Կառլ Շվարցշիլդ
Կարլ Շվարցշիլդ (գերմ.՝ Karl Schwarzschild, հոկտեմբերի 9, 1873[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 11, 1916[5][1][2][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի աստղագետ, Բեռլինի ԳԱ անդամ (1912)։
Գործունեություն Խմբագրել
1901 թվականից՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և այդ համալսարանի աստղադիտարանի տնօրեն, 1909 թվականից՝ Պոտսդամի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն, 1912 թվականից՝ Բեռլինի համալսարանի տնօրեն։ Շվարցշիլդը ստացել է Այնշտայնի դաշտի հավասարումների առաջին ճշգրիտ լուծումը։ Մշակել է լուսանկարչական աստղային լուսաչափության մեթոդը, ստեղծել 3500 աստղի փայլերի լուսանկարչական բնորոշումը պարունակող աստղացուցակ։ Որոշել է աստղերի արագությունների էլիպսոիդային բաշխումը, տվել աստղային վիճակագրության ինտեգրալ հավասարումների ընդհանուր լուծումը։ Շվարցշիլդը ստեղծել է աստղերի մթնոլորտների ճառագայթային հավասարակշռության տեսությունը, զբաղվել կրկնակի ու փոփոխական աստղերի, գիսավորների ուսումնասիրությամբ, քվանտային մեխանիկայի և հարաբերականության տեսության աստղագիտական կիրառման հարցերով։
Հայտնի է նաև օպտիկայի բնագավառում կատարած աշխատանքներով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шварцшильд Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.physicsoftheuniverse.com/scientists_schwarzschild.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Czech National Authority Database
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 555)։ |