Ամառային օլիմպիական խաղեր 1920

1920 թվականի ամառային Օլիմպիական խաղեր (ֆր.՝ Jeux olympiques d'été de 1920; հոլ.՝ Olympische Zomerspelen van 1920; գերմ.՝ Olympische Sommerspiele 1920), պաշտոնապես հայտնի են որպես VII օլիմպիադայի խաղեր (ֆր.՝ Jeux de la VIIe olympiade; հոլ.՝ Spelen van de VIIe Olympiade; գերմ.՝ Spiele der VII. Olympiade) և հայտնի են նաև որպես Անտվերպեն 1920-ը (ֆր.՝ Anvers 1920; հոլանդ․ և գերմ․: Antwerpen 1920), Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող միջազգային բազմասպորտային միջոցառում էր։

Ամառային օլիմպիական խաղեր 1920
Изображение логотипа
Տեսակբազմասպորտային իրադարձություններ
Երկիր Բելգիա
Բացումապրիլի 20, 1920
ԵրդվեցՎիկտոր Բոյն
ԲացեցԱլբերտ I
Փակումսեպտեմբերի 12, 1920
ՄարզադաշտOlympisch Stadion? և Անտվերպեն
ՄարզիկներAdriaan Paulen?, Lucien Gaudin? և Valdus Lund?
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1916
Հաջորդ1924 Summer Olympics?
Կայքolympics.com/en/olympic-games/antwerp-1920(անգլ.)
 1920 Summer Olympics Վիքիպահեստում

1912 թվականի մարտին, ՄՕԿ-ի 13-րդ նստաշրջանի ընթացքում, 1920-ի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու Բելգիայի հայտը կատարել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահ և բելգիական արքայական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Բարոն Վուդուար դե Լավլեեն։ Այն ժամանակ ֆիքսված հյուրընկալող քաղաք չէր առաջարկվել։

1916-ի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Գերմանիայի կայսրության մայրաքաղաք Բեռլինում, չեղարկվել են Առաջին աշխարհամարտի պատճառով։ Երբ պատերազմից հետո վերսկսվեցին օլիմպիական խաղերը, Անտվերպենին շնորհվեց 1920-ի ամառային խաղերը որպես հարգանքի տուրք Բելգիայի ժողովրդին։ Պատերազմի հետևանքները և 1919 թվականի Փարիզի խաղաղության համաժողովը ազդել են օլիմպիական խաղերի վրա ոչ միայն ստեղծված նոր պետությունների պատճառով, այլև պատժամիջոցներով այն պետությունների դեմ, ովքեր պարտվեցին պատերազմում մեղադրվում էին դրա սկսման մեջ։ Հունգարիային, Գերմանիային, Ավստրիային, Բուլղարիային և Օսմանյան կայսրությանը արգելվել էր մասնակցել խաղերին։ Նոր ձևավորված Խորհրդային Միությունը ընտրեց չմասնակցել խաղերին։ Սկսած 1922 թվականի ձմեռային մեկնարկից (որը նախորդում էր առաջին ձմեռային օլիմպիական խաղերին) մինչև 1928 թվականը Գերմանիան չվերադարձավ Օլիմպիական մրցումներին, փոխարենը հյուրընկալվել է Deutsche Kampfspiele(Գերմանական մարտական խաղեր) կոչվող մի շարք խաղերի։

Ամենաշատ ոսկե և ընդհանուր մեդալներ նվաճել է ԱՄՆ-ն։

Առագաստանավային միջոցառումներից մեկը անցկացվել են Բելգիայի Օստենդ քաղաքում, իսկ երկուսը` Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքում։

Հյուրընկալող քաղաքի ընտրություն խմբագրել

1912 թվականի մարտին՝ ՄՕԿ-ի 13-րդ նստաշրջանի ժամանակ, Բելգիայի անունից 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացվեց։ Այն կազմվել էր Բելգիայի օլիմպիական կոմիտեի և Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ բարոն Էդուարդ դե Լավելեի կողմից։ Այդ ժամանակ ֆիքսված ընդունող քաղաք չի առաջարկվել[1]։

Կազմկոմիտեն ձևավորվել է 1913 թվականի օգոստոսի 9-ին։ Այն ուներ չորս նախագահներ.

  • Էդուարդ դե Լավելե՝ Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահ
  • Անրի դը Բեյլե-Լատուր՝ ՄՕԿ-ի անդամ
  • Ռոբերտ Օստերիեթ՝ Բելգիայի թագավորական զբոսանավերի ակումբի նախագահ
  • Չարլզ Կնուպս՝ Բելգիայի սուսերամարտի ասոցիացիայի փոխնախագահ

Կոմիտեի առաջին գործողությունը Փարիզի ՄՕԿ-ին պաշտոնական նամակ ուղարկելն էր, որով հաստատվում էր Անտվերպենը որպես Բելգիայի օլիմպիական առաջարկվող քաղաք։ Երբ Անտվերպենը հաստատվեց որպես Օլիմպիական խաղերի անցկացման վայր, Բելգիան սկսեց վերակառուցել Բիրսշոթ մարզադաշտը (Beerschot) Օլիմպիշ ստադիոնի (Olympisch Stadion)[2]: Նոր Օլիմպիական մարզադաշտի շինարարությունը սկսվել է 1919 թվականի հուլիսին և ավարտվել 1920 թվականի մայիսին[3]։

1914թ.-ին կազմվեց 109 էջանոց գրքույկ՝ Անտվերպենի՝ որպես Օլիմպիական խաղերի ընդունող քաղաքի գաղափարը քարոզելու համար. Aurons-nous la VIIème Olympiade à Anvers? (Անտվերպենում կունենա՞նք 7-րդ օլիմպիադան)։ Այն ուղարկվել է ՄՕԿ-ի բոլոր անդամներին և օգտագործվել 1914 թվականին Փարիզում կայացած 6-րդ օլիմպիական համագումարի ժամանակ, որտեղ քննարկվել են Ամստերդամի, Անտվերպենի, Բուդապեշտի և Հռոմի թեկնածությունները։ Չնայած այն ժամանակ Բուդապեշտին տրվել էր մի փոքր նախապատվություն, վերջնական ընտրություն չկատարվեց, և շուտով Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը կանխեց հետագա առաջընթացը[4]։

1915 թվականին Լիոնը հայտ ներկայացրեց հյուրընկալելու 1920 թվականի խաղերը, բայց որոշ քննարկումներից հետո նրանք համաձայնեցին աջակցել Անտվերպենին և հետաձգել իրենց հայտը մինչև 1924 թվականը, եթե Անտվերպենը ժամանակին ազատվեր խաղերը կազմակերպելու համար։ Բելգիայի աջակցությունը քույր երկիր Ֆրանսիայից, որն այն ժամանակ ՄՕԿ-ի առաջատար երկիրն էր, նշանակում էր նաև, որ Ամստերդամն ու Բուդապեշտը, լինելով թշնամական պետություններ, ոչ մի շանս չունեին Անտվերպենի դեմ 1920թ-ի խաղերում։ Ամերիկյան քաղաքների նոր թեկնածուները չունեին այդ թերությունը, և դիմումներ ստացվեցին Քլիվլենդից, Ֆիլադելֆիայից և Ատլանտայից (որտեղ ի վերջո տեղի կունենան 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերը), ընդ որում Կուբան նույնպես ծրագրում էր դիմել Հավանայի համար։ Բայց 1918 թվականի նոյեմբերին զինադադարից անմիջապես հետո ՄՕԿ-ը որոշեց Անտվերպենին հնարավորություն տալ, եթե նրանք դեռ ցանկանում էին հյուրընկալել 1920 թվականի խաղերը։ 1919 թվականի մարտին Բելգիայի օլիմպիական կոմիտեն որոշեց շարունակել կազմակերպումը, իսկ 1919 թվականի ապրիլի 5-ին Լոզանում կայացած հանդիպման ժամանակ Անտվերպենը պաշտոնապես հայտարարվեց որպես VII օլիմպիադայի խաղերի ընդունող քաղաք[5]։

Կազմակերպում խմբագրել

1920 թվականի ամառային խաղերի կազմակերպիչները շատ քիչ ժամանակ ունեին պատրաստվելու։ Անտվերպենը որպես ընդունող քաղաք ընտրելու ՄՕԿ-ի որոշման և Օլիմպիական խաղերի մեկնարկի միջև ընկած ժամանակահատվածը երկու տարուց էլ քիչ էր[6]։

1919 թվականի ապրիլի 17-ին ստեղծվեց գործադիր կոմիտե, որի նախագահն էր Անրի դե Բայլե-Լատուրը, իսկ գլխավոր քարտուղար՝ Ալֆրեդ Վերդիքը՝ Ֆուտբոլային ակումբների բելգիական միության քարտուղարը։Ստեղծվեցին յոթ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեին ֆինանսների, բնակեցման, մամուլի հետ կապերի, քարոզչության, ժամանակացույցի, տրանսպորտի և տոնախմբությունների հարցերով։ Ֆինանսներն ու պլանավորումը ամենադժվար խնդիրներից երկուսն էին. միջոցառումների ծրագիրը հրապարակվեց միայն 1920 թվականի փետրվարին՝ խաղերի պաշտոնական մեկնարկից վեց ամիս առաջ[7]։

1920 թվականի ապրիլի 23-ից 30-ը տափօղակով հոկեյի մրցաշարով նշանավորվեց խաղերի սկիզբը։Հոկեյն առաջին անգամ դարձել է օլիմպիական մարզաձև, որը անցկացվել է Անտվերպենի «Palais de Glace»-ում կամ Սառցե պալատում[8]։

Նոր Օլիմպիական մարզադաշտի առաջին քարը դրվեց 1919 թվականի հուլիսի 4-ին Անտվերպենի քաղաքապետ Յան Դե Վոսի կողմից և բացվեց մեկ տարի անց՝ 1920 թվականի մայիսի 23-ին մարմնամարզության ցուցադրությամբ[9]։

Ծովային մարզադաշտը կամ Stade Nautique d'Antwerp-ը կառուցվել է Յան Վան Ռայսվեյկլանի վերջնամասում՝ օգտագործելով քաղաքի պարիսպները որպես հանդիսատեսի տրիբունա։ Այլ միջոցառումներ, ինչպիսիք են հրաձգությունը, բռնցքամարտը և ձիասպորտը, անցկացվել են Անտվերպենում և նրա շրջակայքում արդեն գոյություն ունեցող վայրերում , ինչպես նաև Օստենդում[10]։

Անտվերպենի ամառային օլիմպիական խաղերի հանդիսատեսի թիվը քիչ էր, քանի որ քչերն էին կարողանում տոմսեր գնել։ Օլիմպիական խաղերի փակման օրերին ուսանողներին թույլատրվել է անվճար մասնակցել միջոցառմանը[11]։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո Բելգիան գրանցեց ավելի քան 600 միլիոն ֆրանկ վնաս[12]։

Կարևոր իրադարձություններ խմբագրել

  • Օլիմպիական խաղերը, լինելով խաղաղության և համաշխարհային համերաշխության խորհրդանիշ, փայլեցին Անտվերպենում:Այս օլիմպիական խաղերն առաջինն էին, երբ հնչեց Օլիմպիական երդումը, առաջինը, որտեղ աղավնիներ բաց թողնվեցին՝ խաղաղությունը խորհրդանշելու համար, և առաջինը, երբ օլիմպիական դրոշը ծածանվեց՝ իր 5 օղակների միջոցով ցույց տալու աշխարհի մայրցամաքների միասնությունը[13]։
  • ԱՄՆ-ը նվաճել է 41 ոսկե, 27 արծաթե և 27 բրոնզե մեդալ։ Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան և Բելգիան եզրափակում են ամենահաջող մեդալակիր երկրների հնգյակը, ընդ որում Ֆրանսիան և Բելգիան ամենաշատ մարզիկներ ունեցող երկրներն են, իսկ Միացյալ Նահանգները միայն երրորդն է այս վիճակագրությամբ։
  • Խաղերը ներառում էին նաև մեկ շաբաթ ձմեռային մարզաձևեր, որտեղ 1908 թվականի Օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ ցուցադրվեց գեղասահքը, իսկ հոկեյն իր դեբյուտը կատարեց օլիմպիական խաղերում։
  • Նեդո Նադին սուսերամարտի մրցումներում նվաճել է 5 ոսկե մեդալ։
  • 72 տարեկանում Շվեդիայի «վազող եղնիկ» (անգ․100 metre running deer double-shot) սպորտաձևի չեմպիոն Օսկար Սվահնը, ով մասնակցել էր 1908 և 1912 թվականների խաղերին, թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ դառնալով երբևէ եղած ամենատարեց օլիմպիական մեդալակիրը։
  • 23-ամյա Պաավո Նուրմին հաղթեց 10,000 մ և 8,000 մ վազքավազքում,ևս մեկ ոսկի նվաճեց թիմային կրոսում և արծաթ՝ 5000 մ վազքում:Ֆինլանդիայի կազմում նրա ներդրումը ռեկորդ է սահմանել 9 մեդալով։
  • Դյուք Կահանամոկուն պահպանեց 100 մ լողի տիտղոսը, որը նվաճել էր պատերազմից առաջ։
  • Սպորտային հրաձիգ Գիլերմե Պարենսեն նվաճեց Բրազիլիայի առաջին ոսկե մեդալը Օլիմպիական խաղերում։
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ուղարկեց կանանց լողի թիմ, և ամերիկուհիները նվաճեցին լողի յոթ մեդալներից յոթը։

Մասնակից երկրներ խմբագրել

 
1920 թվականի խաղերի մասնակիցները, կապույտ գույնով նշված երկրները մասնակցում են առաջին անգամ

Անտվերպենի խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է 29 երկիր՝ միայն մեկով ավելի, քան 1912 թվականին, քանի որ Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը չեն հրավիրվել՝ պարտվելով Առաջին համաշխարհային պատերազմում։Եվրոպական նորաստեղծ պետություններից մասնակցում էին միայն Էստոնիան և Չեխոսլովակիան՝ փոխարինելով Բոհեմիային, որը մարզիկներ էր ուղարկում Ավստրիական կայսրության կազմում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Լեհաստանը և Խորհրդային Միությունը զբաղված էին լեհ-խորհրդային պատերազմով և այդ պատճառով չկարողացան օլիմպիական թիմ կազմել։ Արգենտինան, Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորությունը, Բրազիլիան և Մոնակոն առաջին անգամ որպես երկրներ հանդես եկան Օլիմպիական խաղերում։ Նոր Զելանդիան, որը միավորված թիմի կազմում հանդես էր եկել Ավստրալիայի հետ 1908 և 1912 թվականներին, առաջին անգամ մրցեց ինքնուրույն։

Քանի որ տեղական օլիմպիական կազմկոմիտեն սնանկացավ Անտվերպենում 1920 թվականի խաղերի ժամանակ, խաղերի մասին պաշտոնական հաշվետվություն երբևէ չհրապարակվեց:Խաղերի փաստաթղթերը արխիվացվել են Բելգիայի օլիմպիական կոմիտեի Բրյուսելում գտնվող շտաբ-բնակարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Renson, Roland (1996). The Games Reborn. The VIIth Olympiad Antwerp 1920. Antwerp: Pandora. էջ 11. ISBN 90-5325-051-4.
  2. Hangebrauck, Jan (2021). «South Africa, Apartheid and the Olympic Games». STADION. 45 (1): 116–137. doi:10.5771/0172-4029-2021-1-116. ISSN 0172-4029.
  3. Horne, John (2016). Understanding the Olympics. Garry Whannel (Second edition ed.). London. ISBN 978-1-138-89024-4. OCLC 933386047. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Renson, Roland (1996). The games reborn : the VIIth Olympiad, Antwerp 1920. Antwerp: Pandora. ISBN 90-5325-051-4. OCLC 44925313.
  5. Renson, Roland (1996). The games reborn : the VIIth Olympiad, Antwerp 1920. Antwerp: Pandora. ISBN 90-5325-051-4. OCLC 44925313.
  6. Harris, Luke J. (2015). The 1920 Antwerp Olympics. London: Palgrave Macmillan UK. էջեր 197–214. ISBN 978-1-349-55502-4.
  7. Harris, Luke J. (2015). The 1920 Antwerp Olympics. London: Palgrave Macmillan UK. էջեր 197–214. ISBN 978-1-349-55502-4.
  8. Renson, Roland (1996). The games reborn : the VIIth Olympiad, Antwerp 1920. Antwerp: Pandora. ISBN 90-5325-051-4. OCLC 44925313.
  9. Renson, Roland (1996). The games reborn : the VIIth Olympiad, Antwerp 1920. Antwerp: Pandora. ISBN 90-5325-051-4. OCLC 44925313.
  10. Renson, Roland (1996). The games reborn : the VIIth Olympiad, Antwerp 1920. Antwerp: Pandora. ISBN 90-5325-051-4. OCLC 44925313.
  11. Harris, Luke J. (2015). The 1920 Antwerp Olympics. London: Palgrave Macmillan UK. էջեր 197–214. ISBN 978-1-349-55502-4.
  12. Harris, Luke J. (2015). The 1920 Antwerp Olympics. London: Palgrave Macmillan UK. էջեր 197–214. ISBN 978-1-349-55502-4.
  13. Harris, Luke J. (2015). The 1920 Antwerp Olympics. London: Palgrave Macmillan UK. էջեր 197–214. ISBN 978-1-349-55502-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1920» հոդվածին։