Կուսկուս
Կուսկուս (արաբ․՝ كسكس), ցորենի ձավար, որը մավրիտանական կամ բերբերական ծագում ունեցող համանուն ճաշատեսակի հիմնական բաղադրիչն է հանդիսանում։ Պատմական կուսկուսը պատրաստել են կորեկից։ Մեր օրերում առավել տարածված է սպիտակաձավարով պատրաստվող կուսկուսը, որը ստացվում է ցորենի ամուր տեսակից։ Արտաքինից նման է կլոր բրնձի, ձավարեղենի տրամագիծը 1-2 մմ։
Berber cuisine?, Algerian cuisine?, Թունիսի խոհանոց, Մարոկկոյի խոհանոց, Mauritania cuisine?, միջերկրական խոհանոց և Իսրայելական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | խոհարարական կիսաֆաբրիկատներ, flour-based food?, հիմնական սննդամթերք և seed? |
Առաջացման երկիր | Ալժիր[1], Թունիս[1], Լիբիա, Նեպալ, Մավրիտանիա և Մաղրիբ |
Հիմնական | ցորեն, բանջարեղեն և միս |
Couscous Վիքիպահեստում |
Տարածվածություն
խմբագրելԿուսկուսը հայտնի է 13-րդ դարի պատմական աղբյուրներից։ Մավրիտանիայի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի, Մարոկոյի հյուսիսային շրջանի հիմնական սննդամթերքներից մեկն է։ Աֆրիկայի մնացած մասերում, Ֆրանսիայում, Սիցիլիայի Տրապանի կոմունայում, Իսրայելում և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում քիչ է տարածված։ 1940-1950-ական թվականներին Մավրիտանիայից հրեաների հայրենադարձությունից հետո Իսրայելում տարածվեց կուսկուսի նմանօրինակը՝ փթիթիմը, որը տարբերվում է հատիկի մեծ չափով։
Կուսկուսը որպես ձավար
խմբագրելԿուսկուսի ձավարը պատրաստվում է մանր սպիտակաձավարից, ավելի քիչ՝ այլ հատիկաբույսերից։ Սպիտակաձավարը թրջվում է ջրով, հետո ստացված զանգվածից ձևավորվում է ձավարահատիկներ, որի վրա հետո ցանում են սպիտակաձավար կամ ալյուր, որից հետո մաղվում է։ Ամենափոքր հատիկները, որոնք անցնում են մաղի միջով, նորից թաթախվում են սպիտակաձավարով և այլն։ Ավանդաբար կուսկուսը պատրաստել են կանայք, բայց քանի որ կուսկուսի պատրաստումը աշխատատար է, այժմ կուսկուսի պատրաստումը մեքենայացվել է։
Կուսկուսը որպես ճաշատեսակ
խմբագրելԿուսկուս անվանվող ճաշատեսակը ավանդաբար պատրաստվել է գոլորշու վրա և մատուցվել է խաշած մսի կամ խաշած բանջարեղենի հետ։ Դասական տարբերակ. պատրաստի կուսկուսը համեմվում է կիտրոնի հյութով և զարդարվում թարմ անանուխի տերևներով։
Տարածված տեսակներ
խմբագրել- Մսով կուսկուս (առավելապես պատրաստվում է ոչխարի կամ գառան մսով), տարածված է միջերկրածովյան ափից հեռու։
- Եգիպտոսից արևմուտք գտնվող երկրներում և Ջերբա կղզում կուսկուսը պատրաստում են ձկով և ծովամթերքով։
- Հանդիպում է նաև համեմունքներով կուսկուս, օրինակ քրքումով (այս դեպքում ձավարն ունենում է դեղին գույն)։
- Տարածված է նաև բանջարեղենով բուսական կուսկուսը։ Խաղողով, չրերով, ընկույզով պատրաստված քաղցր կուսկուսը կոչվում է մասֆուֆ։
Կիսաեփ կուսկուս
խմբագրելՎաճառվում է նաև փաթեթավորված ձավարեղեն՝ շոգեհարված և չորացված կուսկուս։ Պատրաստման համար բավական է կիսաֆաբրիկատի վրա լցնել եռացրած ջուր, ամուր փակել բերանը և պահել 5 րոպե։
Պատկերասրահ
խմբագրել-
Կուսկուսի ձավար
-
Կուսկուսի պատրաստում
-
Կուսկուսի պատրաստում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելПохлёбкин, Вильям Васильевич Кус-кус // Кулинарный словарь. — М.: Э (Эксмо), 2015. — С. 176. — 456 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսկուս» հոդվածին։ |