Սվոփ (ֆինանսներ)
Սվոփ (անգլ.՝ swap), առևտրային ֆինանսական փոխանակային գործարք՝ տարատեսակ ակտիվների փոխանակության տեսքով, որտեղ տարադրամի, արժեթղթերի գնման (վաճառքի) գործարքի կնքումն ուղեկցվում է կոնտրգործարքի կնքմամբ, այսինքն՝ այն գործարքի, որը վերաբերում է նույն ապրանքի հակառակ վաճառքին (գնմանը) որոշակի ժամկետ անց նույն կամ այլ պայմաններում։ Ընդհանուր դեպքում ենթադրվում է վճարումների տարաժամկետ փոխանակություն։ Սվոփն օգտագործվում է ակտիվների և պարտավորությունների արժեքի մեծացման համար. արժեթղթերի գրավով ֆինանսավորման կամ, հակառակը, թղթերի պարտք վերցնելու պարտավորությունների կատարման համար՝ ռիսկերի նվազեցման կամ փոփոխման, եկամուտի ստացման, այլ շուկաներ մուտք գործելու համար։
Սվոփերի տեսակները
խմբագրել- Տոկոսային սվոփ (անգլ.՝ en:interest rate swap)
- Արժույթային սվոփ (անգլ.՝ Currency swap)
- Բաժնետոմսերի սվոփ (անգլ.՝ en:stock swap)
- Թանկարժեք մետաղների սվոփ
- Վարկային դեֆոլտային սվոփ
- Սվոփցիոն
- ՌԵՊՈ-ի գործարք
Մասնագիտական կազմակերպություններ
խմբագրելՍվոփերի պայմանները մշակվում են կողմերի քննարկումների արդյունքում, սակայն կան երկու կազմակերպություններ, որոնք թողարկում են սվոփերի ստանդարտներ.
- Բրիտանական բանկիրների ասոցիացիա (British Bankers Association — BBA),
- Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիա (International Swap and Derivatives Association — ISDA)։
Գրականություն
խմբագրել- Էնգլիս Թեյլոր է., Արտադրության ֆինանսական գործիքներ. բառարան էջ 224, ISBN 5862254757։
- Դերիվատիվներ. Սկսնակների համար (An Introduction to Derivatives) էջ 208, ISBN 978-5-9614-1092-1։