Ձմեռային Ասիական խաղեր 2011

7-րդ Ձմեռային Ասիական խաղերն անցկացվել են Աստանա և Ալմա-Աթա (Ղազախստան) քաղաքներում 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին[1]։ Ալմա-Աթան ընտրվել է 2006 թվականի հունվարի 5-ին Քուվեյթում, 2007 թվականի հոկտեմբերի 29-ին մրցույթի մի մասը տեղափոխվել է Ալմա-Աթա, Աստանա[2]։

Ձմեռային Ասիական խաղեր 2011
 2011 Asian Winter Games Վիքիպահեստում

Հայտ խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ասիայի Օլիմպիական խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ բավարարվել է ՌԿ-ի խնդրանքը։ 2011 թվականին նրա մասնակիցները ընդլայնեցին ասիական խաղերի աշխարհագրությունը։

Այս որոշման համաձայն, խաղերի բացման արարողությունն անցկացվեց Աստանայում, իսկ փակման արարողությունը ՝ Ալմա-Աթայում, Բալաուն Շոլակի անվան սպորտի Դահլիճում[3]։

Խաղերի տոնական բացումը տեղի ունեցավ հունվարի 30-ին Աստանա քաղաքի ֆուտբոլային փակ մարզադաշտում[4]։ Քաղաքում անցկացվեցին մրցաշարեր սառույցի վրա՝ գեղասահք, տղամարդկանց հոկեյ, արագավազք չմուշկների վրա և կարճ- մրցուղի։ Ալմա-Աթայում մնում են սպորտային «ձյունե» ճյուղերը՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, դահուկային թռիչքներ ցատկահարթակից, բիաթլոն, դահուկների սպորտային տարածքների տեղորոշումներ։ Ինչպես նաև գնդակով հոկեյ (բենդի) և կանանց հոկեյ[2]։

Ֆինանսավորում և կազմակերպում խմբագրել

Ձմեռային ասիական խաղեր 2011 անցկացնելու ծախսերի ընդհանուր արժեքը կազմել է 1682 միլիարդ դոլար[5]։ Դրանից 1,4 միլիարդ դոլար ծախսվել է սպորտային և այլ կառույցների շինարարության ու վերակառուցման վրա, որոնք խաղերի իրականացման համար էին։ Խաղերի կազմակերպման համար ծախսվել է 282 միլիարդ դոլար։

Սպորտային օբյեկտներ խմբագրել

Քաղաք Սպորտային մարզադաշտ Սպորտի տեսակներ Հանդիսատեսի տեղավորում
Աստանա Աստանա Արենա Բացման արարողություն 30 000
«Ալաու» սառցե պալատ Չմշկավազքի սպորտ 8 773
«Ղազախստան» սպորտի պալատ Հոկեյ տափօղակով (տղամարդիկ) 5 050
Հանրապետական հեծանվավազքուղի Արագ չմշկասահք, գեղասահք 8 000
Ալմա-Աթա Բալաուն Շոլակի անվան սպորտային պալատ Հոկեյ տափօղակով (կանայք), փակման արարողություն 3 725
Մեդեու Գնդակով հոկեյ 8 100
Դահուկային ցատկերի միջազգային համալիր Դահուկացատկ ցատկահարթակից 5 200
«Շիմբուլակ» լեռնադահուկային բազա Լեռնադահուկային սպորտ 1000 նստատեղ, 2000 կանգնելու տեղ
Ալմա-Աթայի մարզ Բիաթլոնա-դահուկային մարզադաշտ Բիաթլոն, դահուկավազք, դահուկներով տեղանքի որոշում 1800 նստատեղ և 1300 կանգնելու տեղ
Տաբագան սպորտային ժամանցային համալիր Ֆրիսթայլ (ազատ ոճ) 2250

[6]

Պատկեր:IrbiLogo.jpg
Իրբի — 7-րդ Ձմեռային Ասիական խաղերի խորհրդանիշ
Ալմա-Աթայում և Աստանայում Ասիական ձմեռային խաղերի խորհրդանիշը փոքրիկ ընձառյուծ Իրբին էր։ Խաղերի ընթացքում որպես հուշանվեր վաճառքի հանվեցին ընձառյուծի արձանիկներ։ Խորհրդանշական ընձառյուծը զարդարում էր գովազդային պաստառներն ու սպորտային գույքերը։

Կրակի մարաթոն խմբագրել

Ասիական ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամ նախօրեին անցկացվեց Օլիմպիական կրակի մարաթոն[7], որը 20 օրվա ընթացքում ավելի քան հազար ջահակիրների մասնակցությամբ անցավ Ղազախստանի բոլոր շրջաններում։ Հատուկ Եռուլան Կանալյանովի մարաթոնի համար գրվեց կրակի մարաթոնի համար հիմն։ Տեքստի հեղիանկը երգահան Շոմիշբայ Սարիևը։ Հիմնը կատարում էին Ղազախստանի ժողովրդական արտիստներ Ռոզա Ռիմբաևվան և Ալիբեկ Դնիշևը[8]։

Ինֆրակառույց խմբագրել

«Ալմաթի» օդանավակայանի արդիականացումը ավարտվեց 2008 թվականի դեկտեմբերին։

Հուշադրամներ խմբագրել

2011 թվականի հունվարի 17-ին Ղազախստանի Ազգային բանկը թողարկեց 500 տենգե արժողությամբ արծաթե հուշանամրադրամներ

 
Реверс памятной банкноты

, և որպես հուշանվեր 2000 տենգե արժթղությամբ 20 միլիոն թղթադրամներ, որոնք նիրված էին Ղազախստանում 7-րդ ձմեռային Ասիական խաղերին[9]։ Մանրադրամի հակառակ կողմում պատկերված են լեռան ֆոնի վրա դահուկորդ, ղազախական ազգային նախշեր և 7-րդ ձմեռային Ասիական խաղերի խորհրդանիշ[10]  

Օրացույց խմբագրել

Բացման արարողություն Մրցույթ Մրցույթների եզրափակիչներ Ցուցադրական մասնակցություն Փակման արարողություն
Հունվար/փետրվար 28 29 30 31 1 2 3 4 5 6 Կրծքանշաններ
Ուրբ Շբթ Կիր Երկ Երք Չրք Հինգ Ուրբ Շբթ Կիր
Արարողություններ
  Բիաթլոն 1 1 1 2 1 1 7
  Գնդակով հոկեյ 1 1
 Լեռնադահուկային սպորտ 2 2 2 6
  Հոկեյ տափօղակյով 1 1 2
  Չմշկավազքի սպորտ 2 2 2 2 2 2 12
  Դահուկային մրցավազքեր 2 2 2 2 2 2 12
 Ցատկահարթակից դահուկային թռիչքներ
1 1 1 3
  Դահուկներով տեղանքի որոշում 2 2 2 2 8
  Գեղասահք 1 3 4
  Ֆրիսթայլ 2 2 2 6
  Արագ չմշկասահք 2 2 4 8
Կրծքանշաններ 14 11 12 7 8 10 7 69
Հունվար/փետրվար 28 29 30 31 1 2 3 4 5 6 Կրծքանշաններ

Սպորտի տեսակներ խմբագրել

Ձմեռային Ասիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին գնդակով հոկեյ և դահուկներով[11]։ Նախորդ խաղերի հետ համեմատած չէին անցկացվում քյորլինգի և սնոուբորդի մրցաշարեր, ծրագրում վերականգնվեցին ցատկահարթակից դահուկներով թռիչքը[12]։ Փակագծերի մեջ նշվում է շքանշանների հավաքածուի քանակը ըստ խաղարկվող սպորտի տեսակների։

  • Բիաթլոն (7)  
  • Լեռնադահուկային սպորտ (6)  
  • Չմշկավազքի սպորտ (12)  
  • Դահուկային մրցավազքեր (12)  
  • Տարածքի տեղորոշում դահուկներով (8)  
  • Ցատկահարթակից դահուկացատկ (3)  
  • Գեղասահք (4)  
  • Ֆրիսթայլ (6)  
  • Գնդակով հոկեյ (1) 
  • Տափօղակով հոկեյ (2)  
  • Արագ չմշկասահք (8)  

Մասնակից երկրներ խմբագրել

Խաղերին մասնակցել են 26 երկրի մարզիկներ։

 
Ազիադա 2021-ի ոսկե մեդալ:Արտաքին կողմ

Շքանշանային ստուգարք խմբագրել

Շքանշանային ստուգարք մրցույթի ավարտին։

 
Ազիադա 2011-ի ոսկե մեդալ:Հակառակ կողմ
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ամբողջը
1   Ղազախստան 32 21 17 70
2   Ճապոնիա 13 24 17 54
3 Կորեա 13 12 13 38
4   Չինաստան 11 10 14 35
5   Մոնղոլիա 0 1 4 5
6   Իրան 0 1 2 3
7   Ղրղզստան 0 0 1 1
7 ԿԱԴՀ 0 0 1 1
Ամբողջը 69 69 69 207

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Almaty is a Rightful Host of 2011 Asian Winter Games». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  2. 2,0 2,1 «Новости». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Закрытие зимних Азиатских игр 2011 года будет проходить в Алматы - президент РК» (ռուսերեն). Kazakhstan Today. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Открытие Азиады планируется 30 января на крытом стадионе Астаны | |, Культура | Новости Казахстана». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  5. «На Азиаду в Алматы потрачено 1,682 миллиарда долларов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. «Объекты зимних Азиатских игр». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  7. Эстафета Огня(չաշխատող հղում)
  8. «Гимн эстафеты». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Нацбанк РК выпускает банкноты номиналом 2 тыс. тенге, посвященные VII зимним Азиатским играм в Казахстане». Kazakhstan Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  10. «Нацбанк РК выпускает банкноты номиналом 2 тыс. тенге, посвященные VII зимним Азиатским играм в Казахстане». Zakon.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  11. «Хоккей с мячом». Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  12. «Ориентирование на лыжах». Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)