Բացել գլխավոր ցանկը

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն Մեծ Բրիտանիայում (անգլ.՝ The Conservative Party), անգլիական մոնոպոլիստական բուրժուազիայի գլխավոր կուսակցությունը։

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Conservative and Unionist Party
Conservativesworkmark.png
Conservative Party conference 2011.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱռաջնորդՊատրիկ Մակլոհլին և Թերեզա Մեյ
ՀիմնադիրRobert Peel?
Հիմնադրված1834
Գաղափարախոսությունպահպանողականություն, unionism in the United Kingdom?, տնտեսական լիբերալիզմ և եվրոսկեպտիցիզմ
Քաղաքական հայացքաջակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կապույտ
ՇտաբConservative Campaign Headquarters
Միջազգային պատկանելությունԵվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միություն
ՆախորդՏորի, Ultra-Tories?, Scottish Unionist Party? և Լիբերալ յունիոնիստական կուսակցություն
Կայքconservatives.com
Conservative Party (UK) Վիքիպահեստում

ԿազմավորումԽմբագրել

Կազմավորվել է 19-րդ դարի կեսին, սարիների կուսակցության հիմքի վրա։ Պահպանողական կուսակցության ձևավորման գործում մեծ դեր է ունեցել Բ․ Դիզրայեչին, կուսակցության ուսմունքի մշակման գործում՝ Զ․ Չեմբեռչենը։

1885-1886, 1886-1892, 1895-1902, 1902-1905 թվականների պահպանողականները միանձնյա գլխավորել են կառավարությունը, իսկ 1916-1919 թվականների և 1919-1922 թվականների լիբերալների և լեյբորիստների հետ կազմել կոալիցիա։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պահպանողականները հակախորհրդային ինտերվենցիայի գլխավոր կազմակերպիչներից էին։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած համարյա ամբողջ ժամանակաընթացքում իշխանության գլուխ էր կանգնած պահպանողական կուսակցությունը։

1940 թվականին՝ Ն․ Չեմբեռլենի պահպանողական կառավարության՝ ֆաշիստական ագրեսիայի նկատմամբ հաշտվողական քաղաքականության տապալումից հետո, կոալիցիոն կառավարությունը գլխավորել է Ու․ Չերչիլը (պահպանողական կուսակցության ղեկավար 1940-1955 թվականներին)։

Պառլամենտական ընտրություններԽմբագրել

1945 թվականին պառլամենտական ընտրություններում պարտություն կրելուց հետո, կուսակցությունն ընդլայնելու նպատակով անցկացվել է կուսակցական ապարատի և կառուցվածքի վերակառուցում, մշակվել առավել ճկուն ծրագիր սոցիալական քաղաքականության բնագավառում։

1951-1964 թվականներին պահպանողական կուսակցության անընդմեջ գլխավորել է կառավարությունը (ղեկավարներ Ա․ Իդեն՝ 1955-1957 թվականներին, Հ․ Մակմիլան՝ 1957-1963 թվականներին, Ա․ Դուգլաս-Հյում՝ 1963-1965 թվականներին)։

Պահպանողականները վերստին կառավարության գլուխ անցան 1970 թվականից։ Նրանց գործունեությունը այդ շրջանում նշանավորվեց աշխատավորների շահերի վրա մոնոպոլիաների հարձակմամբ և հակաարհմիութենական միջոցառումներով։

Արտաքին քաղաքականության բնագավառում է․ Հիթի կառավարությանը հաջողվեց Անգլիան մտցնել «ընդհանուր շուկայի» մեջ։

1975 թվականի, 1979 թվականի և 1983 թվականի պառլամենտական ընտրություններում պահպանողականները դարձյալ հաղթանակ տարան, ղեկավար՝ Մ․ Թետչեր, 1979 թվականի մայիսից՝ պրեմիեր մինիստր, որի կառավարությունը վարում է առճակատման քաղաքականություն սոցիալիստական համագործակցության երկրների դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 100