Հուսեյն Բեհզադ
Հուսեյն Բեհզադ(պարսկերեն՝ حسین بهزاد , 1894[1][2][3][…], Shiraz, Արևելյան Ադրբեջան, Իրան - հոկտեմբերի 13, 1968[4], Թեհրան, Իրան), 20-րդ դարի տաղանդավոր իրանցի նկարիչ է, համարվում է ժամանակակից իրանական արվեստի ամենաուժեղ մանրանկարիչը [5]։
Հուսեյն Բեհզադ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Shiraz, Արևելյան Ադրբեջան, Իրան |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1968[4] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և բանաստեղծ |
![]() |

Եղել է աշխարհահռչակ, արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Մանկություն և երիտասարդությունԽմբագրել
Հուսեյնը նկարչի իր տաղանդը ցույց է տվել վաղ մանկության տարիներին։ Ավելի ուշ նա հիշել է. «Մի անհասկանալի զգացողություն ինձ տարավ դեպի նկարելը, և մատիտ վերցնելով՝ ես ինձ ծարավ զգացի, ով հասավ թափանցիկ աղբյուրի»։ Հայրը ողջունել է որդու գեղարվեստական տաղանդը, պայմանավորվել է, որ նա սովորի Մոլլա Ալիի մոտ։ Յոթ տարեկան հասակում նա մնացել է առանց հայրիկի և առանց ուսուցչի, մահացել են խոլերայից։ Այս իրադարձությունից հետո նա երկար ժամանակ չի գնացել դպրոց (մի քանի ամիս), սակայն ուսանելու ցանկություն չզգալով՝ նա թողել է դպրոցը և աշխատանքի անցել Թեհրանի շուկայում հայտնի պարսիկ դիմանկարիչ Հուսեյն Պեյքար-Նեգարի արհեստանոցում՝ որպես Մոլլա Ալիի աշակերտ, որտեղ աշխատել է 12 տարի։ Այստեղ նա զարգացրել է իր հմտությունները և վաստակել է իր ապրուստը, քանի որ հոր մահից հետո ընտանիքը չէր կարող իրեն ապահովել։ 18 տարեկանից նա ինքնուրույն աշխատել է իր արհեստանոցում, զբաղվում էր պատճենահանմամբ Սեֆյաններ և Թիմուրյանների տոհմերի ժամանակների հին մանրանկարչության պատվերով։ Այս աշխատանքի շնորհիվ նա կարողացել է տիրապետել պարսկական մանրանկարչության հին վարպետների կանոններին և ոճին, այդ թվում հայտնի մանրանկարիչ Քեմալէդդին Բեհզադին, Ռեզա Աբբասիային. «Մանրանկարչության տարբեր ոճերի իմ ուսումնասիրությունը նպատակ ուներ ստեղծել նոր իրանական ոճ, որը համապատասխանում է ժամանակակից արվեստի պահանջներին։ Մանրանկարչությունն աստիճանաբար անհետացավ, և ես փորձեցի այն փրկել մոռացությունից »[6]։ Նա այնքան հմտորեն էր աշխատում, որ քչերը կարող էին տարբերակել պատճենը և բնօրինակը։
Հասուն կյանքԽմբագրել
1915 թվականին նա նկարազարդել է Նիզամիի գիրքը (այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում), ինչի շնորհիվ ճանաչում է ստացել Եվրոպայում ։ 1918 թվականին նկարիչը Թիֆլիսով մեկնում է Եվրոպա ՝ նկարազարդումները վաճառելու նպատակով (ուղևորությունը տևել է 70 օր) ։ 1934-35 թվականներին Հուսեյնը 13 ամիս անց է կացրել Փարիզում, որի ընթացքում սովորել է արևմտյան և արևելյան նկարչություն Լուվրի, Վերսալի և Գ-ի(Գիմ) թանգարաններում։ Արդյունքում Հուսեյնը ստեղծել է պարսկական մանրանկարչության նոր ոճ ։ Նկարիչն ինքը այդ ճանապարհորդության մասին ասել է հետևյալը. «Տաղանդս ծաղկեց, ես բացահայտեցի իմ կարողությունները, մատներս հասան զգացողությունները և ապրումները փոխանցելու նոր մակարդակի»։ Դրանով ավարտվեց հնագույն վարպետների աշխատանքների պատճենման դարաշրջանը։ Նոր ոճը կիրառվել է 1936 թվականին՝ Իրան վերադառնալուց հետո,Օմար Խայամի ռուբայիներըը նկարազարդելու համար։ Մինչև 1970 թվականը այս նկարազարդումները կարելի էր տեսնել միայն ցուցահանդեսներում (օրինակ՝ 1957 թվականին Վաշինգտոնում և Նյու Յորքում), իսկ 1970 թվականին բրիգադայի գեներալ Հուսեյն-Ալի Նուրի Էսֆանդայրին դրանք ներառեց Օմար Խայամի մասին իր գրքում։ Էսֆանդայրին նկարագրել է Բեհզադի մանրանկարչությունը որպես «նկարված պատկերների պոեզիա»[7]։
1946 թվականին նա սկսել է աշխատել Իրանի ազգային թանգարանում (պարսկերեն՝ Edāra-ye Bāstān-šenāsī) և դասավանդել Թեհրանի արվեստի դպրոցում (պարսկերեն՝ Honarestān-e Honarhā-ye Zībā-ye Pesarān o Doḵtarān): Այս ժամանակահատվածում ստեղծվել են բազմաթիվ մանրանկարներ՝ այդ թվում Ֆիրդուսիի և Հաֆեզի աշխատանքների նկարազարդումները։ 1948 թվականին նա սկսել է աշխատել գեղարվեստի թանգարանում։
1953 թվականին՝ Ավիցեննայի հազարամյակի տոնակատարության կապակցությամբ, Իրանի հնությունների թանգարանում տեղի է ունեցել Բեհզադի անհատական ցուցահանդեսը ՝ իր վրա գրավելով շուրջ 64 երկրների արևելագետների ուշադրությունը։ Թուրք մանրանկարիչ Սոլհեյլ Անվարը Ստամբուլյան «Վաթան» թերթում գրել է. « Բեհզադը ՝ այս ականավոր նկարիչը, պատկանում է ոչ միայն Իրանին, այլ ամբողջ աշխարհին»։ Բազմաթիվ գովասանքի խոսքեր տպագրվեցին նաև ֆրանսիական թերթերում [5]։ Շնորհիվ 1950-ականներին Լոնդոնում, Բոստոնում, Փարիզում, Պրահայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Բրյուսելում, ինչպես նաև Հնդկաստանում և Ճապոնիայում կայացած մի շարք ցուցահանդեսների Հուսեյն Բեհզադի անունը դարձել է աշխարհահռչակ։ 1959 թվականին նա երկրի խորհրդարանից ստացել է հատուկ կենսաթոշակ։
ԸնտանիքԽմբագրել
1918 թվականին ամուսնացել է Ազիզայի հետ (այլ տվյալով՝ 1921 թվականին)[8][9]։ Նրանց միակ որդին եղել է Փարվիզը[8]։ Նկարչի պապիկը Շիրազից է եղել։ Հայրը՝ Միրզա Ֆազլ Ալլահ Էսֆահանին, ապրել է Սպահանում և զբաղվել էգրիչների նկարազարդումներով։
Մահ և թաղումԽմբագրել
Մահից առաջ նկարիչը երկար ժամանակ հիվանդ է եղել, գամված անկողնում, մոռացված բոլորից և կարիքի մեջ։ Դժգոհելով իր ընկերոջը, Բեհզադը ասել է.
Բայց երբ ես մեռնեմ, դուք կտեսնեք, թե ինչ մեծ աղմուկ կբարձրանա, ինչպիսի շքեղ հուղարկավորության թափոր կշարժվի դեպի իմ գերեզմանը՝ իմ հիշատակը հարգելու համար։ |
Մեծ նկարիչը մահացել է 1968 թվականի հոկտեմբերի 13-ին՝ 74 տարեկան հասակում։ Թաղվել է Թեհրանի մերձակայքում գտնվող Ռեյ քաղաքի Իմամզադե Ամդուլլայի մոտ գտնվող գերեզմանատանը։
ՀիշատակԽմբագրել
1994 թվականին նկարչի անունով է կոչվել Սաադաբադի պալատի տաղավարներից մեկը՝ Բեհզադի թանգարանը, որտեղ ցուցադրված է նրա աշխատանքների մեծ մասը[10][11]։
ԺառանգությունԽմբագրել
Հուսեյն Բեհզադը նոր շունչ է հաղորդել պարսկական մեռնող մանրանկարչությանը՝ ստեղծելով երեք նոր ոճեր։ Նա հարստացրել է հին արվեստը ներկերի օգտագործման նոր մոտեցմամբ։ Ունի ավելի քան 400 նկար։ Համարվում է այն եզակի պարսիկ նկարիչներից, որը կարողացել է ավանդական պարսկական մանրանկարչության մեջ ունենալ իր սեփական ոճը, ինչը արևմտյան վարպետների փորձի արդյունքն է։
ՑուցահանդեսներԽմբագրել
- 1952: Fine Arts Museum
- 1954: Auditirium & Iran Bastan Museum к тысячелетию Авиценны
- 1956: Iran-America Society
- 1956: Iran-German Society
- 1957: Abadan
- Mehregan Club : несколько выставок
- Abadan
- Tehran University
- The New Iran Bastan Museum
ՊարգևներԽմբագրել
1.Իրանի մշակույթի նախարարության մեդալ, 1949 թվական
2.1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերի գեղարվեստական 15-րդ մրցույթի լավագույն նկարի դիպլոմ
3.Իրանի Ազգային թանգարանի մեդալը
4.Բելգիայի միջազգային ցուցահանդեսի պատվոգիր 1958 թվականին
5.Մինեապոլիսի գեղանկարչության միջազգային մրցույթի մեդալ 1958 թվականին (մրցույթին մասնակցել են 230 գեղանկարիչ 97 տարբեր երկրներից)
6.Արվեստի դեպարտամենտի առաջին մեդալ
7.1965 թվականին խորհրդարանի կողմից հատուկ կենսաթոշակ
8.Դեկորատիվ արվեստի ֆակուլտետի կողմից պատվավոր մեդալ իր կյանքի վերջին տարում՝ 1968 թվականին
ԳրականությունԽմբագրել
- Hossein-Ali Nouri Esfandiary (Hrsg.): The Rubaiyat of Omar Khayyam — Fitzgerald’s English Version. 50 Plates in color by Hossein Behzad. 1. Printing 1970 by Shumposha Photo Printing, Japan.
- Omar Khayyam: Vierzeiler (Rubāʿīyāt) übersetzt von Friedrich Rosen mit Miniaturen von Hossein Behzad. Epubli, Berlin 2010. ISBN 978-3-86931-622-2 Details
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 Invaluable — 1989.
- ↑ 3,0 3,1 NUKAT — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 AlKindi
- ↑ 5,0 5,1 «Современное иранское искусство»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2012-05-29
- ↑ «Современное иранское искусство»։ web.archive.org։ 2012-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2020-09-29
- ↑ Hossein-Ali Nouri Esfandiary (Hrsg.): The Rubaiyat of Omar Khayyam — Fitzgerald’s English Version. 50 Plates in color by Hossein Behzad. 5. Printing 1977 by Shumposha Photo Printing, Japan, S. 10.
- ↑ 8,0 8,1 Биография художника на сайте caroun.com Archived 2008-05-12 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Ираника(անգլ.)
- ↑ «Museums & Galleries»։ Tehran Municipality, Iran։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին։ Վերցված է 2016-05-13
- ↑ «Saadabad Palace»։ saadabadpalace.org։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2005-ին