Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ
Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ (ռուս.՝ Не́стор Максимович Амбо́дик-Максимо́вич, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 7), 1744, Վեպրիկ, Hadiach Regiment, Կազակական հետմանություն[1] - հուլիսի 24 (օգոստոսի 5), 1812, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գիտնական, մանկաբարձության, բուսաբանության և ֆիտոթերապիայի հիմնադիրներից Ռուսական կայսրությունում։ Կազմել է մանկաբարձության (1784-1786 թթ.) և բուսաբանության (հրտ. 1795 թ.) ռուսերեն առաջին ձեռնարկները։ Հայերեն թարգմանված են նրա «Բժշկական բուսաբանութիւն» և «Բնազննութիւն բնութենական հանգամանաց մարդոյ» աշխատությունները, որոնք ձեռագիր վիճակում պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Մոսկվայի Լենինի անվան գրադարանում։
Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 7), 1744 Վեպրիկ, Hadiach Regiment, Կազակական հետմանություն[1] |
Մահացել է | հուլիսի 24 (օգոստոսի 5), 1812 (67 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | զինանշանագետ |
Հաստատություն(ներ) | Ստրասբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն, Մանկաբարձություն, մանկաբուժություն և բուսաբանություն |
Ալմա մատեր | Կիևի հոգևոր ակադեմիա և Ստրասբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և բժշկության դոկտոր |
Nestor Ambodik-Maksimovich Վիքիպահեստում |
Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչը սովորել է Կիևի հոգևոր ակադեմիայում (ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան), Ստրասբուրգի համալսարանում (ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում)։ Եղել է ռուսական կայսրության բժշկական կոլեգիայի պատվավոր անդամ, կայսերական ազատ տնտեսագիտական ընկերության անդամ։
Նեստոր Մաքսիմովիչը հեղինակել է ֆիտոթերապիայի վերաբերյալ ռուսերեն առաջին ձեռնարկը։ Նա համարվում է մանկաբարձության և մանկաբուժության ռուսական դպրոցներ հիմնադիրներից մեկը։
Ամբոդիկ կեղծանունն ընտրելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գիտնականի ազգանունն ու հայրանունը համընկնում են՝ երկուսն է Մաքսիմովիչ են («ամբո դիկ» (լատին․՝ ambo dic) լատիներենից թարգմանած՝ նշանակում է «ասա երկու անգամ»)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 А. Н. Амбодикъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 72—73.
- ↑ Критико-биографический словарь русских писателей и ученых (от начала русской образованности до наших дней) : Т. 1-6. Т. 1. Вып. 1-21 : А, 1889
Գրականություն
խմբագրել- Аблицов В. «Галактика „Украина“. Украинская диаспора: выдающиеся фигуры» — К.: КИТ, 2007. — 436 с.
- Лукьян М. Основатель отечественного акушерства Нестор Максимо́вич (Амбодик) // Здоровье Украины. — сентябрь 2007. — № 18
- Российский Д. М. Основоположник отечественной фитотерапии Н. М. Амбодик // Клиническая медицина. — 1945. — № 10—11
- Российский Д. М. Отец русского акушерства и основоположник медицинской ботаники и фитотерапии Н. М. Максимо́вич-Амбодик // Акушерство и гинекология. — 1948. — № 6
- Нестор Макси́мович Максимо́вич-Амбодик
- История акушерства и гинекологии на сайте Медицинская информационная сеть (Ստուգված է 4 Հուլիսի 2009)
- Русская народная медицина отличалась самобытностью — народ сам являлся хранителем своих медицинских, в том числе акушерских знаний (Ստուգված է 4 Հուլիսի 2009)
- Дмитриев В. По стране литературии : Наука о бабичьем деле
- Венгеров С. А. Источники словаря русских писателей Т. IV, 1917 г. С. 118
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 280)։ |