Պետական պարտատոմսը (անգլերեն՝ Government bond) պարտքի երաշխիք է։ Պետական պարտատոմսը թողարկվում է կառավարության կողմից՝ պետական նախագծերի /ենթակառուցվածքներ, զբոսայգիներ, գրադարաններ/ իրականացման կամ ներքին պարտքը սպասարկելու նպատակով։

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ խմբագրել

Ինչպես ցանկացած ներդրում, պետական պարտատոմսը ունի և՛դրական, և՛ բացասական կողմեր։ Պետական պարտատոմսը ապահովում է կայուն եկամուտ, ռիսկը ցածր է, ունի իրացվելիության բարձր մակարդակ, պետական պարտատոմսից ստացված եկամուտը չի հարկվում, սակայն շատ հաճախ եկամտաբերությունը լինում է շատ ավելի ցածր, քան այլ ոլորտներում ներդրում կատարելու դեպքում։ Հնարավոր է նաև, որ ակնկալվող եկամուտը լինի սղաճից ցածր։

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ խմբագրել

Պետական գանձապետական պարտատոմսը` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկվող պարտատոմս է։ Պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական վաճառքը, հաշվառումը և սպասարկումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։ Պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելիս պայմանագիր է կնքվում ներդրողների և պետության միջև։ Պետական գանձապետական պարտատոմս կարող են ձեռք բերել այն ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ներդնել իրենց խնայողությունները։ Պետական պարտատոմսերի սպասարկումն իրականացվում է առանց միջնորդավճարների, իսկ ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից։

Պետական պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում` կիսամյակային պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս` սահմանված ժամկետի վերջում[1]։

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ խմբագրել

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով, ազատ վաճառքի ձևով, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված ժամանակահատվածում և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց։ Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով։ Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտն ստանում են սահմանված ժամանակահատվածում` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով։

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռվում ցանկության դեպքում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված ամբողջ եկամուտը[1]։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ խմբագրել

Նիդեռլանդների Հանրապետությունը առաջինն էր, որ Ամստերդամ քաղաքի պարտքը ֆինանսավորեց պարտատոմսերի միջոցով 1517թ։ Այդ ժամանակ միջին եկամտաբերությունը շուրջ 20% էր։

Կառավարության կողմից թողարկված առաջին պետական պարտատոմսը թողարկվել է Անգլիայում 1694թ՝ Ֆրանսիայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար գումար հայթայթելու նպատակով։ Թողարկվել էր և՛ վիճակախաղի, և անուիտետ|անուիտետի ձևով։

Ավելի ուշ, Եվրոպական տարբեր երկրներ հետևեցին այդ օրինակին և հավերժ պարտատոմսեր թողարկեցին (մարման ժամկետ չունեցող)՝ պատերազմները և այլ պետական ծախսերը հոգալու համար։ Հարվերժ պարտատոմսերի օգտագործումը դադարեցվել է 20-րդ դարում և այսօր պարտատոմսերը թողարկվում են սահմանափակ ժամկետով[2]։

Պետական պարտատոմսերը համարվում են ցածր ռիսկային արժեթղթեր, քանի որ պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում բաց թողնել շրջանառության մեջ անհրաժեշտ ծավալի թղթադրամ և դրանով իսկ մարել պարտքը, սակայն եղել են դեպքեր, երբ երկրները հրաժարվել են այդ տարբերակից և պարզապես նախընտրել են չմարել պարտքը, ինչպես օրինակ Ռուսաստանը 1998թ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Գանձապետական պահառու». minfin.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Government bond» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Chen, James. «Government Bond Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել