Մասնակից:Հարությունյան Գայանե/Սիցիլիական խոհանոց
Սիցիլական խոհանոց, Սիցիլիայի ազգային խոհանոցը, որը իր մեջ ներառում է բոլոր մշակույթների հետքերը: Թեև այն համարվում է իտալական խոհանոցի միակ տարատեսակ, այն զգալի ազդեցություն ունի իսպանական, հունական և արաբական խոհանոցների մշակույթի վրա:
Նկարագրություն
խմբագրելԱրաբական գերիշխանության ժամանակ սիցիլիական խոհանոց ներմուծվեցին ծիրան, ցիտրուսային մրգեր, սեխ, բրինձ, քրքում, չամիչ, մշկընկույզ, մեխակ, տաքդեղ, մայրի ծառի ընկույզ և դարչին[1]: Նորմանների և Հոհենշտաուֆենի ազդեցությունը հիշեցնում է բնակչության մեծ սերը մսային ճաշատեսակների հանդեպ, ինչպիսին է բրուսչիալոնին[2]: Իսպանացիները Նոր Աշխարհից կղզի բերեցին բազմաթիվ էկզոտիկ մթերքներ, այդ թվում`կակաո, եգիպտացորեն, հնդկահավ, լոլիկ և բանջարեղենի տեսակներ[1]: Կատանիայում՝ կղզու արևելյան ափին, ուր սկզբնական ժամանակներում ապրել են հունական գաղութատերերը, բավականին շատ են սննդի մեջ օգտագործում բակլա, ձիթապտուղ, թարմ բանջարեղեններ և ձուկ:
Բանջարեղեններից հիմնականում օգտագործվում են սմբուկ, տաքդեղ և լոլիկ, իսկ ծովամթերքներից տարածված են թյուննոսը, ծովային բրամը, ծովային պերկեսը, սրադունչ ձուկը և կաղամարները: Հյուսիսային Աֆրիկայի ազդեցությունը արտահայտվում է Տրապանիի արևմտյան նահանգներում, որտեղ հաճախ պատրաստում են կուսկուս:
Ավանդական ուտեստներ
խմբագրելՍիցիլիան համարվում է պանրի բազմաթիվ տեսակների հայրենիքը, որոնցից առավել հայտնի են կաչոկավալոն և սիցիլիական պեկորինոն:
Առավել հայտնի ուտեստներից են արանչինին (բրնձե գնդակներ՝ մսե միջուկով), Պաստա ալլա Նորման (պատրաստվում է բացառապես Կատանիայում), կապոնատան, պանի կա մեուզան և կուսկուս ալ պեսչեն։ Ինչպես ամբողջ Իտալիայում, այնպես էլ Սիցիլիայում պատրաստում են պիցցա, որն անվանում են սիցիլիական։
Քաղցրավենիքների շարքում հատկապես հայտնի են ֆրուտա մարտորանան, պինոլատան, բուչելատոն, կանոլին, գրանիտան, պինիոլին և կասատան:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Piras, 423.
- ↑ Bruscialoni recipe
Արտաքին հղումներ
խմբագրել- Э. А. Пупелла. Сицилийская кухня. 2008.