Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ2
Քլիրինգ (անգլ.՝ clearing - մաքրում), անկանխիկ հաշվարկների գործընթաց, որի ընթացքում հավաքագրվում, խմբավորվում, փոխանակվում են վճարահաշվարկային փաստաթղթեր[1]։ Մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և արժեթղթերի դիմաց փոխադարձ հաշվանցումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերով, որոնք պարունակում են կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ։
Պատմություն
խմբագրելՔլիրինգը վճարահաշվարկային համակարգում միջբանկային անկախիկ վճարումների գործընթաց է, որն իրականացվում է հատուկ քլիրինգային ընկերությունների կողմից՝ վճարումների փոխադարձ հաշվանցմամբ[2]։ Միջազգային շուկայում (արժութային քլիրինգ) և ներքին շուկայում (միջբանկային քլիրինգ) անկանխիկ հաշվարկները կատարվում են փոխադարձ պահանջների և պարտավորությունների հաշվառման միջոցով։ Քլիրինգի հիմքը առևտրային պայմանագրերն են, որոնք կնքվում են շրջանառաության մեջ արժեքի հավասարակշռման և ապրանքների քանակի ու տեսակի որոշման նպատակով, ինչպես նաև՝ վճարային պայմանագրերը, որոնք սահմանում են մասնակիցների միջև հաշվարկներ կատարելու գործընթացը։ Քլիրինգը համաշխարհային բանկային համակարգում առաջին անգամ կիրառվել է Անգլիայում՝ 17-րդ դարում, մետաղադրամի անբավարարության պատճառով[3]։
Արժութային քլիրինգ
խմբագրելԱրժութային քլիրինգ կիրառվում է այն երկրների միջև, որոնք ունեն ազգային արժույթը արտարժույթով փոխարկելու սահմանփակում։ Արժութային քլիրինգի տարրերն են՝
- քլիրինգային հաշիվների համակարգը․
- քիրինգի ծավալը․
- քլիրինգի արժույթը․
- տեխնիկական վարկի ծավալը։
Ըստ պարտքի մնացորդի մարման՝ արժութային քլիրինգը լինում է՝
- ազատ կոնվերսիայով(մնացորդը մարվում է ազատ փոխարկելի արժույթով) ․
- առանց կոնվերսիայով(մնացորդը մարվում է միայն ապրանքային մատակարարումներով) ․
- սահմանափակ կոնվերսիայով(մնացորդը մարվում է փոխարկելի արժույթով,եթե չի գերազանցել կողմերի սահմանած գումարը) [3]։
Միջբանկային քլիրինգ
խմբագրելԱնկանխիկ հաշվարկներ երկրի ներբանկային համակարգում, որն իրականացվում է քլիրինգային պալատի միջոցով՝ դրամական պահանջների փոխադարձ հաշվանցմամբ[3]։
Չեկային քլիրինգ
խմբագրելՉեկային հաշվարկների համակարգ, որի գործընթացում չեկերն ուղարկվում են բանկին, իսկ տվյալ բանկը չեկի հիմնան վրա հակադարձ կատարում է դրամական փոխանցումները։ Գոյություն ունի չեկեր ստանալու հետևյալ տարբերակները՝
- ներքին օֆսեթային գործարք․
- չեկի ներկայացում քլիրինգային պալատ․
- չեկի ներկայացում վճարողի հաշվին․
- չեկի ներկայացում կենտրոնական բանկ[4]։
Քլիրինգային պալատ
խմբագրելՄիջբանկային կազմակերպություն, որն իրականացնում է անկանխիկ հաշվարկներ ըստ վճարահաշվարկային փաստաթղթերի՝ փոխադարձ պահանջների հաշվանցման միջոցով[3]։ Քլիրինգային կազմակերպությունը քլիրինգային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ է։ Քլիրինգային կազմակերպության գործունեությունը սահմանվում է տյալ երկրի կենտրոնական բանկի կողմից։ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորումն իրականացվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և Հայաստանի կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով[5]: Քլիրինգային ընկերությունների ստեղծման նպատակը վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջև փոխադարձ հաշվարկների արագացումն ու օպտիմալացումն է, վարկային կազմակերպությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Քլիրինգային ընկերությունները, ըստ կազմակերպաիրավական ձևի, լինում են մասնավոր և պետական։
Քլիրինգի տեսակները
խմբագրելՏարբերակում են քլիրինգի հետևյալ տեսակները՝
- Բանկային քլիրինգ, անկանխիկ հաշվարկների համակարգ առևտրային բանկերի միջև։ Բանկային քլիրինգն իրականացվում է մեկ հաշվարկային կենտրոնի միջոցով՝ միմյանց նկատմամբ հավասար վճարումների փոխադարձ հաշվանցմամբ։ Զարգացած բանկային համակարգ ունեցող գրեթե բոլոր երկրներում բանկային քլիրինգը կիրառվում է։
- Արտարժույթի քլիրինգ, միջազգային հաշվարկների իրականացման ընթացակարգ՝ հիմնված հավասարարժեք ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների փոխադարձ հաշվանցման վրա։ Արտարժույթի քլիրինգն իրականացվում է վճարման միջազգային պայմանագրերով, որոնք կնքվում են քլիրինգի անդամ պետությունների միջև։
- Ապրանքային քլիրինգ, վճարահաշվարկային կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվանցմամբ անկանխիկ հաշվարկներ միմյանց վաճառված արժեթղթերի կամ մատուցված ապրանքների և ծառայությունների դիմաց։ Քլիրինգային կառույցները կարգավորում են պայմանագրի կողմերի պարտավորություններն ապրանքային կամ արժեթղթերի շուկայում։
- Պարզ քլիրինգ, քլիրինգային յուրաքանչյուր մասնակցի պարտավորությունների որոշում և հաշվարկներ յուրաքանչյուր գործարքի համար։
- Բազմակողմ քլիրինգ, քլիրինգային յուրաքանչյուր մասնակցի պարտավորությունների որոշում և հաշվարկներ բոլոր գործարքների համար[6]։
Քլիրինգ արժեթղթերով
խմբագրելԱրժեթղթերով քլիրինգը վճարահաշվարկային համակարգ է, որն իրականացվում է արժեթղթերով։ Գործառնությունները նախատեսված են արժեթղթերի գնորդի և վաճառողի փոխադարձ պահանջներն ու պարտավորությունները հաշվանցելու համար։ Զուտացման արդյունքում յուրաքանչյուր կողմի համար որոշվում է մնացորդ դրամական պահանջների չափով[1]։ Մնացորդը վճարվում է այն կողմին, ում եկամուտն ավելի մեծ է։
Քլիրինգային բանկեր
խմբագրելԲանկերի խմբի անվանդական անվանում, որի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիայի այն խոշոր դեպոզիտային բանկերը, որոնք իրագործում են փոխադարձ հաշվարկներ Քլիրինգային պալատի միջոցով[7]։ Քլիրինգային բանկերն առաջատար են տվյալ երկրի բանկային համակարգում, տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և կատարում են գործառնություններ դրամական և ֆինանսական շուկաներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, գլուխ 1, հոդված 3
- ↑ Клиринг, Глава 9.3. «Безналичный оборот в экономической системе, его понятие и принципы организации безналичных расчетов» , страница 231,«Банковское дело и банковские операции», учебник, М. С. Марамыгин, Е. Г. Шатковская, М. П. Логинов, Н. Н. Мокеева, Е. Н. Прокофьева, А. Е. Заборовская, А. С. Долгов ; под ред. М. С. Марамыгина, Е. Г. Шатковской ; Министерство науки и высшего образования Российской Федерации, Уральский государственный экономический университет
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Ե․ Կիրակոսյան, Հ․ Բ․ Ղուշչյան, Ի․ Տ․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 437
- ↑ « Платежные системы и организация расчетов в коммерческом банке» , В. М. Усоскин, В. Ю. Белоусова , Москва, страница 66
- ↑ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպութունների մասին» ՀՀ օրենք, գլուխ 5, հոդված 20
- ↑ «Проблемы осуществления внутрихолдинговых расчетов и пути их решения», А. В. Беккер, Россия, страница 7
- ↑ «Բանկային տերմինների բացատրական բառարան», Դ․ Ջհանգիրյան, Երևան, 2008,էջ 83