Մարկ Բլոկ

ֆրանսիացի գրող

Մարկ Բլոկ (ֆր.՝ Marc Léopold Benjamin Bloch, հուլիսի 6, 1886(1886-07-06)[1][2][3][…], Լիոն[4] - հունիսի 16, 1944(1944-06-16)[4][5][1][…], Սեն Դիդիե դե Ֆորման), ֆրանսիացի պատմագետ։

Մարկ Բլոկ
Marc Léopold Benjamin Bloch
Marc Bloch.jpg
Ծնվել էհուլիսի 6, 1886(1886-07-06)[1][2][3][…]
Լիոն[4]
Մահացել էհունիսի 16, 1944(1944-06-16)[4][5][1][…] (57 տարեկան)
Սեն Դիդիե դե Ֆորման
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[6]
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունպատմաբան, միջնադարագետ, պրոֆեսոր, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, դասախոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ստրասբուրգի համալսարան և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունSociété de l'histoire de Paris et de l'Île-de-France?
Ալմա մատերԼյուդովիկոս Մեծի լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց և Լայպցիգի համալսարան
ԿոչումQ68028847?[7]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Հայտնի աշակերտներHenri Brunschwig?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Մարտական խաչ 1914-1918 Mort pour la France և Ռազմական խաչ 1939—1945 թթ.
Երեխա(ներ)Étienne Bloch?
ՀայրԳուստավ Բլոկ
Marc Bloch Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարկ Բլոկը ծնվել է Լիոնում, էլզասյան հրեական ընտանիքում։ Հայրը՝ Գյուստավ Բլոկը, իր ժամանակի անտիկ պատմության հայտնի պրոֆեսոր էր։ Մարկ Բլոկը բազմիցս նշել է իր վրա հոր բարերար ազդեցության մասին։

Միջնակարգ կրթությունը ստանում է Փարիզում՝ Լյուդովիկոս Մեծի լիցեյում։ Այնուհետև 1904 թվականին փոխադրվում է Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ) (École normale supérieure)։ 1908 թվականին պատմության և աշխարհագրության դասավանդման իրավունք է ստանում Լայպցիգում, այնուհետև՝ Բեռլինում (1908-1909 թվականներ)։

1912 թվականին դասավանդում է Մոնպելյեի և Ամյենի լիցեյներում։ Իսկ արդեն 1913 թվականին հրատարակում է իր առաջին գիրքը՝ «Իլ-դը-Ֆրանս. երկրամաս՝ Փարիզի շուրջ»։ Այստեղ նա, ինչպես Լ. Ֆևրը, մի փոքրիկ երկրամասի տեղային պատմության հետնախորքի վրա վերակառուցում է դարաշրջանի ընդհանուր պատկերը։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես բանակ է զորակոչվել, ծառայել է հետևազորում։ Ծառայության ժամանակ արժանանում է բազմաթիվ պարգևների։ Զորացրվելուց անմիջապես հետո հրավիրվում է Ստրասբուրգ՝ դասախոսելու։ Այստեղ էլ պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ «Իլ-դը-Ֆրանսը միջնադարում. արքաներ և ստրուկներ» թեմայով։ Ծանոթանում է Լ. Ֆևրի հետ։ 1924 թվականին հրատարակում է իր «Հրաշագործ արքաները» հետազոտությունը։ Այստեղ Մ. Բլոկը չի սահմանափակվել սոսկ պատմական մի ժամանակով, այլ ընդգրկել է ավելի մեծ պատմական տևողություն (14-16-րդ դարեր), որը հետագայում Ֆ. Բրոդելի կողմից զարգացվել է որպես «երկար տևողություն» հասկացություն։

1929 թվականին Ստրասբուրգում Լ. Ֆևրի համախմբագրությամբ հրատարակում են «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» (Annales d'histoire économique et sociale) հանդեսի առաջին համարը, հիմքը դնելով հետագայում հայտնի Աննալների դպրոցի։ 1931 թվականին հրատարակվում է իր «Ֆրանսիական ագրարային պատմության բնորոշ գծերը» մենագրությունը՝ տալով հասարակական կառույցի բովանդակության հնարավորինս համապարփակ մեկնաբանությունը։ 1936 թվականին նա արդեն տնտեսության պատմության պրոֆեսոր է Ստրասբուրգում։ 1936-1938 թվականներին ակտիվ մասնակցում է Ազգային ճակատի գործողություններին։ Իսկ ավելի ուշ՝ միանում Ֆրանսիայում կրթական բարեփոխումներ ծրագրերին։

1939 թվականի օգոստոսին կրկին զորակոչվում է բանակ։ Գրում է «Տարօրինակ պարտություն» գիրքը (հրատարակվում է հետմահու՝ 1946 թվականին)։ Այս ժամանակ որոշակի հակասություններ են ծագում Լ. Ֆևրի և Մ. Բլոկի միջև։ Մասնավորապես, երբ Մ. Բլոկի հրեա լինելու պատճառով ամսագիրը փակվելու վտանգի տակ էր դրված. Լ. Ֆևրը Մ. Բլոկին առաջարկում է հանդես գալ կեղծանունով, ինչին չէր ուզում համաձայնվել Մ. Բլոկը։ Սակայն շուտով համաձայնության է գալիս և սկսում է տպագրվել արդեն կեղծանունով։ 1941-1942 թվականներին աշխատում է իր «Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը» ծրագրային հետազոտության վրա։ 1944 թվականին ձերբակալվում է գեստապոյականների կողմից։ Գերության մեջ էլ չի դադարեցնում իր գիտական գործունեությունը՝ Լ. Ֆևրին է մաս-մաս ուղարկում «Պատմության պաշտպանականի» գլուխները և մի շարք հոդվածներ։

1944 թվականին հուլիսի 16-ին գնդակահարվում է Լիոնից ոչ հեռու։

ՍտեղծագործություններԽմբագրել

 
"Ֆրանսիական ագրարային պատմության բնորոշ գծերը երկհատորյակի առաջին հրատարակությունը Արման Կոլի հրատարակչության կողմից
  • Rois et Serfs, thèse soutenue en 1920.
  • Les Rois thaumaturges, 1924 (dernière réédition chez Gallimard en 1998).
  • Les Caractères originaux de l'histoire rurale française, 1931 (dernière réédition chez Pocket, avec une préface de Pierre Toubert, en 2006).
  • La Société féodale, 2 vol., 1939-1940 (dernière réédition chez Albin Michel, en un seul volume, en 1998).
  • L'Étrange Défaite, 1940 (première publication en 1946).
  • Apologie pour l'histoire ou métier d'historien, 1941 (première publication en 1949).
    • Ces deux derniers textes sont réédités avec de nombreux autres dans le recueil établi par Annette Becker et Etienne Bloch։ L'histoire, la Guerre, la Résistance, Gallimard, collection «Quarto», 2006.
  • La Terre et le paysan. Agriculture et vie rurale au XVIIe et XVIIIe siècles, Armand Colin, 1999, est un recueil d'articles avec une préface d'Emmanuel Le Roy Ladurie.

ՀրապարակումներԽմբագրել

  • Marc Bloch, Lettres de la drôle de guerre, Les Cahiers de l'IHTP, cahier n° 19, décembre 1991 (lettres à son fils Etienne).
  • Bryce and Mary Lyon, The birth of Annales history - the letters of Lucien Febvre and Marc Bloch to Henri Pirenne (1921-1935), Commission royale d'histoire, Bruxelles, 1991.
  • Marc Bloch, Écrire la société féodale. Lettres à Henri Berr, 1924-1943, Editions de l'IMEC, Paris, 1992.
  • "Marc Bloch, Fritz Rörig : correspondance (1928-1932)" établie et présentée par Peter Schöttler, Cahiers Marc Bloch, n° 1, 1994, p. 17-52.
  • "Lettres à Robert Boutruche", établies par Etienne Bloch, présentées et annotées par Bertrand Müller, Cahiers Marc Bloch, n° 4, 1996, p. 25-98.
  • Marc Bloch-Lucien Febvre, Correspondance, édition établie et présentée et annotée par Bertrand Müller։
    • tome I, La naissance des Annales 1928-1933, Fayard, 2004.
    • tome II, De Strasbourg à Paris, 1934-1937, Fayard, 2004.
    • tome III, Les Annales en crise, 1938-1943, Fayard, 2004.

ՏեսությունԽմբագրել

  • Սմբատ Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսյեն Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118։
  • Սմբատ Հովհաննիսյան, Համընդգրկուն պատմության և քանակային պատմության հիմնախնդիրը ֆ‎րանսիական “Աննալների” դպրոցի կերպափոխության համատեքստում, “Կանթեղ”, Երևան, 1, (2008), էջ 103-109։
  • Սմբատ Հովհաննիսյան, Հայ առևտրական կապիտալը Ֆերնան Բրոդելի քաղաքակրթությունների տեսության ծիրում, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 62-68։
  • Սմբատ Հովհաննիսյան, “Աննալների” պատմագիտական դպրոցը և դրա կերպափոխության շրջափուլերը, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 123-134։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդել (1902-1985), Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 191-193։
  • Սմբատ Հովհաննիսյան, P.Burke, French Historical Revolution։ The Annales School, 1929-1989, Stanford University Press, 1990, (Գրախոսություն), Երևան, 1, (2009), էջ 267-270։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդելի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 1 (33) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 98-119։
  • Ալբերտ Ստեփանյան, Երվանդ Մարգարյան, Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն, Երևան, 1-2, (2005), էջ 33-42։

ԿենսամատենագրությունԽմբագրել

  • Olivier Dumoulin, Marc Bloch, Presses de Sciences Po, 2000.
  • Lucien Febvre, « Marc Bloch et Strasbourg », Mémorial des années 1939-1945, Strasbourg, Faculté des lettres, s.d. Article repris dans Lucien Febvre, Combats pour l'Histoire, A. Colin, 1952, 1992 [rééd. en poche chez Press Pocket, coll. « Agora », 1995].
  • Carole Fink, Marc Bloch. Une vie au service de l'histoire, Presses universitaires de Lyon, 1997 (version angl. 1989).
  • Ulrich Raulff, Marc Bloch. Un historien au XXe siècle, Editions de la Maison des sciences de l'homme, 2006 (version all. 1995).
  • Massimo Mastrogregori, Introduzione a Bloch, Laterza, 2001.
  • Freddy Raphaël, "Les Rois Thaumaturges de Marc Bloch et la fondation de l'anthropologie politique et religieuse à Strasbourg", Revue des Sciences Sociales, 2008, n°40, pp. 104–113.
  • Peter Schöttler (éd.), Marc Bloch - Historiker und Widerstandskämpfer, Campus-Verlag, 1999.
  • François-Olivier Touati, Marc Bloch et l'Angleterre, Boutique de l'Histoire éditions, 2007.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Блок Марк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. LIBRIS — 2013.
  7. Qu'est-ce que l'histoire contemporaine ?Hachette, 1998. — P. 70. — ISBN 2-01-145072-1