Մանկական ստեղծագործության թանգարան

Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարան (մինչ 1980 թվականը՝ Հայաստանի մանկական պատկերասրահ), հիմնվել է 1970 թվականին՝ Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի (1936-1975 թթ., եղել է առաջին տնօրենը) նախաձեռնությամբ։

Մանկական ստեղծագործության թանգարան
Մանկական ստեղծագործության թանգարանի ցուցասրահը
Տեսակպատկերասրահ
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
ՎայրԵրևան
Պատկանում էԳեղագիտության ազգային կենտրոն
ՀասցեԱբովյան 13Աբովյան փողոց (13)
Հիմնադրվել է1970
ՀիմնադիրՀենրիկ Իգիթյան, Ժաննա Աղամիրյան
ՏնօրենԱրմենուհի Հարությունյան
Կայքnca.am
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի էքսպոզիցիայի հիմք է հանդիսացել 1968 թվականին Երևանի նկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այդ իրադարձության հետ է առնչվում 1970 թ. Մանկական պատկերասրահի բացումը։ Հետագայում՝ 1978 թ., պատկերասրահը վերածվեց թանգարանի։

 
Ցուցահանդեսի բացում Մանկական պատկերասրահում (տնօրեն՝ Ժաննա Աղամիրյան)

Շուրջ չորս տասնամյակ Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնում է մանկական արվեստը՝ գեղագիտական հաճույք պատճառելով և մանուկ, և մեծ ակնդիրներին։ Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150,000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից[1]։ Մշտական ցուցադրությունը ներկայացված է երեք անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Գործում է նաև ցուցահանդեսային սրահը։ Առանձնահատուկ հոգատարությամբ սրահներում պահպանվում են այն սաների աշխատանքները, ովքեր հետագայում դարձել են հայտնի նկարիչներ և ճարտարապետներ։ Թանգարանը անցկացնում է  հատուկ միջոցառումներ Երևանի և մարզերի դպրոցականների համար՝ կրթելով և զարգացնելով նրանց ճաշակը, երևակայությունը, և բացահայտելով նրանց նկարչական ունակությունները։ Մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների՝ ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Թանգարանում տարիների ընթացքում ստեղծվել են հետաքրքիր ավանդույթներ՝ մանուկների ստեղծագործությունների ամենամյա ցուցադրություն, այն սաների աշխատանքների ցուցադրություն, ովքեր պատրաստվում են ընդունվելու գեղարվեստական ուսումնարաններ և բուհեր, և իհարկե մի տոն, որը կոչվում էր «Երեխաները նկարում են ասֆալտի վրա»։ Ամեն տարի մայիսի 20-ին երեխաները՝ զինված գունավոր կավիճներով, հավաքվում էին Օպերային թատրոնին կից հրապարակում։ Արդյունքում ծնվում էին բազմաթիվ վառ պատկերներ և ի հայտ էին գալիս նոր տաղանդավոր երեխաներ։ Իսկ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդեսը արտասահմանյան հանրահայտ թանգարանների հետ նաև սերտ համագործակցության միջոց էր։ Այդ օրը ներկայացվում էին տարբեր երկրների երեխաների աշխատանքներ, որոնց ցուցադրությունը հնարավոր էր դառնում ի շնորհիվ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության աջակցության[2]։

Մանկական արվեստի թանգարանը հագեցված է աուդիո գիդով, որը կարելի է անվճար ներբեռնել izi.travel հավելվածի միջոցով։

Թանգարանի առաջին տնօրեն է եղել մանկավարժ Ժաննա Աղամիրյանը։

Ներկայիս տնօրեն՝ Արմենուհի Հարությունյան։

Թանգարանը գտնվում է Աբովյան 13 հասցեում։

Հայկական արվեստի բաժին խմբագրել

 
«Ցուլիկներ» Հեղինակ՝ Ռուբեն Իգիթյան, Թանգարանի հավաքածուից

Թանգարանի հայկական արվեստի բաժնում տեղ է գտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված  նկարների շարքը, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումները։ Հաջորդ ցուցադրությունը՝ Եվրոպայի օրվան նվիրված մեկ այլ շարք է, որտեղ երեխաները պատկերել են եվրոպական երկրների հեքիաթների հերոսներին և ճարտարապետական հուշարձանները։ Սրահներից մեկում կարելի է տեսնել Քրիստոսի ծննդյանը նվիրված նկարազարդումներ և բատիկ ստեղծագործություններ, ինչպես նաև Նոյան տապանը պատկերող խեցեգործական աշխատանքներ։

Միջազգային արվեստի բաժին խմբագրել

Այստեղ են հավաքված աշխարհի ավելի քան 130 երկրների երեխաների ստեղծագործություններ։ Այս աշխատանքները թանգարանը ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մշակույթի նախարարության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի կողմից։ 1980 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ Մոսկվայում Հենրիկ Իգիթյանը կազմակերպել էր մանկական ստեղծագործությունների միջազգային ցուցահանդես։ Ցուցադրության ավարտից հետո լավագույն աշխատանքները փոխանցվեցին Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանին։ Իր հերթին, Անգլիայի երեխաների նկարները թանգարանին նվիրաբերել է 1976 թ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Ուիլսոնը։ Իսպանիայի մանուկների նկարները փոխանցվել են Խորհրդային Միությունում Իսպանիայի դեսպանի կողմից։ Հավաքածուն պարբերաբար թարմացվում է արտերկրի տարբեր պատվիրակությունների կողմից նվիրաբերվող աշխատանքներով։

Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին խմբագրել

 
Ասեղնագործ աշխատանք՝ «Խորհրդավոր ընթրիք» Թանգարանի հավաքածուից

Թանգարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի հավաքածուն թվաքանակով ամենահարուստն է։ Թանգարանի այս բաժնում ներկայացված են «Նոյան Տապան», «Սասունցի Դավիթ», «Բաբելոնի աշտարակ», «Սարդարապատի հաղթանակի օր» խեցեգործական նախագծերը։ Այս հատվածի ցուցադրումը ներառում է նաև բատիկներ՝ կատարված աստվածաշնչի և էպոսների հիման վրա, ապլիկացիաներ, մետաղական հայակական ավանդական զարդեր, քարե և փայտե փորագրություններ, տարբեր տեխնիկաներով արված ասեղնագործ աշխատանքներ, կարպետների և գոբելենների շարքեր։

Ցուցասրահ խմբագրել

Ցուցասրահը գտնվում է թանգարանի առաջին հարկում, որտեղ ԳԱԿ-ի Երևանի և մասնաճյուղերի սաները պարբերաբար ներկայացնում են իրենց նախագծերը, ինչպես նաև կազմակերպվում են ժամանակակից արվեստագետների անհատական ցուցահանդեսներ։

Ցուցահանդեսներ խմբագրել

1970-1975 թվականներին պատկերասրահում տեղի են ունեցել ավելի քան 80 ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսներին ներկայացվել են Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական և արվեստի դպրոցների սաների ստեղծագործությունները, ինչպես նաև կազմակերպվել են երեխաների անհատական ցուցահանդեսներ։ Թանգարանում հաճախ տեղի են ունեցել ԽՍՀՄ (Վրաստան, Էստոնիա, Ուկրաինա, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա) և արտերկրի (Ֆրանսիա, Իրան, Հարավսլավիա,[ԳԴՀ[3], Հունգարիա, Չեխոսլովակիա, Ուրուգվայ, Ռումինիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Եգիպտոս, Լիբանան, Անգլիա, Սլովակիա) դպրոցական տարիքի երեխաների ստեղծագործությունների ցուցադրություններ[4]։

Հետագայում թանգարանը կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ՝ ներկայացնելով մանկական արվեստը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, նրանցից առավել կարևորագույներն են՝

  • 1991 թ. - սիմպոզիում և ցուցահանդես Նյու-Յորքում՝ նվիրված գեղագիտական դաստիարակությանը Հայաստանում ԳԱԿ-ի մանկավարժնարի մասնակցությամբ
  • 1998 թ. - ցուցահանդես Արգենտինայում՝ Centro Cultural Recoleta- ում[5]
  • 1999-2000 թթ. - հայ մանուկների ստեղծագործությունների ցուցահանդես Վաշինգտոնի համաշխարհային բանկում
  • 2000 թ. - ցուցահանդես Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանում[6]
  • 2000 թ. - ցուցադրություն Հռոմում
  • 2001-2002 թթ. - շրջիկ ցուցահանդես Նյու-Յորքում, Չիկագոյում, Միլուոքիում նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին
  • 2003 թ. - ցուցահանդես Բրյուսելում՝ Եվրամիության խորհուրդի շենքում
  • 2006 թ. - ցուցահանդես Ավստրիայի Հալլեին քաղաքում
  • 2007 թ. - ցուցահանդես Հռոմում FAO-ի ցուցասրահում
  • 2007 թ. - ցուցահանդես Աստվածաշնչյան թեմաներով Մարսելում (Ֆրանսիա)՝ «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергеев Евгений (N7, 1977г.)։ «Выйди и посади дерево»։ Отчизна 
  2. Крылова Н. (N 22, 1983 г.)։ «Дереву жизни зеленеть»։ Огонек 
  3. Forster Eva (հունվարի 1, 1973)։ «Grobe Galerie fur kleine Maler»։ DSF 
  4. Агамирян Жанна (1979)։ Детская картинная галерея։ Советский художник։ էջեր 188–191 
  5. Museo de Arte Infantil de Aremnia։ Buenos Aires, Argentina: Centro Cultural Recoleta։ 1998 
  6. Nack Kristina (Oktober 2000)։ «Kunst von Kindern aus aller Welt»։ Sudkurier 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 231