Արտաբորսայական շուկա (անգլ.՝ ОТС market — over the counter), գործարքները երկու կողմի միջև տեղի է ունենում կարգավորվող շուկայից դուրս։ Կարգավորվող շուկաները նպաստում են իրացվելիությանը, մեղմում է բոլոր վարկային ռիսկերը, բացառում է գործարքի կողմերից մեկի պարտավորության չկատարումը և ապահովում է շուկայի թափանցիկությունը և ձևավորվում է շուկայական գին։ Արտաբորսայական շուկայի գործարքների համար պարտադիր չէ, որ գործարքի էությունը լինի հրապարակման ենթակա։

Արտաբորսայական շուկայում առևտրի առարկա կարող են լինել ապրանքները, ֆինանսական գործիքները (ներառյալ արժեթղթերը) և և տվյալ ապրանքների ածանցյալ գործիքները։ Բորսայում շրջանառվող ապրանքները ունեն կարգավորված ծավալներ և քանակներ, իսկ արտաբորսայական շուկայում նման սահմանափակումներ չկան, այսինքն գործարքի առարկա կարող է լինել ցանկացած քանակի կամ ծավալի ապրանք։ Արտաբորսայական շուկայում գործարքները լինում են հիմնականում երկկողմանի, առանց միջնորդի, այսինքն կողմերից յուրաքանչյուրը կրում է մյուս կողմից գումարի կամ ապրանքի ժամանակին չմատակարարման ռիսկը։

2008 թվականին ԱՄՆ-ում արժեթղթերի գործարքների 16 տոկոսը կնքվել է արտաբորսայական շուկաներում, 2014 թվականին այս թիվը բարձրացավ մինչև 40 տոկոս[1]:

Արժեթղթերով արտաբորսայական գործարքներ խմբագրել

Հայաստանում արտաբորսայական գործարքներ արժեթղթերով հիմնականում իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով և կարգավորվող շուկայում ցուցակում չանցած ոչ պետական արժեթղթերով։

Ծանոթագրություններ խմբագրել