Սարգիս Մուսայելյան

հայ հեղափոխական

Սարգիս Գրիգորի Մուսայելյան (նոյեմբերի 14 (26) 1882, գյուղ Գետաշեն (Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանում) - օգոստոսի 14, 1920, Երևան), հայ բոլշևիկ, Հայաստանի առաջին Հանրապետությունում 1920 թվականի այսպես կոչված՝ Մայիսյան ապստամբության ղեկավարներից։

Սարգիս Մուսայելյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1882(1882-11-14)
ԾննդավայրՉայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 14, 1920(1920-08-14) (37 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունհեղափոխական

Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901-1915 թվականներին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գորիսում։ 1915 թվականին զորակոչվել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918 թվականի վերջին, որպես կարմիր բանակի զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթականների դեմ մղվող քաղաքացիական պատերազմին։ 1919 թվականի փետրվարից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, քարոզչական աշխատանք է տարել զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլի 1920 թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ 1920 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, մասնակցել է մայիսյան ապստամբությանը։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է Անկախ Հայաստանի կառավարության կողմից։

Գրականություն Խմբագրել

  • Արզումանյան Մ. Վ. Սարգիս Մուսայելյան, Երևան, 1955։
 
Գերեզման Մայիսյան ապստամբության ղեկավարների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 87