Բացել գլխավոր ցանկը

Հին Շեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 55 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 4100,75 հա տարածք, որից 1097,58 հա գյուղատնտեսական նշանակության, 2963,74 հա անտառային հողեր։ Հին Շեն համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Հին Շեն ահամայնքի կազմում ընդգրկված է Հունանավ հյուղը։ Հին Շեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 190 մարդ, կա 45 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 9 աշակերտներ։

Գյուղ
Հին Շեն
Կոորդինատներ: 39°38′14″ հս․ լ. 46°36′10″ ավ. ե. / 39.63722° հս․. լ. 46.60278° ավ. ե. / 39.63722; 46.60278
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇուշի
Մակերես4100,75 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն190 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Տեսարժան վայրերԽմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ․ Աստվածածին եկեղեցի (19 դ․), եկեղեցի (1658 թ․), իջևանատուն «Փուլեն գլուխ» (միջնադար)։

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.