Լույի Բրենտանո (գերմ.՝ Lujo Brentano, դեկտեմբերի 18, 1844(1844-12-18)[1][2][3][…], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] - սեպտեմբերի 9, 1931(1931-09-09)[4][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5])՝ գերմանացի տնտեսագետ, բարեգործ, սոցիալիզմի և պատմական դպրոցների ներկայացուցիչ տնտեսագիտության մեջ, համալսարանական պրոֆեսոր մի շարք գերմանական քաղաքներում։ Բանաստեղծ Կլեմենս Բրենտանոյի եղբորորդին, Քրիստիան Բրենտանոյի և Էմիլյա Բրենտանոյի որդին, փիլիսոփա և հոգեբան Ֆրանց Բրենտանոյի փոքր եղբայրը։

Լույո Բրենտանո
գերմ.՝ Lujo Brentano
Ծնվել էդեկտեմբերի 18, 1844(1844-12-18)[1][2][3][…]
Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4]
Մահացել էսեպտեմբերի 9, 1931(1931-09-09)[4][2][3][…] (86 տարեկան)
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, փիլիսոփա և իրավաբան
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Լայպցիգի համալսարան, Վրոցլավի համալսարան և HU Berlin
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Մյիւնխենի ակադեմիական երգչախումբ
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, HU Berlin, JMU և Մյունստերի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Գիտական ղեկավարԱդոլֆ Վագներ և Johann von Helferich?[7]
Եղել է գիտական ղեկավարEmil Lederer?, Moritz Julius Bonn?, Paul Mombert?[7], Heinrich Herkner?[7], Heinrich Thomann?[7], Karl Robert Albert Buddeus?[7] և August Eisenträger?[7]
Հայտնի աշակերտներRudolf Meerwarth?[7]
Պարգևներ
ԿուսակցությունԱզատամտության միություն
ՀայրՔրիստիան Բրենտանո
ՄայրԷմիլիե Բրենտանո
 Lujo Brentano Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Աուգսբուրգի և Աշաֆենբուրգի գիմնազիաներում և 1861 թ․ տեղափոխվել Դուբլին, որտեղ մեկ տարի շարունակ լսել է համալսարանական դասախոսություններ, որից հետո իրեն նվիրել է քաղաքական տնտեսության, իրավունքի և պատմության ուսումնասիրություններին Մյունխենում, Հայդելբերգում, Վյուրցբուրգում և Հետինգենում։ Մեկ տարվա ընթացքում դարձել է Բեռլինի վիճակագրական վարժարանի անդամ, որի տնօրենը Էնգելն էր։ Վերջինիս Բրենտանոն ուղեկցել էր գիտական ճանապարհորդության Անգլիա, որտեղ առիթ էր ունեցել ծանոթանալու անգլիացի աշխատավորների դրության և հատկապես արհմիությունների հետ։ Այս ուղևորության արդյունքը դարձավ իր «Die Arbeitergilden der Gegenwart» աշխատությունը։

1871 թ․ Բեռլինի համալսարանում ավագ դոցենտ լինելուց հետո՝ 1872 թ․, նորից ուղևորվել է Անգլիա։ Նույն տարում նա ստացել է առաջարկություն Բրեսլավի համալսարանում զբաղեցնել քաղաքական գիտությունների ամբիոնի բացառիկ պրոֆեսորի պաշտոնը, որտեղ 1873 թ․ ընտրվել է շարքային պրոֆեսոր։

Եղել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1895)[8]։

Համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ՝ «Ժամանակակից սոցիալական կարիքների պատճառերի մասին» (1889), «Գյուղատնտեսական քաղաքականություն» (1897) և այլն։ Բրենտանոն նկարագրել է սոցիալական հավասարակշռության հնարավորությունը կապիտալիզմի օրոք, հանդես է եկել որպես գործարանների օրենսդրությունների և արհմիությունների բարեփոխման կողմնակից, պաշտպանել է մենաշնորհը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լույո Բրենտանո» հոդվածին։