Վլադիմիր Կասյան

Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Կասյան Վլադիմիր Սուրենի (ծնվել է մայիսի 29-ին, 1955 թվականին Շուշի, Հին Շեն), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, ԱՀ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ, պետական գործիչ։

Կասյան Վլադիմիր Սուրենի
Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
ԱՀ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Կուսակցություն՝ «Ազատ հայրենիք» կուսակցություն, խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Կրթություն՝ Շուշիի մանկավարժական տեխնիկում, Ղափանի շինարարական տեխնիկում, Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը` ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությամբ։
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 29-ին, 1955(61 տարեկան)
Ծննդավայր Շուշի, Հին շեն
Քաղաքացիություն  Ադրբեջանական ԽՍՀ և  Արցախ
Զավակներ 5
 
Կայք՝ nankr.am
 
Պարգևներ

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Շուշիի ազատագրման համար»,«Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն» մեդալներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1955 թվականին մայիսի 29-ին, Շուշիի շրջանի Հին շեն գյուղում` ծառայողի ընտանիքում։

Կրթություն

  • 1972 թվականին ավարտել է Հին շենի միջնակարգ դպրոցը։
  • 1972 թվականին ընդունվել և 1974 թվականին ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը։
  • 1982-1984 թվականներին հեռակա կարգով սովորել է Ղափանի շինարարական տեխնիկումում։
  • 1987-1992 թվականներին հեռակա կարգով սովորել է Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը` ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությամբ։

Ծառայություն խմբագրել

Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ շրջանից կամավորական ջոկատների կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին,Շուշիի ազատագրմանը և Լաչինի միջանցքի բացմանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի ստեղծման առաջին իսկ օրից՝ 1992 թվականի սեպտէբերի 1-ից նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։

Կարիերա խմբագրել

Զորացրվելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Հին շենի միջնակարգ դպրոցում։

  • 1982-1984 թվականներին աշխատել է որպես Հին շենի գյուղական խորհրդի քարտուղար։
  • 1984-1986 թվականներին աշխատել է Ասկերանի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում` որպես գարեջրի արտադրամասի պետ։
  • 1987-1989 թվականներին աշխատել է Ասկերանի “Ավտովազ” տեխսպասարկման կայանում որպես աշխատանքների կազմակերպիչ։
  • 1989-1992 թվականներին աշխատել է ԼՂ մարզսպառմիությունում որպես առաջատար մասնագետ, ապա ուսումնական-առևտրային համալիրի տնօրեն։
  • 1993 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1994-1996 թվականներին աշխատել է որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։
  • 1996-1997 թվականներին աշխատել է որպես “Արցախնավթամթերք” ՊՓԲԸ գործադիր տնօրեն։
  • 1998-2007 թվականներին աշխատել է որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։
  • 2007-2010 թվականներին աշխատել է որպես ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ։
  • 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 15 ընտրատարածքից։

Ազգային ժողովի 2010 թվականի հունիսի 10-ի առաջին նստաշրջանի նիստում ընտրվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

  • 2012-2020 թվականներին սեպտեբերին նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։
  • 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի հինգ զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր 08.05.2002թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 162 հրամանագիր 08.05.2000թ.), «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Անանիա Շիրակացի» և «Արիության համար» շքանշաններով, ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով և մի շարք գերատեսչական մեդալներով։