Ֆյուչերսային բորսա (երբեմն՝ դերիվատիվների բորսա), բորսա, որում վաճառքը տեղի է ունենում ֆյուչերսային գործարքներով՝ բորսային ապրանքներ կամ արժեթղթեր ապագայում մատակարարելու պայմանագրերով։

Ֆյուչերսային առևտրի պատմություն խմբագրել

Արիստոտելի «Քաղաքականությունը» պարունակում է ֆյուչերսների վաճառքի վերաբերյալ ամենավաղ գրավոր հիշատակումներից մեկը. Թալես Միլեթացին մշակել է «ֆինանսական մոտեցում, որը կարող է ունիվերսալ գործածություն ունենալ»։ Թալեսը, հենվելով աստղաբանական տվյալների վրա, կանխատեսել է, որ ձիթապտղի բերքը բացառապես լավը կլինի հաջորդ տարվա աշնանը։ Հավաստիացած լինելով իր կանխատեսման մեջ՝ նա համաձայնություններ է կնքել Միլեթի և Հիոսի գործարարների հետ և նրանց ավանդ է տվել իր գումարները, որպեսզի երաշխավորի իր բացառիկ իրավունքը՝ օգտագործելու նրանց ձիթապտուղը, երբ բերքը հասնի։ Թալեսը գործարքներ կնքեց ցածր գներով, քանի որ ոչ ոք չգիտեր՝ բերքը առատ կլինի՞, թե՞ ոչ։

Գործնականում բոլոր ժամանակակից ապրանքային, ֆոնդային և արժույթային բորսաները բացի սփոթ գործարքներից՝ իրականացնում են առևտուր ֆյուչերսային պայմանագրերով։

Ֆյուչերսային առևտրի առանձնահատկություններ խմբագրել

Ֆյուչերսային բորսայում առքուվաճառքը՝ ի համեմատումն ապրանքների շուկայում իրական ապրանքների առքուվաճառքի, ունի հետևյալ առանձնահատկությունները.

  • գործարքների առավելապես սպեկուլյատիվ բնույթ,
  • իրական ապրանքների շուկայի հետ անուղղակի կապ՝ հեջավորման միջոցով,
  • պայմանագրի բոլոր պայմանների միասնականացում՝ բացի գնից,
  • հաշվարկային պալատի մասնակցությունը գնորդի և վաճառողի հաշվարկների միջև,
  • առևտրի լայն տարածումը՝ վարկի միջոցով, որը տրամադրվում է վաճառվող ապրանքի գրավով (սահմանային առևտուր

Տես նաև խմբագրել