Բալենու այգին (ֆիլմ, 1999)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)
«Բալենու այգին» (անգլ.՝ The Cherry Orchard), 1999 թվականին ռեժիսոր Միխալիս Կակոյանիսի նկարահանած դրամատիկական ֆիլմ՝ հիմնված Անտոն Չեխովի համանուն պիեսի վրա։ Նկարահանումները կատարվել են Բուլղարիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1999 թվականի նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի միջազգային կինոփառատոնում[3]։
Բալենու այգին անգլ.՝ The Cherry Orchard | |
---|---|
Երկիր | Հունաստան Ֆրանսիա Գերմանիա |
Ժանր | կինոկատակերգություն |
Հիմք | Բալենու այգի |
Թվական | 1999 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Միխալիս Կակոյաննիս |
Սցենարի հեղինակ | Միխալիս Կակոյաննիս |
Դերակատարներ | Շառլոտա Ռեմփլինգ, Ալան Բեյթս, Էնդրյու Հովարդ, Ֆրենսիս դե լա Տուր, Ջերարդ Բաթլեր, Իեն ՄակՆիս, Քեթրին Քարթրիջ, Մելանի Լինսկի, Մայքլ Ֆոֆ, Օուեն Թիլ, Տուշկա Բերգեն, Քսանդեր Բերքլի և Իցխակ Ֆինցի[1] |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Տևողություն | 141 րոպե[2] |
Սյուժե
խմբագրելԼյուբով Անդրևնա Ռանևսկայան տարեց արիստոկրատ տիկին է, ով Փարիզից դստեր հետ վերադարձել է իր «Բալենու այգին» կալվածք, որը շուտով նա կկորցնի պարտքերի պատճառով։ Չնայած ակնհայտ ֆինանսական խնդիրներին, Ռանևսկայան շարունակում է ապրել անցյալով, խաբելով իրեն և իր ընտանիքին։
Դերերում
խմբագրել- Շառլոտա Ռեմփլինգ՝ Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա
- Ալան Բեյտս՝ Լեոնիդ Անդրեևիչ Գաև
- Օուեն Տիլ՝ Երմոլա Ալեքսեևիչ Լոպախին
- Կատրին Կարտլինջ՝ Վարյա
- Տուշկա Բերգեն՝ Անյա
- Կսանդեր Բերկլի՝ Սեմյոն Պանտելեևիչ Եպիխոդով
- Ջերարդ Բատլեր՝ Յաշա
- Էնդրյու Հովարդ՝ Պյոտր Սերգեևիչ Տրոֆիմով
- Մելանի Լինսկի՝ Դունյաշա
- Իեն Մակնիս՝ Բորիս Բորիսովիչ Սիմեոնով-Պիշիկ
- Ֆրենսիս դե լա Տուր՝ Շառլոտա Իվանովնա
- Մայքլ Գոֆ՝ Ֆիրս
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք |
---|---|---|---|---|
1999 | Սալոնիկի միջազգային կինոփառատոն | Լավագույն օպերատորական աշխատանք | Արիս Ստավրու | Հաղթանակ |
Լավագույն դեկորացիա | Դիոնիսիս Ֆոտոպուլոս | Հաղթանակ | ||
Զգեստների լավագույն դիզայն | Դիոնիսիս Ֆոտոպուլոս | Հաղթանակ | ||
Ֆիլմերի հունական միության և հեռուստատեսային տեխնիկների մրցանակ | Միխալիս Կակոյանիս | Հաղթանակ[4] |
Կարծիքներ
խմբագրելՖիլմն արժանացել է տարբեր գնահատականների[5][6][7][8]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 54 % դրական գրախոսություն 26 հենքի վրա, Metacritic կայքում՝ 100 -ից 56 միավոր։ Ռոջեր Էբերտը բարձր է գնահատել Շառլոտա Ռեմփլինգի խաղը. «Ռեմփլինգը Ռանևսկու կերպարում ստիպում է դիտել ֆիլմը։ Լրացուցիչ նյութերի շնորհիվ, որոնք օգնում են ավելի ճշգրիտ որոշել նրա խառնվածքը, նա շատ լավ է պատկերում մարդուն, որն ավելի քան գիտակցում է իր խնդիրներն ու թերությունները, բայց ով, այնուամենայնիվ, չի կարող կամ չի ցանկանում որևէ բան անել փոխելու իր վարքը կամ ճակատագիրը»[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «THE CHERRY ORCHARD». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «GREEK UNION OF FILM AND TELEVISION TECHNICIANS AWARD». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ FILM REVIEW; Grand but Idle In Old Russia, A State of Denial
- ↑ THE CHERRY ORCHARD
- ↑ The Cherry Orchard Review
- ↑ The Cherry Orchard
- ↑ 45 Years and More with Charlotte Rampling
Արտաքին հղումներ
խմբագրել- «Բալենու այգին»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Բալենու այգին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում