Զուրաբ Ծերեթելի
Զուրաբ Կոնստանտինի Ծերեթելի (վրաց.՝ ზურაბ კონსტანტინეს ძე წერეთელი, հունվարի 4, 1934[1][2][3], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահը։
Զուրաբ Ծերեթելի վրաց.՝ ზურაბ წერეთელი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1934[1][2][3] (90 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մայրենի լեզու | վրացերեն |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Ուսուցիչ | Գիորգի Չիտաիա |
Ստեղծագործություն(ներ) | Ազատության արձան և Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և թանգարանի տնօրեն |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, first Civic Chamber of the Russian Federation?, second Civic Chamber of the Russian Federation?, third Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Կայք | tsereteli.ru |
Zurab Tsereteli Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԶուրաբ Ծերեթելին ծնվել է Թիֆլիսում, 1934 թվականին։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան և տեղափոխվել է Մոսկվա։ Խորհրդային շրջանում ստեղծած աշխատանքներից է Սոչիի մանկական առողջարանը (1986)։ Նրա կինը սերում է վրաց ազնվական Անդրոնիկաշվիլիների ընտանիքից։
Ծերեթելին եղել է Յուրի Լուժկովի ընկերը, ով նրան է վստահել մի շարք կարևոր գործեր, այդ թվում Քրիստոս Փրկչի տաճարի վերանորոգումը, Մոսկվայի Մանեժնայա հրապարակի համալիրը, և Պատվո Բլուրի Համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիրը։ Լուժկովը նրան նաև հնարավորություն տվեց զբաղեցնելու Մոսկվայի կենտրոնում գտնվող մի հին առանձնատունը, որն այժմ վերածվել է Զուրաբ Ծերեթելի պատկերասրահի, որտեղ ցուցադրվում է Վլադիմիր Պուտինի արձանը։:
Հատուկ օլիմպիադայի ժամանակ նա ծանոթանում է Յունիս Քենեդի Շրայվերի հետ։ Նյու Յորքի Բրոքպորտ պետական համալսարանի տարածքում տեղադրում է իր «Խաղաղություն աշխարհի երեխաներին» հուշարձանը՝ նվիրված 1979 թվականին Հատուկ Օլիմպիադային և Երեխայի միջազգային տարվան[4]
Պաշտոններ
խմբագրել- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նախագահ
- Երեխաների հրաշքների այգու հիմնադրամի նախագահ (1988 թվականից), խոսակցություններ են պտտվում նաև Ռուսաստանի Դիսնեյլենդի կառուցման մեջ նրա ներգրավվածության մասին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցման միջազգային հիմանդրամի հիմնադիր, 1996 թվականի մարտի 30-ին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպան»
- 2005 թվականից Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ
- Sergio Vieira de Mello հիմնադրամի պատվավոր անդամ
Ստեղծագործություններ
խմբագրել- Վրաստանի պատմության հուշարձան, 1984
- Պյոտր Առաջինի 94 մետր բարձրությամբ արձանը Մոսկվայի կենտրոնում[5]
- «Նոր աշխարհի ծնունդը» հուշահամալիր, որտեղ կերտված է Քրիստափոր Կոլոմբոսը[6]։ Հուշարձանի կրկնօրինակը՝ «Նոր մարդու ծնունդը», գտնվումէ Սևիլում
- Սուրբ Գևորգի հուշարձանը Մոսկվայի հուշարձանային համալիրում, ինչպես նաև այս հուշարձանի բազմաթիվ տարբերակներ Մոսկվայում և այլուր
- «Պայքար համաշխարհային տեռորիզմի դեմ» բրոնզե եռանկյուն աշտարակ, որտեղ գրված են 2001 թվականի սեպտեմբերի 11 Նյու Յորքի ահաբեկչության զոհերի անուները։ Հուշարձանի բացմանը ներկա է եղել Վլադիմիր Պուտինը, և հուշարձանը համարվել է «ռուս ժողովրդի նվերը»[7]։ Այն գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում
- 2006 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Վասիլևսկի կղզում վեր է խոյացել Ծերեթելիի «Պետրոս Առաջինի հուշարձանը»
- Ազատության արձան (Թբիլիսի)
- Միմինո (հուշարձան, Թբիլիսի), 2011
- Ծաղրածուներ
Հուշարձաններ
խմբագրել-
«Նոր մարդու ծնունդը» Սևիլում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Церетели Зураб Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Ezerskaya N. Tsereteli, Zurab // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086432
- ↑ «Joy and Happiness to All Children of the World». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Belinda Goldsmith (2008 թ․ նոյեմբերի 14). «Travel Picks: 10 top ugly buildings and monument» (ish). Reuters. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Comienzan a elevar famosa estatua de Cristóbal Colón» (Spanish). Primera Hora. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Famed Russian Sculptor Crafts Giant Teardrop in Memory of 9/11, Robert Ayers, ARTINFO , July 31, 2006, 2008-05-20
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.tsereteli.ru/ Արխիվացված 2013-08-23 Wayback Machine - the artist's official site
- http://www.911monument.com/ - the official site of "To the Struggle Against World Terrorism" monument by Zurab Tsereteli
- Artwork by Zurab Tsereteli at The Cold War Museum Արխիվացված 2004-06-03 Wayback Machine
- Good Defeats Evil Արխիվացված 2021-10-19 Wayback Machine at the New York Public Art Curriculum
- Monument to Peter the First from Inside and Above. Pictures Արխիվացված 2010-11-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Ծերեթելի» հոդվածին։ |