Էլաստիկություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էլաստիկություն (հուն. ελαστδς-ճկուն), փոքր ճիգերի դեպքում նյութի կամ առարկայի առաձգական դարձելի զգալի դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է (առանց քայքայվելու)։ Այս հատկությունը նման է առաձգականությանը, և շատ լեզուներում (անգլ., գերմ., ֆրանս.) էլաստիկություն հենց առաձգականություն էլ նշանակում է, սակայն ռուսերենում, ինչպես և հայերենում, այդ բառը փոքր-ինչ այլ նրբիմաստ է ստացել՝ արտահայտելով վերը նշված իմաստը։ Անհրաժեշտ էլաստիկություն ապահովվում է նյութի (օրինակ, ռետինները, որոնց էլաստիկությունը պայմանավորված է մոլեկուլային կառուցվածքով) կամ կոնստրուկցիայի (օր. զսպանակ) համապատասխան ընտրությամբ։ Մեծ էլասաիկությունը նյութի՝ դարձելի մեծ դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է՝ առաձգականության մոդուլների փոքր արժեքների դեպքում, բնորոշ է բարձրամոլեկուլային նյութերին (բարձրապոլիմերներին) և որոշ կոլոիդ համակարգերի։ Սովորական ձգման դեպքում մեծ էլաստիկությամբ նյութերի դարձելի դեֆորմացիայի մեծությունը կարող է հասնել հարյուրավոր տոկոսների, իսկ այդ նյութերի առաձգականության մոդուլը մոտ 10000 անգամ ավելի փոքր է, քան մետաղ ներինը։
ԱղբյուրներԽմբագրել
https://www.youtube.com/watch?feature=plpp&v=k69-203mXAQ