Թրվանց Արա/Ավազարկղ

Մարտին Սթենֆորդ Փիթերս (), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որը հաղթել է 1966 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, նա եզրափակչում խփել է Անգլիայի չորս գոլերից երկրորդը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա նաև խաղացել է 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում[1]։ Ծնվել է Էսսեքս նահանգի Պլեյստով քաղաքում, ակումբային ֆուտբոլ է խաղացել «Վեստ Հեմ Յունայթեդում», «Տոտենհեմ Հոտսպուրում», «Նորվիչ Սիթիում» և «Շեֆիլդ Յունայթեդում»։ Նա կարճ ժամանակով ղեկավարել է «Շեֆիլդ Յունայթեդը»՝ նախքան 1981 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալը։

Փիթերսը հայտնի էր որպես «ամբողջական կիսապաշտպան», քանի որ նա կարող էր լավ փոխանցել գնդակը երկու ոտքով[2]։ 1970 թվականին «Վեստ Հեմ Յունայթեդից» «Տոտտենհեմ Հոտսպուր» տեղափոխվելով, նա դարձել է Բրիտանիայի առաջին 200,000 ֆունտ արժողությամբ ֆուտբոլիստը[3]։

Վաղ տարիներ

խմբագրել

Փիթերսի ծնվելուց անմիջապես հետո նա մոր հետ տարհանվել է Շրոփշիր՝ խուսափելու Լուֆթվաֆեի կողմից Լոնդոնի ռմբակոծությունից[4]։ Երբ նա յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Դագենհեմ, որտեղ նա հաճախել է տեղի Ֆանշավեի դպրոցը[5]։ Դպրոցական ֆուտբոլում նա հիմնականում խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց հաճախ նաև եզրային պաշտպանի դիրքում[4]։ Նա հայտնվել է «Ֆուլհեմի», «Արսենալի», «Տոտենհեմի» ու «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Փիթերսը ոչ մի ակումբի չէր աջակցում որպես դպրոցական և հավանություն էր տալիս միանալ «Չելսիին», քանի որ նրա ընկեր Թերի Վենեյբլսը, խաղում էր «Չելսիում»[4]։ Անգլիայի դպրոցականների կազմում խաղալուց հետո նրան նկատել է «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբը[4]։ 1959 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբի հետ, որպես 15-ամյա աշակերտ[6]։

Ակումբային կարիերա

խմբագրել

Վեստ Հեմ Յունայթեդ

խմբագրել
 
Փիթերսը ցատկում է Մարկկու Պելտոնիեմիի վրայով «Վեստ Հեմ Յունայթեդ» և «Հելսինկի» ակումբների միջև խաղում, 1967 թվական

Փիթերսն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 1960 թվականի նոյեմբերին[4]։ Նրա առաջին մենեջեր Թեդ Ֆենթոնը լքել է ակումբը 1961 թվականին, նրան փոխարինել է Ռոն Գրինվուդը, որը մեծ ազդեցություն է ունեցել Փիթերսի և նրա առաջընթացի վրա՝ որպես երիտասարդ ֆուտբոլիստ[4]: «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում իր առաջին տարիներին Փիթերսը խաղում էր ինչպես պաշտպանական, այնպես էլ կիսապաշտպանության դիրքերում[4][7][8]։ Նա իր նորամուտը նշել է 1962 թվականին՝ 4-1 հաշվով տնային հաղթանակ տանելով «Կարդիֆ Սիթի» ակումբին։ Նա իր առաջին գոլը խփել է «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում, 1962 թվականի սեպտեմբերի 8-ին «Մանչեսթեր Սիթիում» 6-1 հաշվով հաղթանակ տանելով[9]։ Նաև 1962 թվականին Փիթերսը խաղում էր «Վեստ Հեմ Յունայթեդի» դարպասում՝ «Կարդիֆի» դեմ խաղում, երբ հիմնական դարպասապահ Բրայան Ռոդսը վնասվածք էր ստացել[10]։ «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանում Փիփերսն ընդամենը հինգ խաղ է անցկացրել։ Չնայած 1963-64 մրցաշրջանում նա խաղացել է 32 լիգայի խաղ, նա ոչ մի դեր չի խաղացել Անգլիայի գավաթի խաղարկության ընթացքում և չի ընտրվել Անգլիայի գավաթի եզրափակչում[11]։ Հաջորդ տարի, սակայն, նա հաստատվել է որպես թիմի հիմնական կազմում և հաղթել, երբ «Վեստ Հեմ Յունայթեդը» նվաճեց Եվրոպայի գավաթը՝ հաղթելով «Մյունխեն 1860» ակումբին[12]։ Կիսապաշտպանությունում նրան սովորաբար համագործակցում էին Էդի Բովինգթոնը և Ռոննի Բոյսը[13]։ Փիթերսը նաև մասնակցել է 1966 թվականի Լիգայի գավաթի առաջնությանը, երբ «Վեստ Հեմ Յունայթեդը» հասել է Լիգայի գավաթի եզրափակիչ։ Նա գոլ է խփել երկրորդ խաղում, սակայն մրցակից «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը», խաղը հաղթել է 5-3 հաշվով[14][15][16]։ 1968/69 մրցաշրջանում Փիթերսը հեթ-տրիկ է ձևակերպել «Վեստ Հեմ Յունայթեդ» կազմում՝ 4-0 հաշվով տնային հաղթանակ տանելով «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբին[17]։ Դա նաև նրա ամենաարդյունավետ մրցաշրջանն էր. 48 խաղերից նա խփել է 24 գոլ[18]։

Տոտտենհեմ Հոտսպուր

խմբագրել

1970 թվականի մարտին «Վեստ Հեմ Յունայթեդը» «Տոտենհեմից» ստացել է ռեկորդային £200,000 (£ 150,000 կանխիկ գումար) Փիթերսի համար[19][20]։ 1970 թվականի մարտի 21-ին Փիթերսը գոլ է խփել իր նորամուտում՝ «Քովենթրի Սիթի» ակումբի դեմ խաղում[21]։ Նա նվաճել է իր մեդալը 1971 թվականին, Լիգայի գավաթի եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Աստոն Վիլլա» ակումբին[22] և իր երկրորդ եվրոպական հաղթանակը, երբ 1972 թվականի ՈւԵՖԱ գավաթի եզրափակիչում «Տոտենհեմը» 3-2 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբին։ Այն ժամանակ սա եղել է միակ ամբողջ անգլիական եվրոպական եզրափակիչը, քանի դեռ 2008 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Չելսիին»[23]։ Երբ 1972 թվականին Ալան Մյուլերին մեկնել է «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբ, Բիլ Նիկոլսոնը Մարտինին դարձրել է ակումբի ավագ։ 1973 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակչում Փիթերսը հաղթական ավագն էր, երբ նրանք հաղթել էին «Նորվիչ Սիթիին» 1-0 հաշվով։ Նա անցկացրել է ևս մեկ ամբողջական մրցաշրջան «Տոտենհեմում», որը 1974 թվականի ՈւԵՖԱ Գավաթի եզրափակչում պարտվել է Ֆեյենորդ ակումբին[24]։ Այնուհետև նա 1975 թվականի մարտին 40,000 ֆունտ ստեռլինգ վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի» որը ղեկավարվում էր «Վեստ Հեմ Յունայթեդի» նախկին թիմակից Ջոն Բոնդի կողմից[25][26]։ Ընդհանուր առմամբ Փիփերսը բոլոր մրցաշարերում խաղացել է 260 անգամ՝ դառնալով 76 գոլի հեղինակ[27]։

Նորվիչ Սիթի

խմբագրել

Փիթերսը, որն այն ժամանակ 31 տարեկան էր, իր նորամուտը նշել է «Նորվիչի» կազմում 1975 թվականի մարտի 15-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղում (1-1)[28]։ Նա օգնեց նոր առաջադիմած «Նորվիչին» հաստատվել Առաջին դիվիզիոնում՝ անցկացնելով ավելի քան 200 հանդիպում[29]։ Երկու տարի անընդմեջ՝ 1976 և 1977 թվականներին նա ճանաչվել է «Նորվիչ Սիթի» ֆուտբոլային ակումբի լավագույն խաղացող, իսկ 2002 թվականին դարձել է ակումբի Փառքի սրահի անդամ[30]։ 1978 թվականին, երբ դեռ «Նորվիչ Սիթիի» խաղացող էր, Փիթերսը արժանացել է «MBE» մրցանակին՝ ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար[31]։

Շեֆիլդ Յունայթեդ

խմբագրել

Նա միացել է «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբին 1980 թվականի հուլիսի 31-ին որպես խաղացող-մարզիչ՝ ի վերջո փոխարինելով Հարի Հասլամին որպես մարզիչ[32]։

 
Փիթերսը (ձախ,) դիտում է, թե ինչպես է Ֆիլ Բեյլը փորձում պաշտպանել դարպասը 1974 թվականի ՈւԵՖԱ-ի Գավաթի եզրափակչի պատասխան խաղում։

Միջազգային կարիերա

խմբագրել
 
Փիթերսը (ձախից) որպես չեմպիոնների արձանի մաս, վայրը՝ Բոլեյն, Նյուհեմ, Լոնդոն

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966

խմբագրել

Ալֆ Ռեմսին տեսել է Փիթերսի ներուժը, և 1966 թվականի մայիսին Փիթերսն իր նորամուտը նշել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Հարավսլավիայի դեմ խաղում[33]։ Անգլիան հաղթել է 2-0 հաշվով, իսկ Փիթերսը հիանալի նորամուտ է ունեցել։ Գրեթե երկու գոլ խփելով՝ նա հնարավորություններ է ստեղծել Ջիմի Գրիվզի և մյուս խաղացողների համար[34]։ Նախքան 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Փիթերսը խաղացել է ևս երկու նախանշված նախապատրաստական խաղերում։ Ֆինլանդիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը, որն իր երկրորդ ելույթն էր[35], և հետագայում նա ընդգրկվել է Ռեմսիի թիմում մրցումների համար[36]։

Թեև Փիթերսը չի խաղացել Ուրուգվայի դեմ խմբային առաջին խաղում, 0–0 ոչ-ոքի արդյունքը Ռեմսիին դրդել է փոփոխությունների[37]։ Անգլիայի մարզիչը փորձում էր օգտագործել մի համակարգ, որը թույլ էր տալիս նեղ խաղալ կենտրոնում՝ ոչ թե սովորական եզրային խաղացողներով, այլ ավելի լավ, կենտրոնացված խաղացողներով, ովքեր կարող էին պատրաստակամություն դրսևորել պաշտպանությունում, ինչպես նաև տարածել գնդակը և իրենց վազքը հարձակման ժամանակ: Հետևաբար, Պիտերսը դարձել էր իդեալական խաղացող այս 4-1-3-2 համակարգի համար։ Այս համակարգը ստացել է «անթև հրաշքներ» անվանումը[38][39]։

Ռեմսին Փիթերսին ընդգրկել է իր չորրորդ հանդիպման համար՝ Մեքսիկայի դեմ խմբային երկրորդ խաղում, որը Անգլիան հաղթել է 2-0 հաշվով[40]։ Նա պահպանել է իր տեղը, երբ Անգլիան հաղթել է Արգենտինային քառորդ եզրափակչում[41] և հետագայում հաղթելով նաև Պորտուգալիային[42]։ Գերմանիան սպասում էր եզրափակչին։

Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում Անգլիան հաղթել է 4-2 հաշվով[43]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970

խմբագրել

Փիթերսը մասնակցել է Անգլիայի խմբային երեք խաղերին՝ 1970 թվականին Մեքսիկայում կայացած ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նրանք որակավորվել են։ Խաղի ժամանակ Ռեմսին տակտիկական սխալ է թույլ տվել՝ փոխարինելով Փիթերսին և Բոբի Չարլթոնին Քոլին Բել և Նորման Հանթեր ֆուտբոլիստներով։ Արդյունքում Գերմանիան լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-2 հաշվով[44][45]։

Հետագա միջազգային կարիերա

խմբագրել

1972 թվականին Պիտերսը 50-րդ խաղն է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում 1972 թվականի ՈւԵՖԱ Եվրոյի ընտրական խաղում՝ հաղթելով Շվեյցարիային 3–2 հաշվով[46]։ Անգլիան չի կարողացել առաջադիմել Գերմանիայի դեմ հերթական պարտության պատճառով, որի արդյունքում Գերմանիան դարձել է մրցաշարի հաղթող[47]։ Միջազգային հիասթափությունը Փիթերսի համար մեղմվել է ավելի շատ ակումբային հաջողություններով, և նա խփել է միակ գոլը, երբ 1973 թվականի մայիսի 19-ին Անգլիան հաղթել է Շոտլանդիային[48]։ Դա նրա 20-րդ և վերջին գոլն էր իր երկրի համար։

30 տարեկանում Փիթերսի ամենաբարձր մակարդակի կարիերան սկսել է անհետանալ։ Նա ևս երեք խաղ է անցկացրել Անգլիայի կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 67 հանդիպման, չնայած նրա կարիերան իր երկրի կազմում ավարտվել է 1974 թվականի մայիսի 18-ին, երբ Անգլիան Հեմպդեն Պարկում 2-0 հաշվով պարտվել է Շոտլանդիային[49][50]։

Ֆուտբոլից հետո

խմբագրել
 
Փիթերսը ինքնագրեր է բաժանում Բոլեյն Գրաունդ մարզադաշտում 2015 թվականին

1984 թվականին նա տեղափոխվել է ապահովագրական բիզնես, որտեղ մնացել է մինչև 2001 թվականի հուլիսին աշխատանքից ազատվելը[51]։

2006 թվականին Փիթերսը հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Ghost of '66»-ը[4]։ Նույն տարում նա նախկին մենեջեր Ռոն Գրինվուդի հետ ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում[52]։

Անձնական կյանք

խմբագրել

1964 թվականին Փիթերսն ամուսնացել է Քեթլին Ուորդի հետ, որից երկու երեխա է ունեցել։ Նրանք ամուսնացած են մնացել մինչև 2019 թվականին նրա մահը[53][54]։ Փիթերսը ճանաչվել է որպես Պահպանողական կուսակցության կողմնակից, երբ 1972 թվականին նրան հարցրել են իր քաղաքականության մասին[55]։

2016 թվականին հայտարարվել է, որ Փիթերսը Ալցհայմերի հիվանդություն ունի[56][57]։ Փիթերսը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 21-ին 76 տարեկան հասակում։ Նրան հարգանքի տուրք են մատուցել այն ֆուտբոլային ակումբները, որոնցում նա խաղացել է, այդ թվում՝ «Վեստ Հեմ Յունայթեդ», «Տոտենհեմը», «Նորվիչ Սիթին» և շատ ուրիշներ[58][59][60]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբ

խմբագրել
Հանդիպումները և գոլերն ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցման
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի Գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Վեստ Հեմ Յունայթեդ 1961–62 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 5 0 0 0 0 0 5 0
1962–63 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 36 8 1 0 2 1 39 9
1963–64 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 32 3 0 0 4 0 36 3
1964–65 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 35 5 2 0 1 0 9[Ն 1] 1 47 6
1965–66 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 40 11 4 0 10 3 6[Ն 1] 3 60 17
1966–67 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 41 14 2 0 6 2 49 16
1967–68 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 40 14 3 2 3 2 46 18
1968–69 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 42 19 3 3 3 2 48 24
1969–70 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 31 7 1 0 2 0 34 7
Ընդհանուր 302 81 16 5 31 10 15 4 364 100
Տոտտենհեմ Հոտսպուր 1969–70 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 7 2 7 2
1970–71 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 42 9 5 2 7 4 4[Ն 2] 4 58 19
1971–72 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 35 10 5 2 7 3 14[Ն 3] 2 61 17
1972–73 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 41 15 3 1 8 5 8[Ն 4] 3 60 24
1973–74 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 35 6 1 0 1 0 12[Ն 4] 8 49 14
1974–75 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 29 4 2 0 0 0 31 4
Ընդհանուր 189 46 16 5 23 12 38 17 266 80
Նորվիչ Սիթի 1974–75 Երկրորդ դիվիզիա 10 2 10 2
1975–76 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 42 10 5 2 3 1 3[Ն 5] 1 53 14
1976–77 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 42 7 1 1 2 0 3[Ն 5] 0 48 8
1977–78 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 34 7 2 0 0 0 0 0 36 7
1978–79 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 39 10 1 0 3 2 3[Ն 5] 0 46 12
1979–80 Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա 40 8 3 0 5 0 48 8
Ընդհանուր 207 44 12 3 13 3 9 1 241 51
Ֆրանկստոն Սիթի (հյուր) 1979 Ազգային Պրեմիեր Լիգա Վիկտորիա 5 3 5 3
Շեֆիլդ Յունայթեդ 1980–81 Երրորդ դիվիզիա 24 4 0 0 2 0 2[Ն 5] 0 28 4
Ընդհանուր կարիերա 727 178 44 13 69 25 64 22 904 238

Հավաքական

խմբագրել
Ելույթները և գոլերը ըստ հավաքականի և տարիների
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Անգլիա
1966 11 3
1967 4 2
1968 8 3
1969 8 3
1970 12 5
1971 8 2
1972 3 0
1973 11 2
1974 2 0
Ընդհանուր 64 20
Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Փիթերսի յուրաքանչյուր գոլից հետո
Մարտին Փիթերսի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Վայրը Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 26 հունիսի 1966 Օլիմպիական մարզադաշտ, Հելսինկի, Ֆինլանդիա   Ֆինլանդիա 1–0 3–0 Ընկերական
2 30 հուլիսի 1966 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական 2–1 4–2

(ավելացրած ժամանակ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966
3 22 հոկտեմբերի 1966 Վինդսորի մարզադաշտ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Հյուսիսային Իռլանդիա 2–0 2–0 Մեծ Բրիտանիայի տնային Առաջնություն/Եվրո 1968-ի որակավորում
4 21 հոկտեմբերի 1967 «Նինիան պարկ», Քարդիֆ, Ուելս   Ուելս 1–0 3–0
5 6 դեկտեմբերի 1967 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   ԽՍՀՄ 2–2 2–2 Ընկերական
6 24 փետրվարի 1968 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Շոտլանդիա 1–0 1–1 Մեծ Բրիտանիայի տնային Առաջնություն/Եվրո 1968-ի որակավորում
7 8 մայիսի 1968 Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ, Մադրիդ, Իսպանիա   Իսպանիա 1–1 2–1 Եվրո 1968-ի որակավորում
8 22 մայիսի 1968 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Շվեդիա 1–0 3–1 Ընկերական
9 3 մայիսի 1969 Windsor Park, Belfast, Northern Ireland   Հյուսիսային Իռլանդիա 1–0 3–1 Բրիտանիայի տնային առաջնություն
10 10 մայիսի 1969 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Շոտլանդիա 1–0 4–1
11 4–0
12 21 ապրիլի 1970   Հյուսիսային Իռլանդիա 1–0 3–1 Բրիտանիայի տնային առաջնություն
13 20 մայիսի 1970 «Էլ Կամպին մարզադաշտ», Բոգոտա, Կոլումբիա   Կոլումբիա 1–0 4–0 Ընկերական
14 2–0
15 14 հունիսի 1970 Լեոն մարզադաշտ, Լեոն, Մեքսիկա   Գերմանիա 2–0 2–3

(ավելացրած ժամանակ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970
16 25 նոյեմբերի 1970 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական 2–0 4–1 Ընկերական
17 3 փետրվարի 1971 Գզիրա, Մալթա   Մալթա 1–0 1–0 Եվրո 1972-ի որակավորում
18 22 մայիսի 1971 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Շոտլանդիա 2–0 4–1
19 15 մայիսի 1973   Ուելս 3–0 3–0 Բրիտանիայի տնային առաջնություն
20 19 մայիսի 1973   Շոտլանդիա 1–0 1–0 Բրիտանիայի տնային առաջնություն

Մրցանակներ

խմբագրել

Ֆուտբոլ

խմբագրել

Վեստ Հեմ Յունայթեդ[61]

խմբագրել
  • Եվրոպական գավաթակիրների գավաթ. 1964-65
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի երկրորդ մրցանակակիր. 1965-66

Տոտտենհեմ Հոտսպուր[62]

խմբագրել
  • Ֆուտբոլային լիգայի գավաթ. 1970-71, 1972-73
  • ՈՒԵՖԱ գավաթ՝ 1971-72, երկրորդ տեղ՝ 1973-74
  • Անգլո-իտալական լիգայի գավաթ. 1971

Միջազգային[63]

խմբագրել
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. 1966
  • Երրորդ տեղ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում՝ 1968

Շքանշաններ և հատուկ մրցանակներ

խմբագրել
  • Բրիտանական կայսրության ամենաակնառու շքանշանը ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար (1978)[64]

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Մասնակցությունները ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթին
  2. Հանդիպումները «Texaco Cup»-ում
  3. Տասներկու խաղ, երկու գոլ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում, երկու հանդիպում Անգլո-իտալական Լիգայի գավաթում
  4. 4,0 4,1 Ելույթներ ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկությունում
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ելույթներ Անգլո-շոտլանդական Գավաթում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  2. «Martin Peters». www.performingartistes.co.uk. Վերցված է 22 September 2012-ին.
  3. Smith, Tony. «Martin Peters». www.sporting-heroes.net. Վերցված է 18 September 2012-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Peters, 2006
  5. «Martin Peters, footballer described as '10 years ahead of his time' who became one of the heroes of Անգլիա's 1966 World Cup victory – obituary». The Daily Telegraph. 21 December 2019. Վերցված է 23 December 2019-ին.
  6. Kevin Mitchell (22 December 2019). «An all-time great unchallenged by fame and glory». The Observer, Sport. էջ 10.
  7. «Jimmy Andrews». The Daily Telegraph. 14 September 2012. Վերցված է 23 September 2012-ին.
  8. «Martin Peters 1943–2019». West Ham United F.C. 21 December 2019. Վերցված է 22 December 2019-ին.
  9. «Welcome to the Wonderful World of West Ham United Statistics Martin Peter». www.westhamstats.info. Վերցված է 18 September 2012-ին.
  10. «Martin Peters: The Hammer who could play anywhere | West Ham United». West Ham United F.C.
  11. «FA Cup Final 1964 – Preston 2 West Ham 3». www.football-Անգլիա.com. Արխիվացված է օրիգինալից 20 October 2012-ին. Վերցված է 18 September 2012-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. «Martin Peters». The Football Association. Վերցված է 19 September 2012-ին.
  13. «Welcome to the Wonderful World of West Ham United Statistics Martin Peter». www.westhamstats.info. Վերցված է 18 September 2012-ին.
  14. «On this day – 2 February». www.whufc.com. Արխիվացված է օրիգինալից 9 February 2013-ին. Վերցված է 19 September 2012-ին.
  15. «Game played on 09 Mar 1966». www.westhamstats.info. Վերցված է 19 September 2012-ին.
  16. «Game played on 23 Mar 1966». www.westhamstats.info. Վերցված է 19 September 2012-ին.
  17. «Game played 31 Aug 1968». www.westhamstats.info. Վերցված է 19 September 2012-ին.
  18. «Welcome to the Wonderful World of West Ham United Statistics Martin Peter». www.westhamstats.info. Վերցված է 18 September 2012-ին.
  19. Pointing, Ivan (1993). Tottenham Hotspur Player by Player. Guinness Publishing. էջ 76. ISBN 0851127177.
  20. Smith, Tony. «Martin Peters». www.sporting-heroes.net. Վերցված է 18 September 2012-ին.
  21. Smith, Tony. «Martin Peters». www.sporting-heroes.net. Վերցված է 18 September 2012-ին.
  22. Smith, Tony. «Martin Peters». www.sporting-heroes.net. Վերցված է 18 September 2012-ին.
  23. Smith, Tony. «Martin Peters». www.sporting-heroes.net. Վերցված է 18 September 2012-ին.
  24. Ross, James M. (4 June 2015). «UEFA Cup 1973-74». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 9 December 2018-ին.
  25. Pointing, Ivan (1993). Tottenham Hotspur Player by Player. Guinness Publishing. էջ 76. ISBN 0851127177.
  26. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 22 February 2013-ին. Վերցված է 19 September 2012-ին.
  27. «Martin Peters RIP». Tottenham Hotspur F.C. 21 December 2019. Վերցված է 21 December 2019-ին.
  28. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 22 February 2013-ին. Վերցված է 19 September 2012-ին.
  29. PETER MENDHAM; EDWARD COUZENS-LAKEA. (2019). IN HIS OWN WORDS. ebookpartnership.com. էջեր 92–. ISBN 978-1-78531-621-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  30. «Flown from the nest - Martin Peters». www.ex-canaries.co.uk. Վերցված է 19 September 2012-ին.
  31. «Hammers Awarded and Managers». www.westhamstats.info. Վերցված է 23 September 2012-ին.
  32. «Անգլիա World Cup winner Martin Peters dies, aged 76». Evening Standard. 21 December 2019.
  33. «Martin Peters». The FA.com. Վերցված է 21 September 2012-ին.
  34. «World Cup hero Martin Peters made his Անգլիա debut on this day». www.thefa.com. Վերցված է 23 September 2012-ին.
  35. «Martin Peters». www.Անգլիաcaps.co.uk. Վերցված է 23 September 2012-ին.
  36. Norrish, Mike (17 November 2008). «Անգլիա v Germany all-time greats: where are they now?». www.telegraph.co.uk. Վերցված է 23 September 2012-ին.
  37. «Martin Peters». The FA.com. Վերցված է 21 September 2012-ին.
  38. «Sir Alf Ramsey». www.dailyecho.co.uk. 20 June 2007. Վերցված է 11 September 2013-ին.
  39. «Ramsey. Alf». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 8 March 2008-ին. Վերցված է 11 September 2013-ին.
  40. «International football MATCH report: 16.07.1966 Անգլիա vs Mexico». www.eu-football.info. Վերցված է 22 September 2012-ին.
  41. «International football MATCH report: 23.07.1966 Անգլիա vs Argentina». www.eu-football.info. Վերցված է 22 September 2012-ին.
  42. «International football MATCH report: 26.07.1966 Անգլիա vs Portugal». www.eu-football.info. Վերցված է 22 September 2012-ին.
  43. «World Cup 1966 - Անգլիա beat Germany in Wembley final». BBC Sport. Վերցված է 23 September 2012-ին.
  44. «International football MATCH report: 14.06.1970 Անգլիա vs West Germany». www.eu-football.info. Վերցված է 22 September 2012-ին.
  45. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 10 August 2014-ին. Վերցված է 21 September 2012-ին.
  46. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 10 August 2014-ին. Վերցված է 21 September 2012-ին.
  47. «International football MATCH report: 29.04.1972 Անգլիա vs West Germany». www.eu-football.info. Վերցված է 22 September 2012-ին.
  48. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 10 August 2014-ին. Վերցված է 21 September 2012-ին.
  49. «Martin Peters». The FA.com. Վերցված է 21 September 2012-ին.
  50. «Martin Peters». www.sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 10 August 2014-ին. Վերցված է 21 September 2012-ին.
  51. Hattenstone, Simon (8 April 2006). «The best of times». The Guardian. Լոնդոն. Վերցված է 12 May 2010-ին.
  52. «Hall of Fame for Greenwood and Peters». www.whufc.com. Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին. Վերցված է 18 September 2012-ին.
  53. «Անգլիա Players - Martin Peters». Անգլիաfootballonline.com. Վերցված է 11 March 2024-ին.
  54. Glanville, Brian (22 December 2019). «Martin Peters obituary». The Guardian. Վերցված է 11 March 2024-ին.
  55. Herbert, Ian (18 April 2015). «Sport and politics: how Twitter has changed the rules». The Independent.
  56. «FA wants Fifa to investigate possible dementia link to ex-footballers». BBC Sport. Վերցված է 10 April 2016-ին.
  57. Doyle, Tom (22 December 2019). «Martin Peters: Tottenham and Chelsea hold minute's applause in memory of Անգլիա World Cup winner». Evening Standard.
  58. «A statement from the family of Martin Peters | West Ham United». www.whufc.com.
  59. «Martin Peters RIP». Tottenham Hotspur F.C. 21 December 2019. Վերցված է 21 December 2019-ին.
  60. «Martin Peters: 1966 World Cup winner and West Ham legend dies aged 76». BBC Sport. 21 December 2019. Վերցված է 21 December 2019-ին.
  61. McNulty, Phil (21 December 2019). «Martin Peters obituary - 'a trailblazer for modern midfielders'». BBC Sport. Վերցված է 21 December 2019-ին.
  62. McNulty, Phil (21 December 2019). «Martin Peters obituary - 'a trailblazer for modern midfielders'». BBC Sport. Վերցված է 21 December 2019-ին.
  63. McNulty, Phil (21 December 2019). «Martin Peters obituary - 'a trailblazer for modern midfielders'». BBC Sport. Վերցված է 21 December 2019-ին.
  64. Critchley, Mark (22 December 2019). «Martin Peters: Why 'The Ghost' and 1966 World Cup winner was so pivotal to England's finest hour». The Independent.

Արտաքին հղումներ

խմբագրել