Հոլոքոստը Ռուսաստանի տարածքում, ՌՍՖՍՀ հրեա բնակչության համակարգված հալածանքներն ու ոչնչացումը գերմանացի նացիստների, նրանց դաշնակիցների ու կոլաբորացիոնիստների կողմից 1941-1944 թվականներին «հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության շրջանակներում։

ՌՍՖՍՀ տարածքում ստեղծվել է 41 գետտո․ տարբեր գնահատականների համաձայն՝ ՌՍՖՍՀ-ում (առանց Ղրիմի) զոհվել է 55-140 հազար հրեա։

1992 թվականից Ռուսաստանում գործում է «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնը։ Ազգայնականների շրջանում առկա է Հոլոքոստի ժխտում երևույթը։

Օկուպացիա խմբագրել

1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակումից հետո Ռուսաստանի արևմտյան ու հարավարևմտյան տարածքներն ընկել են վերմախտի տիրապետության տակ։ Հուլիսի 9-ին գրավվել է Պսկովը, հուլիսի 16-ին՝ Սմոլենսկը, օգոստոսի 15-ին՝ Նովգորոդը, հոկտեմբերի 6-ին՝ Բրյանսկը, 13-ին՝ Կալուգան, 14-ին՝ Կալինինը։ Երկրի հարավում հոկտեմբերի 17-ին գրավվել է Տագանրոգը։ Դոնի Ռոստովը նացիստներն օկուպացրել են երկու անգամ՝ 1941 թվականի նոյեմբերին և 1942 թվականի ամռանը։ 1942 թվականի ամռանը գերմանացիների ձեռքն են անցել նաև Ստավրոպոլը, Մայկոպը, Կրասնոդարը, Մոզդոկը և Նովոռոսիյսկը[1][2]։

Ռուսաստանի գրավված տարածքների մեծ մասը վերահսկում էր ռազմական ադմինիստրացիան։ Օրտսկոմենդատուրաներն ու ֆելդկոմենդատուրաները շարժվել են իրենց ռազմական միավորումների հետևից, և նրանց տեղն զբաղեցրել են թիկունքային շտաբները[3]։

Գրավված տարածքներում գերմանական վարչակարգը, վերմախտն ու ՍՍ սկսել են հրեա բնակչության զանգվածային կոտորած։

Հալածանքներ և զանգվածային ոչնչացում խմբագրել

Զանգվածային գնդակահարությունները՝ որպես առաջ շարժվող գերմանական բանակի «թիկունքի մաքրման» միջոց, իրականացվել են այնզացխմբերի կողմից։ Գերմանական ճակատի թիկունքային գոտիներից յուրաքանչյուրում նշանակվել է ՍՍ և ոստիկանության գլխավոր ֆյուրեր (գերմ.՝ Hohere SS-und Polizeifuhrer, HSSPf), որի ընդհանուր հրամանատարության տակ են գտնվել վաֆեն-ՍՍ զորամասերը, այնզացխմբերը, կարգուկանոնի ոստիկանությունն ու ոստիկանական բաժանմունքները՝ կամավորներ տեղի բնակիչներից։ Նրանք բոլորը մասնակցել են հրեաների ոչնչացմանը[4]։

ՌՍՖՍՀ օկուպացված տարածքներում՝ Պսկովի, Սմոլսենսկի ու Բրյանսկի մարզերում[Ն․ 1] որոշակի քանակի հրեա բնակչություն ունեցող վայրերում կազմակերպվել են գետտոներ, և միայն դրանից հետո են սկսվել մասսայական գնդակահարությունները։

Կալուգայի և Կալինինի մարզերում Մոսկվայի տակ տեղի ունեցած հակահարձակման արդյունքում մի քանի բնակավայրերում (մասնավորապես Կալուգայում) նացիստները չեն հասցրել ոչնչացնել հրեաներին։ Կալինինում (ներկայում՝ Տվեր) օկուպացիայում մնացած 250 հրեաներից 200-ը սպանվել են[5]։

Լենինգրադի և Նովգորոդի մարզերում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում (քիչ բացառություններով) հրեական բնակչության կոտորածն սկսվել է բնակավայրերի գրավումից անմիջապես հետո, և հրեաները որոշակի շենքերում հավաքվել են գնդակահարությունից ընդամենը մի քանի ժամ կամ մի քանի օր առաջ։

Ռուսաստանի հարավի ու Հյուսիսային Կովկասի հրեաների ոչնչացումն սկսվել է նացիստների կողմից այդ տարածքների գրավումից հետո՝ 1942 թվականի ամռանը։ Նույն թվականի հուլիսի 23-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովի հրեաների զանգվածային սպանությունը Զմիյովսկայա Բալկայում։

Ռուսաստանի երեք ինքնավար հանրապետությունների, երկու երկրամասերի ու երեք մարզերի տարածքներում, որ գրավվել են 1942 թվականի ամռանն ու աշնանը, զոհվել են շուրջ 70 000 հրեաներ[6]։ Տարբեր գնահատականների համաձայն՝ ՌՍՖՍՀ տարածքում (չհաշված Ղրիմը) զոհվել է 55-70-ից մինչև 140 հազար հրեա[7]։

Հրեական գետտոներ խմբագրել

Ըստ վկայությունների՝ Ռուսաստանի գրավված տարածքներում ստեղծվել են 41 գետտոներ 12 տարածաշրջաններում ու 40 բնակավայրերում (Նևելում եղել են երկուսը)։ Բոլոր գետտոների 2/3-ից ավելին եղել են Ռուսաստանի երեք մարզերի տարածքում։ Դրանցից 15-ը, որտեղ հայտնվել են ավելի քան 11 000 կալանավորներ, գտնվել են Սմոլենսկի մարզում, 9-ը՝ Պսկովի մարզում և 7-ը՝ Բրյանսկի։ Ամենամեծ գետտոն, որտեղ տարվել են 3000 կալանավորներ, եղել է Սմոլենսկում[8]։ Ռուսաստանի տարածքում (առանց Ղրիմի) եղած գետտոների կալանավորների ընդհանուր քանակը կազմել է ավելի քան 28 000 մարդ[9]։

«Հոլոքոստի ժամանակվա գետտոների հանրագիտարանի» («Յադ Վաշեմ»)[10], «Հոլոքոստն ու հրեական դիմադրությունը ԽՍՀՄ գրավված տարածքներում» (ռուս.՝ «Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР», Իլյա Ալտման), «Հոլոքոստը ԽՍՀՄ տարածքում» (ռուս.՝ «Холокост на территории СССР») հանրագիտարանի և այլ աղբյուրների համաձայն՝ ՌՍՖՍՀ այդ ժամանակվա տարածքում գետտոներ եղել են հետևյալ բնակավայրերում (ըստ նախապատերազմյան վարչական բաժանման)․

Մարզ Բնակավայրեր, որտեղ եղել են գետտոներ
Ղրիմի ԻԽՍՀ[Ն․ 2] Ջանկոյ, Յալթա
Կալինինի մարզ Լոկնյա, Նևել, Օպոչկա, Պուտոշկա, Ռժև, Սեբեժ, Տորոպեց
Կուրսկի մարզ Դմիտրիև-Լգովսկի
Լենինգրադի մարզ Վիրիցա, Պսկով, Հին Ռուսա
Օրյոլի մարզ Կլետնյա, Կլինցի, Մգլին, Ստարոդուբ, Ունեչա, Զլինկա
Սմոլենսկի մարզ Բեժանցի, Գուսինո, Իլինո[Ն․ 3], Կարաչև, Խիսլավիչի, Կրասնի, Լյուբավիչի, Միկուլինո, Մոնաստիրշչինա, Պետրովիչի, Պոչինոկ, Ռոսլավլ, Ռուդնյա, Շումյաչի, Սմոլենսկ, Տատարսկ, Ուստյավի, Վելիժ, Զախարինո
Օրջոնիկիձեի երկրամաս (1943 թվականի հունվարի 12-ից՝ Ստավրոպոլի երկրամաս) Եսենտուկի, Նալչիկ
Տուլայի մարզ Կալուգա

Տեղի բնակչության վերաբերմունքը խմբագրել

Ռուսաստանի՝ Բելառուսի հետ սահմանակից տարածքների բնակչության շրջանում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ տեղի բնակչությունը, ոնենալով որոշակի հակասեմական նախապաշարմունքներ ու հրեաներին մեղադրելով «պասիվության» համար, այնուամենայնիվ հավանության չեն արժանացրել Հոլոքոստը (թեև հազվադեպ են կարեկցել հրեաներին՝ ընդգծելով հարազատ ժողովրդի շրջանում զոհերի առկայությունը)։ Հայտնի է, որ սլովոնական ժողովրդի ներկայացուցիչների կողմից հրեաներին օգնելու մի շարք դեպքեր, իսկ շատերն էլ հրաժարվում էին օգնել հրեաներին՝ վախենալով նացիստների հետապնդումներից (հրեաներին թաքցնելու համար նախատեսված էր մահապատիժ)։ Ուրիշ տեղաբնիկներ ակտիվորեն մասնակցել են հրեաների ոչնչացմանն ու նրանց ունեցվածքի թալանմանը։ Մեծամասնությունը, սակայն, զբաղեցրել է չեզոք դիրք՝ ոչինչ ձեռնարկելով։ Պատմաբան Դանիել Ռոմանովսկու կարծիքով՝ հրեաներին չօգնելու մեղքի զգացումը տեղի բնակությանն ստիպել է պատերազմից հետո Հոլոքոստը «բացատրել» հրեաների բացասական հատկանիշներով և նրանց «պասիվությամբ»[11]։

ՌՍՖՍՀ չօկուպացված տարածքների որոշ բնակիչներ պաշտոնապես հայտարարել են, որ անտարբեր են հրեաների տառապանքների նկատմամբ կամ նույնիսկ պատրաստակամություն են հայտնել գերմանացիների գալու դեպքում օժանդակել հրեաների ոչնչացմանը։ Պատմաբան Օլեգ Բուդնիցկու կարծիքով՝ ՌՍՖՍՀ բնաչկության շրջանում հակասեմական տրամադրությունները բավական տարածված են եղել․ հենց դրա հետ է պատմաբանը կապում Հոլոքոստը լռության մատնելն ու ուշստալինյան պետական հակասեմականությունը[12]։

Հրեաներին փրկողներ խմբագրել

Իսրայելի «Յադ Վաշեմ» աղետի ու հերոսականության ինստիտուտը շնորհում է «աշխարհի արդարակյաց» պատվավոր կոչումն այն մարդկանց, ովքեր փրկել են հրեաներին Հոլոքոստի ժամանակ։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանում այդ կոչմանն արժանացել է 197 մարդ[13]։ 2013 թվականի մայիսի 11-ի տվյալներով՝ ռուս արդարակյացներից կենդանի էր վեց մարդ[14]։

Եվրոպական շատ երկրներում որտեղ ապրում են աշխարհի արդարակյացներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, նրանք պարգևատրվում են ազգային պարգևներով[15]։ 2004 թվականին «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնի ղեկավարներ Ալլա Գերբերն ու Իլյա Ալտմանը դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գնահատել ռուս աշխարհի արդարակյացների ներդրումը, սակայն մեկ տարի անց հատկացումները վերադարձվել են[16]։ Ավելի ուշ Իլյա Ալտմանը հայտարարել է[17]

Ռուսաստանը միակ պետությունն է, որ ոչ մի ձևով չի պարգևտրել պետական պարգևներով այն մարդկանց, որ Յադ Վաշեմի կողմից ճանաչվել են «աշխարհի արդարակյացներ»։

Ռուսաստանի հրեական կոնգրեսը 1996 թվականից Ռուսաստանում ապրող աշխարհի արդարակյացներին հատկացնում է ամենամսյա նյութական օգնություն[18][16]։

Հոլոքոստի ժխտումը Ռուսաստանում խմբագրել

ԽՍՀՄ-ում պատերազմի ավարտից հետո Հոլոքոստի լռության է մատնվել գաղափարախոսական պատճառներով[19][20]։ Համաձայն խորհրդային տարբերակի՝ նացիստներն ու նրանց մեղսակիցները հրեաներին սպանել են ոչ թե նրա համար, որ նրանք հրեա են, այլ նրա համար, որ նրանք Խորհրդային Միության քաղաքացիներ են[21]։ Հիշատակվել են Գերմանիայում ու օկուպացված մյուս երկրներում, բայց ոչ ԽՍՀՄ տարածքում եղած հրեա զոհերի մասին։ Խորհրդային պատմագրությունը ԽՍՀՄ տարածքում նացիստների կողմից հրեաների ոչնացումը չի առանձնացրել որպես ուսումնասիրման ինքնուրույն խնդիր[22]։ Հոլոքոստը շարունակել է լռության մատնվել նաև հետխորհրդային Ռուսաստանում 1990-ական և 2000-ական թվականներին[23]։ Տվյալ թեման բացակայել է կրթական ծրագրերից և գրեթե չի ներկայացվել դասագրքերում[24] մինչև 2004 թվականը։ 2008 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի հրեական կոնգրեսի համատեղ փորձագիտական խումբը նշել է, որ Հոլոքոստը բավարար չափով լուսաբանված չէ դպրոցի համար նախատեսված ուսումնական նյութերում (թեև ընդունել է, որ այդ հարցում առաջընթաց կա խորհրդային տարիների հետ համեմատած)․ ըստ փորձագիտական խմբի զեկույցի հեղինակների՝ մի շարք դասագրքերում Հոլոքոստը ներկայացված է ընդհանուր գծերով կամ բոլորովին լռության է մատնված[25][26]։ Սակայն ընդհանուր առմամբ 2000-ական թվականների երկրորդ կեսին և հետագայում իրադրությունն էապես փոխվել է․ հրեաների հալածանքների ու ոչնչացման թեման ընդգրկվել է դպրոցական գրեթե բոլոր դասագրքերում և Պետական միասնական քննության ծրագրում[27]։

ԽՍՀՄ պետական համակսեմականությունը նրա անկումից հետո նպաստել է Ռուսաստանում ազգայնական ու պրոֆաշիստական շարժումների առաջացմանը։ 1990-ական թվականների կեսերին տպագրվել է գրականություն, որում ժխտվել է Հոլոքոստը կամ կասկածի տակ են դրվել նրա էական կողմերը[28]։ Գիտնականները նշում են ռուս ժխտողների մոտ ինքնուրույն թարմ գաղափարների ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը[20][29][30]։

2002 թվականի հունվարի 26-27-ին Մոսկվայում անցկացվել է «Համաշխարհային պատմության գլոբալ խնդիրների միջազգային գիտաժողով», որին մասնակցել են ռեվիզիոնիստական համաշխարհային շարժման հայտնի ակտիվիստներ[31]։ Հոլոքոստի արևմտյան ժխտողները պնդում են, որ հենց Ռուսաստանում է իրենց հաջողվել գտնել ընդունելություն և օժանդակություն[32][33]։

2000-ական թվականների վերջերից հայտնի են փաստեր, որ Հոոքոստը ժխտող առանձին արտահայտություններ դատարանների կողմից ճանաչվել են որպես ծայրահեղականությանը համազդման մասին օրենքի նորմերը խախտող (այդ թվում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի հոդված 282)[34][35], արգելվել են ժխտողների հրապարակումների՝ որպես ծայահեղական նյութերի տարածումը[36][Ն․ 4]։ 2014 թվականի մայիսից նախատեսված է քրեական պատասխանատվություն Նյուրնբերգի գործընթացի արդյունքում հաստատված փաստերի ժխտման, նրանց կողմից սահմանված հանցագործությունները հավանության արժանացնելու համար[37]։ Իրավագետների կարծիքով՝ այդ օրենը նման է մյուս պետություններում ընդունվածներին, որոնք քրեականացնում են պատմական ռեվիզիոնիզմի տարբեր տեսակներ և առաջին հերթին Հոլոքոստը։ Օրենքի ընդունումը մի շարք զանգվածային լրատվամիջոցների կողմից գնահատվել է որպես Հոլոքոստի ժխտման արգելք[38][39]։

Ուսումնասիրություններ և հիշատակ խմբագրել

 
Հուշարձան Սվետլոգրադում՝ հրեաների գնդակահարության վայրում, գրությունը՝ «Այստեղ թաղված են խորհրդային խաղաղ քաղաքացիներ՝ գնդակհարված ֆաշիստական նվաճողների կողմից 1942 թ․»

Իշխանությունների վերաբերմունքի պատճառով խորհրդային տարիներին Հոլոքոստին նվիրված հուշարձանների ստեղծումը դժվար ր։ Զոհված հրեաների հիշատակին նվիրված հուշարձանների վրա «հրեա» բառի փոխարեն գրում էին «խաղաղ բնակիչներ» կամ «խորհրդային քաղաքացիներ»[40][41]։ Խորհրդային Միությունում Հոլոքոստի թեմայի լռության մատնվելը ռուսական հասարակության, իշխանությունների ու գիտության վրա ավելի մեծ ազդեցություն է թողել, քան հետխորհրդային մյուս եվրոպական պետություններում[42]․ 1996 թվականին Ռուսաստանում անցկացված սոցիալական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված ռուսների 91 %-ը չի իմացել «Հոլոքոստ» տերմինի նշանակությունը, իսկ 49 %-ը ոչինչ չեն լսել Օսվենցիմի, Դախաուի և Տրեբլինկայի մասին[43]։

Այնուամենայնիվ, 1992 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից գրանցվել է հետխորհրդային տարածքում հառաջին մասնագիտացված հասարակական կազմակերպությունը՝ «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնը։ Այն փորձում է նպաստել Հոլոքոստի հիշատակի պահպանմանը որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ողբերգության ու հերոսականության պատմության բաղկացուցիչ մաս։ 1994-2002 թվականներին «Հոլոքոստ» կենտրոնը Մոսկվայում կազմակերպել է «Հոլոքոստի դասերն ու ժամանակակից Ռուսաստանը» չորս միջազգային գիտաժողովներ, իսկ հետագայում նախապատրաստել է մի շարք հրատարակություններ, ներառյալ «ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի հանրագիտարանը» (ռուս.՝ «Энциклопедию Холокоста на территории СССР»)[44][45]։

Ռուսաստանը չի անդամակցել «Թասկ Ֆորս» միջազգային կազմակերպությանը, որ Հոլոքոստի հարցին նվիրված կրթական ծրագրեր է իրականացնում մանկավարժների շրջանում։ Չնայած բազմիցս դիմումներ են ուղղվել իշխանություններին, պաշտոնական մակարդակում չի հաստատվել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշելը (ՌԴ եղել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նրա անդամ երկրներին այդ օրը նշելը երաշխավորող բանաձևի ընդունման նախաձեռնողներից մեկը։ Մասնավորապես 2011 թվականի մայիսին ի պատասխան համապատասխան դիմումի ՌԴ նախագահի ադմինիստրացիայում հայտարարել են, որ Ռուսաստանում արդեն կա պատերազմի բոլոր զոհերի հիշատակը հարգելու օր՝ Հիշատակի ու սուգի օրը հունիսի 22-ին[46]։ Ի տարբերություն աշխարհի շատ երկրների՝ Ռուսաստանում դեռևս չկա Հոլոքոստի ողբերգության իմաստավորման թանգարանային-կրթական կենտրոն (թեև 1998 թվականին Մոսկվայում՝ Պոկլոննայա Գորայի Հուշային սինագոգում Ռուսաստանի նախագահի կողմից բացվել է ԱՊՀ-ում առաջին էքսպոզիցիան՝ նվիրված Հոլոքոստի պատմությանը)[47]։

Իլյա Ալտմանի կարծիքով՝ Ռուսաստանը նկատելիորեն հետ է մնում հարևան երկրներից Հոլոքոստին նվիրված հուշարձանների թվով[44], դրանք տեղադրվում են հիմնականում առանձին էնտուզիաստների նախաձեռնությամբ[48]։

Պոկլոննայա գորայի տարածքում Զուրաբ Ծերեթելու կողմից տեղադրվել է հուշարձան[49], որ նախապես կոչվում էր «Հրեա ժողովրդի ողբերգությունը», սակայն հետո վերանվանվել է «Ժողովուրդների ողբերգությունը»։ Հուշարձանի վրա նացիստների կողմից օկուպացված արևմտաեվրոպական բոլոր ժողովուրդների լեզուներով գրված է․ «Թող սուրբ լինի նրանց հիշատակը, թող պահպանվի այն դարերով» (ռուս.՝ «Да будет память о них священна, да сохранится она на века»)։ Մոսկվայի կառավարության կողմից 2001 թվականին հրատարակված գրքույկում, որ նվիրված է Պոկլոննայա գորային, Հոլոքոստը կոչվում է «Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների ամենադրամատիկական էպիզոդներից մեկը։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Հոլոքոստի հիշատակն այդպիսով ստորադասվում է Հայրենական մեծ պատերազմի հիշատակին, իսկ հրեա ժողովրդի ողբերգությունն իր տեղը զիջում է արևմտաեվրոպական ժողովուրդների և հատկապես ռուս ժողովրդի ողբերգությանը[50][51]։

2008 թվականին անցկացված սոցիոլոգիական հարցման (որտեղ հարցվածները պետք է ընտրեին չորս պատասխաններից մեկը) արդյունքում պարզվել է, որ ռուսների 52,1%-ը գիտեն, թե ինչ է Հոլոքոստը, 55,3%-ը գիտեն, որ Հոլոքոստից տուժել են հրեաները (35,6%-ն ընտրել է «խաղաղ բնակչություն» տարբերակը) 68,7%-ը կարծում է, որ հալածանքների պատճառը եղել է ազգային ատելությունը (21,7%՝ ռասայական), 93,2%-ն իմացել է Օսվենցիմի մասին, 72,4%-ն ասել է, որ կօգներ նացիստական հալածանքների զոհերին, եթե ապրեր Հոլոքոստի ժամանակ, իսկ 64,4%-ը համարել է, որ տրամաբանական կլիներ Ռուսաստանում ստեղծել Հոլոքոստի թանգարան։ 25,9%-ը գիտեն, թե ինչ է Յադ Վաշեմը (30,0% պատասխանել են, թե դա համկենտրոնացման ճամբար է, 23,6%-ը՝ հայտնի ճակատամարտի վայր, 20,5%-ը՝ ազգային հոծ բնակւթյան վայր), 29,4%-ը գիտեին, թե երբ է նշվում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։ Հարցված ռուսների 42,0%-ը ենթադրում են, Հոլոքոստի դահիճներն ու զոհերը միշտ եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու տարբեր կրոնների հետևորդներ (36,8%-ը կարծում է, որ դահիճների ու զոհերի ազգություններն ու կրոնները կարող էին լինել նույնը կամ տարբեր, իսկ 16,5%-ը համարում է, որ դահիճներն ուշադրություն չեն դարձրել զոհերի ազգության ու կրոնի վրա))։ 36,9%-ը կարծում է, որ Հլոքոստի զոհերը անմասնակից են եղել նրա անցկացմանը (24,7%-ը ենթադրում է, որ զոհերն իրենք են հրահրել Հոլոքոստը, 21,2%-ն ասել է, որ նրանք մեղավոր են եղել Հոլոքոստի սկսման համար), 37,5%-ը պատասխանել է, որ Հոլոքոստի կրկնվելը հնարավոր չէ ոչ մի պարագայում (35,5%-ը՝ «հնարավոր է որոշակի դեպքերում», 20,7%-ը՝ «հնարավոր է, բայց ինքը վստահ չէ», 6,3%-ը՝ «պարտադիր կերպով»)։ Հարցվածների միայն 7,0-ն Հոլոքոստի մասին իմացել դպրոցական ծրագրից (գեղարվեստական ստեղծագործություններից՝ 32,6%, մամուլից՝ 28,7%, հարազատներից ու ընկերներից՝ 16,8%), հարցվածների 91,4%-ը Հոլոքոստի մասին չի սովորել ոչ մի ուսումնական հաստատությունում, 54,8%-ը չի կարողացել նշել գեղարվեստական գրականության կամ արվեստի որևէ նմուշ՝ նվիրված Հոլոքոստին[52]։

Իշխանությունների վերաբերմունք խմբագրել

1998 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը բացել է «Հոլոքոստի թանգարան» Մոսկվայի Պոկլոննայա Գորայում[53]։

1999 թվականին ՌԴ քաղաքացիների՝ Հոլոքոստի զոհերին հատկացված դրամական միջոցները համարվել են նյութական օգնություն և ազատվել եկամտահարկից[54]։

2004 թվականին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների մի խումբ առաջարկել է զոհված հրեաների հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ։ Սակայն Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել և նրան այդ հարցում կողմնակից է եղել Նատալյա Նարոչնիցկայան[55][56]։ 2007 թվականին ռուս պատգամավորների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ բոլորը միաձայն դեմ են Հոլոքոստի ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմի ընդունմանը։ Ռուս պատգամավորների կարծիքով՝ այդ հարցը պետք չէ առանձնացնել ֆաշիզմի մյուս հանցագործություններից[57]։ Այդպիսի հանցագործությունների ժխտման համար պատասխանատվություն սահմանող ընդհանուր նորմը ՌԴ քրեական օրենսգրքում ներառվել է 2014 թվականին[37]։

2012 թվականի նոյեմբերին կայացած «Հրեական թանգարանի և հանդուրժողականության կենտրոնի» բացման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է[58]

Մենք պիտի հստակ հասկանանք, որ մեծ հաղթանակի գործում մեր երկրի ունեցած ներդրումը վերանայելու ցանկացած փորձը, Հոլոքոստի՝ համաշխարհային պատմության ամոթալի էջի ժխտումը ոչ միայն լկտիություն է ու անսկզբունքային սուտ, դա պատմության դասերի մոռացում է, որ կարող է հանգեցնել ողբերգության կրկնման։

Հոլոքոստի ժշտումը մեկ անգամ չէ, որ քննադատվել է ՌԴ պետական մարմինների, այդ թվում նաև ՌԴ արտգործնախարարության[59] և Դաշնային խորհրդի[60] կողմից։

Նշումներ խմբագրել

  1. Այս բաժնում մարզերի անունները նշված են ըստ ժամանակակից վարչական բաժանման։
  2. Ընդգրկված է եղել ՌՍՖՍՀ կազմում։
  3. Պատերազմի ժամանակ Սմոլենսկի մարզի կազմում, ներկայում՝ Տվերի։
  4. Այդ թվում արգելվել է նաև Մարկ Վեբերի «Ողջ ճշմարտությունը Հոլոքոստի մասին» գիրքը (Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկի համար 1487)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ковалев Б. Н. Введение // Нацистская оккупация и коллаборационизм в России. 1941-1944. — М.: АСТ, Транзиткнига, 2004. — 544 с. — (Военно-историческая библиотека). — 5000 экз. — ISBN 5-17-020865-0, 5-9578-0487-8
  2. Балашов А. И., Рудаков Г. П. История Великой Отечественной войны. — Питер, 2005. — С. 84, 90, 108, 113. — 456 с. — ISBN 9785469008194
  3. Ицхак Арад. Катастрофа евреев на оккупированных территориях Советского Союза (1941—1945). Днепропетровск, «Ткума», 2007, стр. 268—288
  4. «Катастрофа советского еврейства». Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  5. Альтман И. А. Глава 5. Уничтожение евреев СССР. § 4. Истребление евреев России и Крыма // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР. — М.: Научно-просветительный центр «Холокост», 2002. — С. 173—196. — 319 с. — ISBN 5-88636-007-7
  6. Альтман И. А. Глава 5. Уничтожение евреев СССР. § 4. Истребление евреев России и Крыма // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 173-196. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  7. Альтман, 2008, էջ 159
  8. Холокост на территории СССР, 2009, էջ 872
  9. Альтман И. А. Глава 4. Гетто и лагеря на территории СССР. § 2. Организация и ликвидация гетто // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 93-105. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  10. The Yad Vashem Encyclopedia of the Ghettos during the Holocoust / G. Miron. — Jerusalem: Yad Vashem, 2009. ISBN 9653083457, ISBN 9789653083455
  11. Daniel Romanovsky. The Holocaust in the Eyes of Homo Sovieticus: A Survey Based on Northeastern Belorussia and Northwestern Russia(անգլ.) // Holocaust and Genocide Studies. — Winter 1999. — Vol. 13. — № 3. — P. 355—382.
  12. «Олег Будницкий. Антисемитизм в СССР во время Второй мировой войны в контексте Холокоста. Стенограмма конференции «Память о Холокосте в современной Европе: Общее и разделяющее», состоявшейся в Москве, Международном Мемориале, 25 – 26 сентября 2013 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  14. Евгений Танцурин. (11.05.2013). [www.peoples.ru/state/citizen/isabella_dudina-obrazcova/ «Праведник мира Изабелла Дудина-Образцова»]. peoples.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. «Кто такие «Праведники мира»?». Великая Эпоха. 04.05.2009. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  16. 16,0 16,1 Esquire, декабрь 2010, էջ 201
  17. Нателла Болтянская. (30 января 2008). «Уроки Холокоста: Борис Мафцир, Алла Гербер, Илья Альтман». Эхо Москвы. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. ««Праведники мира»». Российский еврейский конгресс. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. Толстой И. (21 марта 2010). «Холокост на советской территории: Беседа с профессором Олегом Будницким». Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  20. 20,0 20,1 Альтман И. А., Чарный С. (Февраль 2006). «Отрицание Холокоста в России». jewukr.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  21. Я. Грыцак, Холокост по-простому, Ab imperio, № 1, 2010
  22. Альтман И. А. Глава 1. Холокост как объект исследования. § 2. Историография и источники // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 14-26. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  23. Фишман А. (15.06.2004). «Форум освобожденных». ФЕОР. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  24. Klas-Göran Karlsson. The Holocaust and Russian Historical Culture: A Century-Long Perspective // Echoes of the Holocaust: Historical Cultures in Contemporary Europe. Edited by Klas-Göran Karlsson and Ulf Zander. — Lund: Nordic Academic Press, 2003. — PP. 213—215.
  25. Мухамедьярова Л. Недетская история // Независимая газета. — 2008. — № 027 (4269), 13 февраля.
  26. Локшин А. (2008). «История российских евреев в современных школьных учебниках». Евроазиатский еврейский ежегодник - 5768 (2007/2008). Евроазиатский Еврейский Конгресс. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. Альтман И. «Образование по теме Холокоста в современной России: проблемы и достижения». Программа просветительской деятельности «Холокост и ООН». Организация Объединённых Наций.
  28. Альтман М. М. Раздел 3. Отрицание Холокоста в России // Отрицание Холокоста: история и современные тенденции / И. А. Альтман (состав.). — М.: Фонд «Холокост», 2001. — 88 с. — (Российская библиотека Холокоста). — ISBN 5-89897-008-8
  29. Rock S. "Revisionists of the World Unite!" Collaborative Myth-Making in Russia Today(անգլ.) // Холокост и дело Еврейского антифашистского комитета. Материалы IV международной конференции «Уроки Холокоста и современная Россия» / под ред. И. А. Альтмана. — М.: Научно-просветительный центр «Холокост», 2003. — С. 125-131.
  30. Полян, 2010, էջ 485
  31. Чарный С., Степанищев С. (МБПЧ) Ревизионисты и «расологи» в России. — ОО «Казахстанское Международное бюро по правам человека и соблюдению законности», 2005. Архивировано из первоисточника 21 փետրվարի 2009.
  32. Степанов А. (27.01.2002). «Ревизионисты всех стран, объединяйтесь!». Русская линия. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  33. «A Major Revisionist Breakthrough in Russia» (անգլերեն). Institute for Historical Review. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  34. Погодин И. В. Практика рассмотрения дел о преступлениях экстремистской направленности районными судами // Уголовное судопроизводство. — 2011. — № 4. — С. 20-23.
  35. «Постановление Бокситогорского городского суда по делу №1-5/0 в отношении Смирнова А.Г. от 12.04.2010». РосПравосудие. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  36. «Федеральный список экстремистских материалов достиг 979 пунктов». ИАЦ «СОВА». Сентябрь 2011. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  37. 37,0 37,1 «Кто отменит Нюрнберг?». Радио Свобода. 17.05.2014. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  38. «Russia makes Holocaust denial illegal» (անգլերեն). Еврейское телеграфное агентство. 2014 թ․ մայիսի 5.
  39. «Russian bill against denial of Holocaust and Nazi crimes gains initial approval» (անգլերեն). JNS.org. 2014 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  40. Полян, 2010, էջ 473
  41. Смиловицкий Л. Л. Глава 4. Покушение на память // Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — С. 279. — 432 с. — ISBN 965-7094-24-0.
  42. Альтман, 2008, էջ 149
  43. Al'tman, 2015, էջ 214
  44. 44,0 44,1 Альтман И. А. Мемориализация Холокоста в России: история, современность, перспективы // «Неприкосновенный запас» : журнал. —М., 2005. — В. 2-3 (40-41).
  45. Альтман, 2008, էջ 151
  46. Al'tman, 2015, էջ 215
  47. Альтман, 2008, էջ 153
  48. Альтман, 2008, էջ 160
  49. М.А. Чегодаева. Зураб Церетели. «Трагедия народов» // Российская академия художеств
  50. Stefan Rohdewald. Post-Soviet Remembrance of the Holocaust and National Memories of the Second World War in Russia, Ukraine and Lithuania // Forum for Modern Language Studies. — Volume 44. — Number 2 (April 2008). — PP. 174—175.
  51. Lars Karl. „Den Verteidigern der russischen Erde...“ Poklonnaja Gora: Erinnerungskultur im postkommunistischen Russland // Zeitgeschichte Online, Mai 2005
  52. Берно-Беллекур И.В. Социально-психологический анализ взаимосвязи толерантности и информированности о Катастрофе (науч. рук. Зоя Копельман). Արխիվացված 2015-12-10 Wayback Machine — СПб—Иерусалим: Открытый университет Израиля, 2008. — 61 с. — С. 19—34.
  53. Альтман М. М. Введение // Отрицание Холокоста: история и современные тенденции / И. А. Альтман (состав.). — М.: Фонд «Холокост», 2001. — 88 с. — (Российская библиотека Холокоста). — ISBN 5-89897-008-8
  54. Об отнесении денежных средств, выплачиваемых гражданам Российской Федерации — жертвам Холокоста, к материальной помощи: постановление Правительства РФ от 10.05.1999 № 522.
  55. Альтман И., Чарный С. Отрицание Холокоста в России. Обзор Фонда «Холокост» и Московского Бюро по правам человека // Еврейский обозреватель, февраль 2006.
  56. Полян, 2010, էջ 476
  57. Полян, 2010, էջ 475-477
  58. «Путин: Отрицание Холокоста может привести к повторению трагедии». Российская газета. 8.11.2012. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  59. Шестаков Е. (2009 թ․ սեպտեմբերի 21). «Много чести: МИД России осудил попытки Тегерана отрицать Холокост». Российская газета.(չաշխատող հղում)
  60. О Заявлении Совета Федерации Федерального Собрания Российской Федерации в связи с 70-летием освобождения узников концлагеря Освенцим и Международным днем памяти жертв Холокоста: постановление СФ ФС РФ от 28.01.2015 № 15-СФ.

Գրականություն խմբագրել

  • Холокост на территории СССР: Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — М.: РОССПЭН, 2009. — 1143 с. — 1000 экз. — ISBN 978-5-8243-1296-6.
  • Альтман И. А. Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  • Альтман И. А. Мемориализация Холокоста в Российской Федерации: состояние, проблемы, тенденции // Гл. ред. Михаил Членов. Евроазиатский еврейский ежегодник - 5768 (2007/2008). — М.: Паллада, 2008. — С. 148-163. — ISBN 978-5-91665-003-7. Архивировано из первоисточника 23 Հուլիսի 2015.
  • Il’ja Al’tman. Der Stellenwert des Holocaust im historischen Gedächtnis Russlands(գերմ.) // Erinnerung an Diktatur und Krieg: Brennpunkte des kulturellen Gedächtnisses zwischen Russland und Deutschland seit 1945.(Quellen und Darstellungen zur Zeitgeschichte. Hrsg. vom Institut für Zeitgeschichte. — Band 107.) / Hrsg. von Andreas Wirsching, Jürgen Zarusky, Alexander Tschubarjan, Viktor Ischtschenko. — München: De Gruyter Oldenbourg, 2015. — С. 213—225.
  • Полян П. М. Между Аушвицем и Бабьим Яром. Размышления и исследования о Катастрофе. — М.: РОССПЭН, 2010. — 583 с. — ISBN 978-5-8243-1504-2
  • Армия спасения // Esquire : журнал. — декабрь 2010. — № 61. — С. 189-204.

Արտաքին հղումներ խմբագրել