-գերմանացի քիմիկոս

3.Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգ-գերմանացի հասարակական գործիչ

4.Մարկ Բլոկ-ֆրանսիացի պատմիչ

5.Ֆերդինանդ Բրաուն-գերմանացի ֆիզիկոս

6.Լույո Բրենտանո-գերմանացի տնտեսագետ

7.Գեորգ Բյուխներ-գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ

8.Արսեն Վենգեր-ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչ

9.Շառլ Ադոլֆ Վյուրց-ֆրանսիացի քիմիկոս

10.Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե-գերմանացի բանաստեղծ և մտածող

11.Բորիս Գոլիցին-ռուս ֆիզիկոս

12.Գեորգ Զիմել-գերմանացի փիլիսոփա և սիցոլոգ

13.Անրի Պոլ Կարտան-ֆրանսիացի մաթեմատիկոս

14.Էռնստ Ռոբերտ Կուրցիուս-գերմանացի բանասեր

15.Մաքս Լաուե-գերմանացի ֆիզիկոս

16.Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ-ավստրիացի պետական գործիչ

17.Լուի Պաստյոր-ֆրանսիացի քիմիկոս և կենսաբան

18.Վիլհելմ Ռենտգեն-գերմանացի ֆիզիկոս

19.Միխեիլ Սաակաշվիլի-Վրաստանի նախագահ

20.Լյուսյեն Ֆևր-ֆրանսիացի պատմիչ

21.Հերման Էմիլ Ֆիշեր-գերմանացի ֆիզիկոս

22.Կառլ Շվարցշիլդ-գերմանացի ֆիզիկոս

23.Ալբերտ Շվայցեր-գերմանացի փիլիսոփա, բժիշկ

24.Կարլ Շմիդտ-գերմանացի իրավաբան և փիլիսոփա

25.Գուստավ ֆոն Շմոլլեր-գերմանացի տնտեսագետ, պատմաբան, հասարակական գործիչ

26.Ժան Կլոդ Յունկեր-Լյուքսեմբուրգի վարչապետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ARWU2014». 2014.
  2. [1]

Արտաքին հղումներ խմբագրել