Ճանկ, թեքված, սրածայր հավելում է, որը գտնվում է ոտնաթաթի կամ մատի վերջում մի շարք կենդանիների՝ (կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ, հոդվածոտանիներ) մոտ։ Որոշ անողնաշարավոր կենդանիներ, ինչպիսիք են միջատներն ու ու սարդակերպերը, իրենց վերջույթներում ունեն նմանատիպ նուրբ, կեռ կառուցվածքներ՝ քայլելիս մակերևույթից բռնվելու կամ կառչելու համար[1]։

Գիշատիչ թռչնի ճանկ։

Ծովախեցգետինների, օմարների և կարիճների ճանկերը, որոնք ավելի պաշտոնապես հայտնի են որպես չանչ, երբեմն կոչվում են ճանկեր։ Իսկական ճանկը կազմված է կարծր սպիտակուցից, որը կոչվում է կերատին։ Ճանկերն օգտագործվում են գիշատիչ կաթնասունների կողմից որս բռնելու և պահելու համար, սաակայն երբեմն էլ՝ փորելու, ծառ բարձրանալու, ինքնապաշտպանությունը և խնամքը ապահովելու և այլ նպատակներով։

Այն հավելումները, որոնք հարթ են կոչվում են եղունգ։ Վերջիններս համարվում են էպիդերմիսի ածանցյալներ, որոնց ֆունկցիան մատների ծայրամասի պաշտպանությունն է, որպեսզի հյուսվածքների նյարդային վերջավորությունները չվնասվեն։

Չորքոտանիներ խմբագրել

Չորքոտանիների (լատին․՝ Tetrapoda) ճանկերը բաղկացած են կերատինի երկու շերտից։ Արտաքին շերտն բավականին ամուր է, որը բաղկացած է կերատինային մանրաթելերից, որոնք ուղղահայաց դասավորված են աճի ուղղությամբ և շերտերով՝ թեք անկյան տակ։ Երկրորդ շերտը համեմատած նուրբ է, շերտավոր, զուգահեռ աճի ուղղությանը։ Կերատինի երկու շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Դրանց շնորհիվ է, որ եղունգը էլաստիկ է ու փայլուն։

Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա և կոչվում է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլա)։ Պաշտպանական նշանակության առումով թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։

Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Չորքոտանիներն իրենց ճանկերն օգտագործում են բազմաթիվ նպատակներով՝ որսը բռնելու կամ սպանելու, փորելու, բարձրանալու և մագլցելու և այլն[2]։

Կաթնասուններ խմբագրել

 
Կաթնասուն կենդանու ճանկեր։

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ, որոնք զգալիորեն տարբերվում են երկարությամբ և ձևով։ Ճանկերը աճում են թաթերի երրորդ ֆալանգներից և կազմությամբ են կերատինից են։ Շատ գիշատիչ կաթնասուններ ունեն ձգվող ճանկեր, որոնք մասամբ կարող են թաքնվել կենդանու թաթի ներսում։ Այն առավել լավ է արտահայտված հատկապես կատվազգիների մոտ, որոնց գրեթե բոլոր ներկայացուցիչներն ունեն ամբողջովին ձգվող ճանկեր[3] :

Ձգվող ճանկը պաշտպանված է մաշվելուց։ Կատուների (լատին․՝  Felis silvestris catus կամ Felis catus) և շների (լատին․՝ Canis familiaris, Canis familiarus domesticus) մեծամասնության մոտ առաջացած թաթերի ներսում կա նաև ցողուն։ Այն շատ ավելի քիչ է գործում, քան մյուս ճանկերը, բայց օգնում է կատուներին որսալ որսը։ Քանի որ բուն ճանկը չի դիպչում գետնին, այն ավելի քիչ մաշվածություն է ստանում և ձգտում է լինել ավելի սուր և երկար։ Եղունգը ճանկին համասեռ է, բայց ավելի հարթ է և կետի փոխարեն ունի կոր եզր։

Խաշոր կաթնասուններից՝ (կով, ձի, ուղտ, եղջերու ոչխար, այծ, խոզ, և այլն), ճանկերը ստացել են սմբակ անվանուը։ Արթիոդակտիլ սմբակավոր կենդանու սմբակի մի կողմը կարելի է նաև ճանկ անվանել։

Ճանկերի աճը ժամանակ առ ժամանակ դադարում և կրկին վերսկսվում է, ինչպես մազերինը։ Մազերի դեպքում դա հանգեցնում է նրան, որ մազերը թափվում են և փոխարինվում նորով։ Ճանկերում դա հանգեցնում է շերտի աբսցիցիայի, և հին հատվածը պոկվում է։

Կատվազգի կենդանիների մոտ հաճախ է նկատվում ճանկերի սրման գործընթաց փայտի կամ այդ նպատակով պատրաստված տախտակների վրա։

Խոշոր կաթնասունների սմբակները սովորաբար մաշվում կամ ինքնամշակվում են երկար քայլելու կամ վազելու հետևանքով։ Այս նպատակով մարդկային գործունեության արդյունքում՝ կենցաղային ձիերը (ձիեր, էշեր և ջորիներ) ու մի շարք այլ կենդանիներ սովորաբար կարիք ունեն սմբակների կանոնավոր մշակման ու վերականգնման[4]։

Պրիմատներ խմբագրել

 
Պրիմատի ճանկի ընդհանուր տեսքը։

Առաջնային եղունգները բաղկացած են միայն արտաքին շերտից, քանի որ ենթաշերտն անհետացել է։ Ձեռքերով ու ոտքերով բռնելու էվոլյուցիայի շնորհիվ ճիրաններն այլևս անհրաժեշտ չեն շարժման համար, և փոխարենը մատների մեծ մասը եղունգներ են ցուցադրում։ Պրիմատներն ունեն հարթ եղունգներ։ Որոշ պրիմատներ ունեն իսկական ճանկեր, բայց նույնիսկ դրանց մեջ կա եղունգ մեծ մատի վրա (լատին․՝ hallux):

Բոլոր պրիմատների՝ այդ թվում նաև մարդկանց մոտ, մեծ մատը շեղվում է մյուս մատներից բայց նրանց հետ միասին ստեղծում է մի ընդհանուր հարմարանք, որն ունակ է բռնելու ճյուղերը կամ կատարելու որևէ այլ գործողություն։ Ոչ բոլոր պրիմատներն ունեն նման ձևավոր ձեռքեր. միայն կատարիաները (Հին աշխարհի մարդանման կապիկները) և մի քանի լեմուրներ ունեն հակադրվող բութ մատ[5]։ Ճանկը օգտագործվում է անձնական խնամքի համար՝ մազերը կամ քերծվածքները սանրելու համար, հատկապես գլխի և պարանոցի շրջանում մաշկը պարազիտներից մաքրելու նպատակով[6]։

Թռչուններ խմբագրել

 
Գիշատիչ թռչնի ճանկի կառուցվածքը։

Մագիլը գիշատիչ թռչունի ճանկն է՝ նրա հիմնական որսի գործիքը, առանց որոնց գիշատիչ թռչունների մեծ մասը չէր կարողանա որսալ իրենց սնունդը[7]։ Որոշ թռչուններ իրենց ճանկերն օգտագործում են պաշտպանական նպատակներով՝ կասովարները (լատին․՝ Casuarius)[8][9]:

Այնուամենայնիվ, բոլոր թռչուններն ունեն ճանկեր, որոնք օգտագործվում են որպես ընդհանուր հենարանի և պաշտպանություն համար։ Հոածին գարշահոտը, որին իր մարսողության համար անվանում են նաև թռչող կով, (լատին․՝ Opisthocomus hoazin), ձագերը ճանկեր ունեն թևի առաջին և երկրորդ մատների վրա, որոնք օգնում են նրանց շարժվել ճյուղերի երկայնքով, իսկ չափահաս կենդանիների մոտ ճանկերը անհետանում են[10]։

Աֆրիկյան տուրակոների (turaco) մոտ թռիչքը թույլ է, բայց նրանք ուժեղ ալպինիստներ են և կարողանում են դանդաղ շարժվել ճյուղերի և բուսականության միջով։ Թռչունների ձագերը ճանկեր ունեն թևերի վրա, որոնք օգնում են նրանց բարձրանալ[11][12][13]։ Բացի այդ ունեն ոտնաթաթի յուրահատուկ դասավորություն, որտեղ չորրորդ մատը կարելի է մոտեցնել ոտքի հետևի հատվածին, որտեղ այն գրեթե դիպչում է առաջին մատին կամ շրջել այնպես, որ այն մոտ լինի երկրորդին և երրորդին։

Չնայած այս ճկունությանը, մատն իրականում պահվում է ոտքի առանցքի հետ։ գոյություն ունեցող թռչունների մեջ եզակի են՝ բութ մատի և ցուցամատի ( I և II) ֆունկցիոնալ ճիրաններով (նախնական վերջույթների վրա), որպես ճտեր, ինչը թույլ է տալիս նրանց բարձրանալ ծառեր մինչև թռչող փետուրների զարգացումը[14]։

Այնուամենայնիվ, մի քանի թռչուններ ձեռքերի մատների վերջում փետուրների տակ թաքնված են ճանկ կամ եղունգ ունեն՝, մասնավորապես ՝ ջայլամներ, էմուներ, բադեր, սագեր և կիվիներ[15]։

Սողուններ խմբագրել

 
Ճանկերի ցուցադրություն կրիայի օրինակով։

Մոտ մեկ մետրի հասնող տիրանոզավրերի՝ (լատին․՝ Therizinosaurus) ճանկերը գրանցվածներից ամենամեծն են։ Օգտագործելով իրենց ճանկերը՝ կենդանիներին հաջողվում է անվրեպ որս իրականացնել։

Սողունների մեծ մասն ունի լավ զարգացած ճանկեր։ Մողեսների մեծամասնության մատները վերջանում են հաստ ճանկերով[16]։ Օձերի մոտ վերջույթներն ու ճանկերը բացակայում են, բայց շատ օձերի՝ Բոա կծիչի (լատին․՝ Boa constrictor) ձագերի մոտ, հետնամասի ծայրամասային վերջույթների մնացորդները հայտնվում են մեկ ճանկով ՝ որպես «խայթոցներ» անալ բացվածքի յուրաքանչյուր կողմում։ Մողեսներն իրենց ճիրաններն օգտագործվում են մագլցման, ինչպես նաև մսակեր տեսակների որսը պահելու համար։

Երկկենցաղներ խմբագրել

 
Աֆրիկյան գորտ՝ ճանկերով։

Միակ երկկենցաղները, որոնք ճանկեր են կրում, աֆրիկյան ճանկերով գորտերն են։ Աֆրիկյան ճանկերով գորտը՝ (լատին․՝ Pipidae) ընտանիքի աֆրիկյան ջրային գորտերի տեսակ է։ Նրա անունը ծագել է յուրաքանչյուր հետևի ոտքի երեք կարճ ճանկեր ունենալու համար, որոնք կենդանին օգտագործում է իր սնունդը ձեռք բերելու նպատակով։

(լատին․՝ Xenopus) բառը նշանակում է «տարօրինակ ոտք», իսկ (լատին․՝ laevis) նշանակում է «հարթ»Ըստ երևույթին, ճանկերը զարգացել են առանձին՝ երկկենցաղների և ամնիոտների գծում[17]։

Հոդվածոտանիներ խմբագրել

Ոտնաթաթի ճանկը առկա է նաև հոդվածոտանիների մոտ, որոնց քայլող վերջույթները գիտականորեն ճիշտ նէ անվանել չելա՝ (չելաներ)։ Չանչը կամ չելան որը կոչվում է նաև ճանկ, քայլող, բռնող, ճզմող, քերող օրգան է՝ որոշ հոդվածոտանիների մոտ։ Անվանումը գալիս է հունարենից (հին հունարեն՝ χηλή): Չելա, կրող ոտքերը կոչվում են չելիպեդներ։ Մեկ այլ անուն է ճանկը, քանի որ չելաների մեծ մասը կորացած են և ճանկի պես ունեն սուր վերջավորություն։

Հասուն միջատների մոտ չելաները կարող են կատարել մի շարք կարևոր գործառույթներ՝ վազելու (մայիսյան բզեզ, զատիկ, խավարասեր), փորելու (Իշախառանչ-արջուկ), լողալու(լողաբզեզ, օմար, խեցգետին), ցատկելու (մորեխ, ծղրիդ), բռնեելու (խեցգետին), հավաքելու(մեղու) և այլն[18]։

Բացի այդ հաստատվել է նաև այն, որ սարդերը ոտքերի մազիկներում ունեն օդի խոնավությունը, ջերմությունը, մթնոլորտային ճնշումը, ձայնային և մեխանիկական տատանումները որսացող ընկալիչներ։ մինի|Հոդվածոտանու չանչի արտաքին տեսքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rand, A.L. (1954). «On the Spurs on Birds' Wings» (PDF). The Wilson Bulletin. 66 (2): 127–134. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Mail.ru, Новости (2021 թ․ օգոստոսի 25). «Ученые узнали, когда возникли четвероногие». Новости Mail.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Anton, Mauricio (1997). The Big Cats and Their Fossil Relatives. Columbia University Press. pp. 130-33. 978-0-231-10228-5.
  4. «Ученые выяснили, какими были первые млекопитающие». РИА Новости (ռուսերեն). 20201012T1350. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «У древних приматов нашли когти для груминга». Naked Science. 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Maiolino, Stephanie; Boyer, Doug M.; Rosenberger, Alfred (2011 թ․ նոյեմբերի 1). «Morphological Correlates of the Grooming Claw in Distal Phalanges of Platyrrhines and Other Primates: A Preliminary Study». էջեր 1975–1990. doi:10.1002/ar.21498. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Fowler, D.W., Freedman, E.A., & Scannella, J.B. (2009). Pizzari, Tom (ed.). «Predatory Functional Morphology in Raptors: Interdigital Variation in Talon Size Is Related to Prey Restraint and Immobilisation Technique». PLOS ONE. 4 (11): e7999. doi:10.1371/journal.pone.0007999. PMC 2776979. PMID 19946365.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Lumeij, J. T. (1987). «Avian clinical pathology. General considerations». Veterinary Quarterly. 9:3 (3): 249–254. doi:10.1080/01652176.1987.9694109. PMID 3314103.
  9. Cho, Patricia; Brown, Rosanne; Anderson, Marilyn (1984 թ․ հունվարի 1). «Comparative gross anatomy of ratites». Zoo Biology (անգլերեն). 3 (2): 133–144. doi:10.1002/zoo.1430030205. ISSN 1098-2361.
  10. «Странная птица гоацин • Картинка дня». «Элементы» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Fain, Matthew G. & Houde, Peter (2004). «Parallel radiations in the primary clades of birds» (PDF). Evolution. 58 (11): 2558–2573. doi:10.1554/04-235. PMID 15612298. S2CID 1296408. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Violaceous Touraco» (PDF). rosamondgiffordzoo.org. 2010 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  13. «TURACO TAG HUSBANDRY MANUAL» (PDF). aviansag.org. 1998 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  14. «ТУРАКО ГВИНЕЙСКИЙ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  15. Sir Walter Lawry Buller (1888): A History of the Birds of New Zealand. London excerpt from Zealand Electronic Text Centre collection
  16. Alibardi, L. (2008). «Microscopic analysis of lizard claw morphogenesis and hypothesis on its evolution». Acta Zoologica. 89 (2): 169–178. doi:10.1111/j.1463-6395.2007.00312.x.
  17. Maddin, HC; Eckhart, L; Jaeger, K; Russell, AP; Ghannadan, M (2009). «The anatomy and development of the claws of Xenopus laevis (Lissamphibia: Anura) reveal alternate pathways of structural evolution in the integument of tetrapods». Journal of Anatomy. 214 (4): 607–19. doi:10.1111/j.1469-7580.2009.01052.x. PMC 2736125. PMID 19422431.
  18. https://www.pesticidy.ru/dictionary/pedes. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)