Ակրեդիտիվ
Ակրեդիտիվ (գերմ.՝ akkreditiv), նշանակում է
- հաշվարկային կամ դրամական փաստաթուղթ, մեկ բանկի հանձնարարությունն է մյուսին՝ վճարելու, հատուկ վերապահված միջոցների հաշվին, ապրանքային փաստաթղթերը կամ վճարելու վստահագիրը ներկայացնողին կանխապայմանավորված գումարը
- արտաքին առևտրի հաշվարկման ձև
- անվանական գնահատված արժեթուղթ, դրամական վստահագիր, հանձնարարություն՝ ներկայացնողին վճարելու որոշակի գումար, որ հավաստում է անձի իրավունքը արժեթղթի նկատմամբ
- փաստաթղթային հավատարմագիր, վստահագիր՝ հաստատվում, վճարվում է փաստաթղթերը ներկայացնելիս
- անկանչ վստահագիր՝ չի կարող ետ կանչվել, պահանջվել, բոլոր պայմանները կատարելու դեպքում
- հաստատված վստահագիր՝ երրորդ բանկի կողմից երաշխավորված
Աղբյուրներ
խմբագրել- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 232)։ |