Արտարժույթի շուկա, տնտեսական հարաբերությունների հատուկ ոլորտ, որտեղ իրականացվում են օտարերկրյա արժույթի և դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերի (չեկեր, մուրհակներ, դրամական փոխանցումներ և այլն) գնման, վաճառքի, ձոխանակման գործառնություններ։

Համաշխարհային արտարժույթի շուկան, որը կազմավորվում է տարբեր երկրների բանկերի թղթակցական կապերի միջոցով, այն մեխանիզմն է, որի միջոցով իրականացվում են միջազգային դրամական հաշվարկները։ Որոշ երկրներում օտարերկրյա արժույթի առուծախը կատարում են ոչ միայն բանկերը, այլև բորսաները։

Ըստ ռեժիմի, արտարժույթի շուկաները կարող են լինել ազատ (այն երկրներում, ուր չկան ընթացիկ գործառնությունների գծով արժութային սահմանափակումներ) և անազատ (այնտեղ, ուր այդ սահմանափակումները գոյություն ունեն)։ Այն երկրներում, ուր արժութային սահմանափակումներ կան, վալյուտային գործառնությունները կատարվում են միայն պաշտոնական, Արտարժույթի շուկա այսինքն հատուկ լիազորված կազմակերպությունների կողմից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 233