Սուրբ Մարիամի Համբարձման տաճար, ինչպես նաև Հիլդեսհայմի մայր տաճար, մայր տաճար, Հիլդեսհայմի եպիսկոպոսական թեմ։ Առաջին տաճարն այս նույն տեղում կառուցվել է 872 թվականին։ Այն պատկանում է նախառոմանտիզմի ամենանշանավոր շինությունների թվին Ստորին Սաքոնիայում և ամենահին եպիսկոպոսական եկեղեցինիերից մեկն է Գերմանիայում։ Տաճարի առաջին կառույցը այս նույն տեղում կառուցվել է այսպես ասած «Տաճարի բլրի» վրա։ Կառույցը և արվեստի արժեքավոր գործերը 1985 թվականից Միքայելի եկեղեցու հետ միասին, որը նշվում է Հիլդեսհայմի Մայր տաճար ու Միքայելի եկեղեցի, 1985 թվականից պատկանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությանը։ Կառույցն իր հսկայական արևմտյան թևով և խաչակենտրոն աշտարակով մեծամասամբ միաձուլված է ռոմանական և գոթական շինություններով։

Սուրբ Մարիամի Համբարձման տաճար
Հիլդեսհայմի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՀիլդեսհայմ[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Hildesheim?
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Մասն էSt Mary's Cathedral and St Michael's Church at Hildesheim?
Կազմված էIrmin column?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Մակերես0,58 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 St. Mary's Cathedral (Hildesheim) Վիքիպահեստում
dom-hildesheim.de(անգլ.)(գերմ.)

Պատմություն խմբագրել

Շինություն խմբագրել

 
Արևմտյան մուտքը 1840 թվականից առաջ

815 թվականի Հիլդեսհայմի բիսթումի հիմնադրումից հետո հաջորդը ստեղծվեց Մարիամի մատուռը այսօրվա Աբսիդի տարածքում։ Հարավային կողմի հարևանությամբ եպիսկոպոս Գունթերը կառուցել տվեց երկու բարձր շրջանաձև աշտարակներով Ցեցիլիայի կողմից օծված համեստ չափերով բազիլիկաներից մեկը՝ երկու բարձր շրջանաձև աշտարակներով, որը ծառայել է որպես առաջին մայր տաճար և հիմնադիր եկեղեցի, և այստեղ են ամփոփվում առաջին չորս եպիսկոպի գերեզմանները։ Այս երկու շինություններից միայն հիմնաքարային մնացորդներն են մնացել։ Հիլդեսհայմի ամենահին ծխական եկեղեցին հավանաբար արդեն մինչ այդ  Ստեփանոսի մատուռում է ձևավորվել, արևելյան ելք տանող ճանապարհի դարպասի շինության կողքին, որը կարող էր Հիլդեգրիմ Շալոնցուն և Արևելյան Սաքսոնիայում իր առաքելական ազդեցությանը վերագրվեր[2]։ Հիլդեսհայմի Մարիամի մայր տաճարը Ալֆրեդ եպիսկոպոսի օրոք 872 թվականին կառուցվել է որպես եռանավ բազիլիկ խաչաձև հատակագծի վրա արևմտյան երկաստիճան կառույցով։ Ներսում ստորինսաքսոնական ճարտարապետական ոճի հին նմուշ կա։ 1046 թվականին այն ահավոր հրդեհի է մատնվել։ Եպիսկոպոս Ացելինը մտադրվել է արևմտյան կողմում նոր ավելի մեծ շինություն կառուցել և եկեղեցին երկարությամբ քանդել է տվել։ Նրա հետնորդ Հեցիլոն հրաժարվում է նորը կառուցելու նախագծից և հին հիմքի վրա դեռևս գոյություն ունեցող պատերը ներառելով նորից է կառուցում։ Մինչև 14-րդ դարը իրար հետևել են շինարարական տարբեր փոփոխություններ՝ չտարբերերլով եպիսկոպոս Ալֆրիդի գծագրած բազիլիկից։ Գոթական ժամանակվա շինություններ են հյուսիսային և հարավային կողմերի քարակերտ մատուռները։ Բարոկկո շինություններ են ինչպես խաչակենտրոն աշտարակը այնպես էլ եկեղեցու ներսի դեկորներով հարուստ ձևավորումը, որը 1945 թվականին ավերվել է։ 1840-1850 թվականներին փոխարինել են կառուցելու ենթակա արևմտյան շինության բնօրինակը նեոռոմանտիզմի ոճով երկաշտարականի ճակատով, որը գոյատևել է մինչև 1945 թվականը։

Տաճարը շրջապատող պուրակը մինչ այսօր կարելի է ճանաչել Բեռնվալդի տաճարը գծագրած կառույցների գծապատկերում։ Տաճարի արևմտյան կողմում ձգվող թևում է գտնվում 11-րդ դարից ի վեր իշխանական եպիսկոպոսների նստավայրը, որպես Հիլդսհայմի եպիսկոպոսական իշխանության կառավարական կենտրոն։ Այն մինչև 1841 թվականը կապված է եղել տաճարի հետ կամարաձև միջանցքով։

Դպրոց և ուսում խմբագրել

Հիլդեսհայմի վանական դպրոցը, որի սենյակները գտնվում էին ծածկված սյունասրահներում, եղել է Օթթոն-սալյան կայսրության կարևորագույն կրթական հաստատությունը։ Կրթարանի մոտ ձևավորված մայր տաճարի գրադարանը մինչ օրս գոյություն ունի։

Հիլդեսհայմի մայր տաճարը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ խմբագրել

Ավերածությունները Երկրորդ համաշխարհային պատերազմին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին Հիլդեսհայմի վրա օդային հարձակման ժամանակ մայր տաճարը մինչև արևմտյան կառույցը, հարավային թևի վրա ձգվող կամարաշարը և դրսի պատերն ամբողջովին ավերվել են։ Վերակառուցումից հետո, որպես միակ մայր տաճար, պետք է նորից օծվեր։ Պահպանվել են կրիպտեն և Լաուրենտիուսի 11-դ- դարից մատուռը։

Սակրալի շինությունը 1950-1960 թվականներին պարզեցված ձևով է կառուցվում։ Ընդ որում, բարձր աստիճանի ավերածության պատճառով հրաժարվում են բարոկկո ոճի ներքին կոնցեպտից և այնպիսի տեսք է ստանում, որը ընդունված հին ռոմանտիզմի ձևն է վկայակոչում։ Դրսից ամենահաճախակի տեսանելի տարբերակիչն այն է, որ արևմտյան կառույցի 1840 թվականից գոյություն ունեցող, նեոռոմանտիցմի ոճի վերին հարկերը և կողային աշտարակները քանդվել են և Հիլդեսհայմի տաճարի համար երբևիցե մոդել հանդիսացող Մինդենի տաճարի արևմտյան կողմով, հին վիճակը վերականգնվել է։ Նաև գլխավոր շենքը արևմտյան կառույցի առջևի մասում կիսով չափ վերանորոգվել է։ Թեպետ ավերելուց առաջվա իր արտաքին տեսքը մնացել է, այնուհանդերձ բարոկկո խաչակենտրոն աշտարակը վերանորոգվել է։ Վերակառուցումը տեղի է ունեցել պարզագույն միջոցներ օգտագործելով։ Քանի որ ավազաքարեը պատերազմից հետո սակավ էր, հարակը մարմարով ծածկվեց։ Երկար ձգվող սրահի առաստաղը, ինչպես նաև կողային ու խաչաձև նավերը բետոնապատվեցին և ներսից տախտակով պատվեց, որպեսզի գերանով հարթ առաստաղի տպավորություն ստեղծվի։ Ներսի սենյակները, ինչպես նաև երկար ձգվող սրահի պատերը անցքերով աղյուսով, ինչպես նաև կրաավազաքարով է պատվել, դրսի կողմից բնաքարից պատ է, որը փլատակներից են հանել, տեսքի բերել ու ներսը հարթեցրել։ Հատակը մոտ 60 սմ բարձտացրել են, ինչը առանձնապես քարակերտ նավերում նախկին սենյակների տպավորությունն է թողում։ Հյուսիսային թևի երկար ձգված սրահի սյուները բետոնապատ են, իսկ կամրջասյուները երեսապատվել են ավազաքարով։

«Հիլդեսհայմի մայր տաճարի շուրջ տարվող վիճաբանությունները» յուրովի են ձգձգող հետևանք թողել, այդ պատճառով վերջնական աշխատանքներն ու նոր օծումը միայն 1960 թվականին կարողացավ տեղի ունենալ։ Դրա հետ մեկտեղ Հիլդեսհայմի բիսթումը և Ստորին Սաքսոնիան վիճաբանում էին վերակառուցման ծախսերի շուրջ, ավելի ճիշտ այն հարցի շուրջ, թե Պրուսիայի ազատ երկիրը իրավահաջորդ է, որն իր ժամանակին ստանձնել էր մայր տաճարի շինությունը 1803 թվականին, որպես Պրուսիայի թագավորություն իշխանության հիմնական որոշման շրջանակում։ Վիճաբանությունը 1957 թվականին Համաշխարհային համաձայնագրի միջոցով հարթվեց։

Հիլդեսհայմի մայր տաճարը բարելավումից մինչև 2010 թվականը խմբագրել

Մայր տաճարի բարելավումը 2010-2014 թվականներին խմբագրել

 
Մայր տաճարի տեսքը ներսից 2014 թվականից սկսած

Երկարամյա նախագծելուց առաջ, 1960 թվականից սկսած առաջին անգամ, 2010 թվականի հունվարին սկսվեց մայր տաճարի բարենորոգումը։ Տեխնիկական և ամրությունը պահող աշխատանքների կողքին միաժամանակ նաև արտաքին տեսքի վրա էր փոփոխություն իրականացվում։ Այսպիսով հատակը ստացավ նախկին տեսքը, Հեցիլոյի ու Թիթմարի ջահերը երկարաձիգ սրահում և երգչախմբի տարածքում իրենց տեղը հետ գտան, իսկ Բեռնվարդի դարպասը, որոշման համաձայն, նկարի կողմը դրսից, նախասրահի հետևում է տեղրադվում։ Բացի դրանից եպիսկոպոսների համար դամբարան է։ Նախկին Սուրբ Անտոնիուս եկեղեցու և մայր տաճարի խաչմերուկում մայր տաճարի հարավային թևի նավի մոտ տեղ գտավ Հիլդեսհայմի նոր մայր տաճարի թանգարանը, որը բացվել է 2015 թվականի ապրիլի 17-ին[3]։ 2010 թվականի հունվարի 10-ին մայր տաճարը փակվեց։ Վերակառուցման աշխատանքների ժամանակահատվածում Սուրբ Գոդեհարդի բազիլիկան ծառայել է որպես եպիսկոպոսական եկեղեցի, ինչպես հետպատերազմյան տարիներին։ Մայր տաճարի տոնական վերաբացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 15-ին, միաժամանակ 2015 թվականին 1200-ամյա բիսթումի բացման հոբելյանական տարեթիվն է։ Մինչ այդ մայր տաճարը Գերմանիայի ամենամեծ եկեղիցական կառույցն է տարածքով։ Մայր տաճարի բարելավման հետ մեկտեղ բարեկարգվել է տաճարի բակըլ։

Հնէաբանական գտածոները խմբագրել

2010 թվականին մայր տաճարի բարեփոխման աշխատանքների ընթացում պեղումներ են կատարվել և Մաեիենի մատուռի հիմքից արևմտյան և արևելյան մասերում գտնվել է 9-րդ դարի մի հին գերեզման։ 20 գերեզման և հանգուցյալների մնացորդներ են հանվել, այդ թվում 2012 թվականի օգոստոսին գտել են նաև մոտավորապես 800 տարի առաջ մահացած մի երիտասարդ կնոջ կմախք՝ մարգարտաշար վզնոցի մնացորդներով և մի փոքր դանակով, որպես մահացածի հետ թղված նվերներ։ Խոսքը գնում է Հիլդեսհայմի մայր տաճարում գտնված միանգամայն ամենահին թաղման մասին։

Նկարագրություն խմբագրել

 
Ռոմանտիզմի ոճով մայր տաճարի հատակագիծը առանց հավելումների, ինչպես երկարաձիգ սրահի մոտի մատուռը կամ Հյուսիսային դրախտը

Հիլդեսհայմի մայր տաճարն իր հիմնական կառուցվածքով մի եռանավ ռոմանտիզմի ոճով բազիլիկ է՝ երկարաձիգ սրահով։ Եկեղեցու լայնակի ձգված սրահի կենտրոնական նավը և կողային նավերը ինը կամարասյան միջոցով բաժանված են միմյանցից։ Կողային նավերի դրսի մասում ընդամենը ինը գոթական կողային մատուռ է կցված։ Լայնակի ձգված սրահին արևմտյան կողմից, այսպես ասած, արևմտյան թև է առջևում ավելացվել։ Արևելյան կողմը լայնակի ձգված սրահը եզրափակում է երկարաձիգ սրահի նավը, իսկ հյուսիսային կողմում առջևից կառուցված է, այսպես ասած, Հյուսիսային դրախտը։ Կենտրոնական նավի առանցքում, լայնակի ձգված նավի արևելյան կողմում է գտնվում ռոմանտիզմի ոճով է կառուցված դասը, որը ավարտվում է կիսակլոր աբսիդով։ Խաչակենտրոնի և դասի տակ է գտնվում մայր տաճարի կրիպտեն։

Տեխնիկխկխն տվյալներ խմբագրել

 
Արևմտյան ֆասադը
  • Ընդհանուր երկարությունը՝ 77 մ
  • Կենտրոնական նավի բարձրությունը՝ 14 մ
  • Կենտրոնական նավի լայնությունը՝ 12 մ
  • Լայնակի ձգված սրահի լայնությունը՝ 32 մ
  • Արևմտյան ճակատի բարձրությունը՝ 41 մ
  • Խաչակենտրոն աշտարակի բարձրությունը՝ 20 մ

Կառույցի մասեր խմբագրել

Արևմտյան ճակատ խմբագրել

Ռոմանտիզմի ոճով արևմտյան շինությունը Սաքսոնական արևմտյան ճակատով կառույցի տեսակ է։ Մայր տաճարի պատմության ընթացքում արևմտյան ճակատը մի քանի անգամ վերափոխվել է։

Առաջին Արևմտյան ճակատը կառուցվել է եպիսկոպոս Գոդեհարդի կողմից։ 1046 թվականի հրդեհից հետո Արևմտյան ճակատը եպիսկոպոս Հեցիլոն նորից է կառուցում։ Արևմտյան կողմում գտնվում են Սիմոնի և Ջուդասի մատուռները, ինչպես նաև սուրբ Բեռնվարդի մատուռը, հարավային կողմում Սիլվեստրի մատուռն է։ Հեցիլոյի ժամանակվա արևմտյան թևը 1840 թվականին ճաքելու պատճառով պատը քանդվում է և փոխարինվում է երկու աշտարակով, նեոռոմանտիզմի ոճով շինությամբ, որի նախատիպը Հիլդեսհայմի Գոդեհարդ եկեղեցին է։ Արևմտյան այս ֆասադը մինչև 1945 թվականի մարտի 22-ը գոյություն է ունեցել։ Երկրորդ աշխարհամարտից հետո, մայր տաճարի վերակառուցման ժամանակ նեոռոմանտիզմի ոճով արևմտյան շինությունը Հեցիլոյի մայր տաճարի նախատիպով է փոխարինվում, որից էլ բխում է այսօրվա տեսքը։

Հյուսիսային դրախտ և Շթայբերգի մատուռ խմբագրել

Գոթական ոճի Հյուսիսային դրախտը 1412 թվականին կառուցվել է քաղաքի կողմից, որպես մայր տաճար մուտք։ Հյուսիսային դրախտից արևելյան կողմը սահմանափակում է Շթայնբերգի մատուռը։ Այն պատված է որմնանկարչության մնացորդներով, որոնք հավանաբար պատկերում են մայի տաճարի հովանավորներին ու սրբերին։ Ինչպես Հյուսիսային դրախտը, այնպս էլ Շթայնբերգի մատուռը 1945 թվականի մարտի 22-ի ռմբակոծության հետքերն է իր վրա կրում։ Հյուսիսային դրախտի վերնահարկում գտնվել է Գոդեհարդի երգչախումբը։ Այն այսօր ծառայում է որպես տաճարի երաժշտական փորձերի սենյակ։

Խաչակենտրոն աշտարակ խմբագրել

Հիլդեսհայմի առաջին խաչակենտրոն աշտարակը կառուցված է եղել փայտից։ Այն եպիսկոպոս Բերնհարդ 1-ինի օրոք փոխարինվել է եռահարկ քարակերտ աշտարակով։ Այսօրվա խաչակենտրոն աշտարակը բարոկկյան վերակառուցված աշտարակն է, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ավերվել է։

 
Սյունասրահի մի մասը

Սյունասրահ խմբագրել

Հիլդսհայմի մայր տաճարի սյունասրահը իր երեք թևերով շրջապատում է տաճարի արևելյան աբսիդը։ Այն Գերմանիայի ամենաքիչ սյունասրահներից մեկն է, որոնք տանիք են ունենում։ Ներսի բակի կենտրոնում 1321 թվականին Աննեի մատուռն է կառուցվել, որպես Հիշատակման տոների համար նախատեսված վայր։ Այն առաջին մաքուր գոթական եկեղեցական կառույցն է Հիլդեսհայմում։ Սյունասրահի վերին հարկը մայր տաճարի թանգարանն է, որը դռներն է բացել հասարակության առջև։ Մինչ այդ միայն հատուկ առիթների ժամանակ է բացվել։ Աննեի մատուռը շրջապատում է, այսպես ասած, Աննեի բակը։ Հյուսիսում սյունասրահի հարևանությամբ է գտնվում մայր տաճարի նախկին դպրոցը (այսօր արդեն մայր տաճարի ճեմասրահը) և փոքրիկ մատուռը՝ ապակե քանդակագործությամբ, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմին մայր տաճատի կործանումը, արևելքում Գոդեհարդի դահլիճն է, իսկ հարավում՝ Լաուրենտիուսի մատուռը և նախկին Անտոնիուսի մատուռը (այսօր մայր տաճարի թանգարանի մի մասը)։

Կրիպտե խմբագրել

 
Կրիպտե

872 թվականին կառուցված և հետագա տարիներին բազմիցս ձևափոխված մայր տաճարի կրիպտեն ամենահինն է Գերմանիայում։ Կրիպտի շուրջը գտնվուն է 872 թվականին կառուցված ճեմելու կրիպտեն, որտեից միայն երկու մուտքն է մնացել։ Այն ընկած է մայր տաճարի խաչակենտրոենի ու երգչախմբի տակ և ունի 251 մ² մակերես, ինչպես նաև մոտ 3 մ բարձրություն։ Կրիպտեի տեղում գտնվել է 815 թվականների Լյուդովիկոս I Բարեպաշտի կողմից կառուցված Մարիամի մատուռը։ Այսօր կրիպտեում են գտնվուն Գոդեհրդի պահոցը, մի զոհասեղան, Սուրբ Մարիամի արձանը և Հիլդեսհայմի հիմնաքարը։ Արևելյան լուսամուտի կողմից կարելի է դիտել վարդի տնկիների արմատը։

 
Եպիսկոպոսկան դամբարանը

Եպիսկոպոսկան դամբարան խմբագրել

Կրիպտեի արևմտյան ծայրը 2010-2014 թվականների բարելավման արդյունքում միանում է մայր տաճարի նորաստեղծ եպիսկոպոսական դամբարանին։ Այն ունի 24 գերեզմանատեղ, որոնցից միայն 3 է հիմա զբաղեցված։ Մինչև հիմա այստեղ թաղվել են Ժոզեֆ Գոդեհարդ Մախենսը, Հայնրիխ Նարիա Յանսենը և Ժոզեֆ Հոմեյերը։ Դամբարանի արևմտյան պատին պատկերված է ռոմանական խաչելությունը։ Սրահի կենտրոնում տեղ է զբաղեցնում պեղումների ժամանակ գտնված Հիլդվինի գերեզմանը։

Կողային մատուռներ խմբագրել

 
Գեորգի մատուռը ներսից Պիետայով և բարոկկո ոճի ճաղերով

Լայնակի ձգված սրահի հյուսիսային և հարավային կողմերում գոթական ոճի կողային մատուռներ են ավելացվել։ Հյուսիսում է գտնվում արևմուտքից արևելք ձգված Գեորգի մատուռը, Տասը հազար նահատակների և Մատթեոսի մատուռները։ Մատթեոսի մատուռը 2010-2014 թվականի բարելավումից ի վեր ապահովում է Հիլդեսհայմի մայր տաճարի երաժշտությունը երգչախմբերի համար, բացի այդ այստեղ է գտնվում երգչախմբի երգեհոնը։ Նահատակների մատուռում են գտնվում խոստովանության երկու աթոռները։

Լայնաձիգ սրահի հարավում են գտնվում Վարվառայի­, Վիսենթ դը Պոլի­ և Անաստասի­ մատուռները, Ելիզավետա Թյուրինգցու և Մարիամ Աստվածածնի մատուռները։ Վարվառայի մատուռում իր ապաստանն է գտել գրեթե ամբողջությամբ պահպանված միակ զոհասեղանը, երբ մայր տաճարը բարոկկո ոճով է կահավորվել։ Զոհասեղանի նկարը ցույց է տալիս հիմնադրին մայր տաճարի հովանավորների հետ միասին։ Վիսենթի և Անատասի մատուռներում գտնվում է մի ցուցապահարան, որում պահվում են սուրբ ջրով բարոկկո անոթներ։ Ելիզավետայի մատուռում Սուրբ ծննդյան տոներին մայր տաճարում մսուրն է տեղավորվում։

Կահավորում խմբագրել

 
Բերնվարդի դուռը
 
Հեցիլիոյի ջահը, հետևի մասում զոհասեղանը Թիթմարի ջահով և Իրմինի սյունով, որի վրա տեղադրված է լեռնային բյուրեղյա խաչը

Հիլդեսհայմի մայր տաճարի ձևավորումը դարեր է տևել։ Հայտնի է եպիսկոպոս Բերնվարդի (993–1022) ժամանակաշրջանի բրոնզե ձուլվածքները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մասն են կազմում։

  • Բերնվարդի դուռը 1015 թվականից, արևմտյան նախասրահում
  • Քրիստոսի սյունը 1020 թվականից, տեղադրված լայնակի ձգված սրահի հարավային թևի նավում

Մայր տաճարի մյուս արվեստի գործերն են

  • Հեցիլոյի ջահը 11-րդ  դարից՝ կախված մեջտեղի նավում
  • Թիթմար-Ացելինյան ջահը, 11-րդ դարից՝ կախված զոհասեղանի սրահում[4]
  • Էփիֆանի կամ մայր տաճարի հովանավորի պահոցը, 12-րդ դարի առաջին կեսից՝ տեղադրված արևելյան պատի հյուսիսային որմնախորշում։ Որմնախորշից ցած Ցեցիլիի մատուռում գտնվում է Սուրբ Ցեիլիայի կիսանդրին։
  • Գոդեհարդի պահոցը, մոտավորապես 1140 թվականից, տեղադրված կրիպտեում[5]
  • Հիլդեսհայմի Մարիամի մասունքը կրիպտեում
  • Պատվանդանով արծիվը, մոտ 1220 թվականից (բնօրինակը մայր տաճարի թանգարանում է, իսկ կրկնօրինակը օգտագործվում է պատարագներին), Ուլրիխ Րյուկրիմի կողմից նախագծած զոհասեղանի աջ կողմում՝ խաչակենտրոնում
  • Ռոմանական բրոնզե մկրտության ավազանը 1225 թվականից՝ տեղադրված գլխվոր նավի միջանցքում
  • Գոթական «Սուրբ տիրամայրը թանաքամանով» արձանիկը, մոտավորապես 1430 թվականից՝ տեղադրված հյուսիս-արևմտյան խաչակենտրոնի կամրջասյան մոտ
  • Երգչախմբի սրահի աբսիդում մի սյուն, որի վրա կա ժամանակակից լեռնային բյուրեղից մի խաչ
  • Մի Պիետա և երկաթաձուլ ճաղավանդակը բարոկկոյի ժամանակաշրջանից Գեորգի մատուռում
  • Բարոկկո կողային զոհասեղան Վարվառայի մատուռում
  • Եսայի մարգարեի և Փիլիպոս առաքյալի ալեբաստրե­ երկու արձանները, 18-րդ դարից, Վիսենթի և Անաստասի մատուռում
  • Մոգերի երկրպագություն կտավը Պիտեր Պաուլ Ռուբենսից, 18-րդ դարից, Ելիզավետայի մատուռում
  • Պաուլ Էգելլի երբեմնի երկու զոհասեղանի ֆիգուրները, որոնք պատկերում են Աննային և Հովակիմին, 18-րդ դար, Սուրբ կույսի մատուռում

Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծվել են ոսկերչուհի Լիոբա Մուցի կողմից ժամանակակից վրանը, որը տեղադրված է Աղոթարանի մատուռում, երգչախմբի աբսիդի գագաթին մի լուսամուտ, որը Մարիամին որպես արևաշող կին է ցույց տալիս, և մի մոզաիկա երգչախմբի աբսիդի կիսագնդում, որը հիշեցնում է Հիլդեսհայմի պատերազմի ավերածությունները և ուներ համաշխարհային հրդեհի մոտիվ։ Մոզաիկայի տակ սաղմոսից խոսք է մեջ բերված։ Արվեստի այս վերջին երկու գործերը 2010-2014 թվականների բարենորոգումների շրջանակում մայր տաճարի այսօրվա ձևավորման մեջ չեն ընդգրկվել։

Մայր տաճարի մի քանի կահավորանքի կտորներ և անթիվ պատարագի արարողական սարքեր ու մասունքներ կազմում են մայր տաճարի թանգարանի բաղադրիչ մասը։ Դրանց թվին են պատկանում՝

  • Բերնվարդի խաչը
  • Հիլդեսհայմի մայր տաճարի հին խորանը 1546 թվականից։

Մայր տաճարից դուրս գտնվում են.

  • Բրունո քահանայի գերեզմանը, 12-րդ դար, երգչախմբի դրսի հարավային պատի մոտ
  • Ֆերդինանդ Հարցերի Բերնվարդի արձանը, 1893, մայր տաճարի հյուսիսային մասում

Մայր տաճարի երգեհոնները խմբագրել

Հիլդեսհայմի մայր տաճարի երգեհոնների պատմությունը հետ է գնում մինչև 14-րդ դարը։ Արդեն 1378 թվականին հյուսիսային նավում, երեք Սուրբ մոքերի մատուռի վերևում, մի երգեհոն կար։ Այս գործիքը 15-րդ դարում Հյուսիսային դրախտի վերևում Գոդեհարդի մատուռում է տեղադրվում և 1713 թվականին վաճառվում։ Առաջին մեծ երգեհոնը ենթադրաբար 1616/1617 թվականներին Կոնրադ Աբթթի կողմից (Մինդեն) է կառուցվում։ Գործիքն ուներ 31 ռեգիստր երկու մանուալի վրա (լատ.-ից՝ manus — ձեռք, դա ձեռքով նվագելու ստեղնաշար է) և պեդալ։ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին գործիքը բազմիցս վերափոխվել է ու ծավալվել։ 1909 թվականին «Ֆուրթվեգլր և Համմեր» երգեհոնների շինարարական ֆիրման (Հաննովեր) 1617 թվականի բրոշյուրնետի ցուցումների հիման վրա մի նոր երգեհոն է կառուցում, որն ուներ 54 ռեգիստր երեք մանուալի վրա և պեդալ։ Այս գործիքը 1945 թվականի մարտի 22-ի ռմբակոծության ժամանակ կործանվել է։

1960-ից մինչև 2010 թվականի երգեհոն խմբագրել

1960 թվականի մայր տաճարի վերակառուցման հետ մետեղ Ֆրանց Բրայլ ՍՊԸ-ն (Դորստեն) հավաքում է մի նոր երգեհոն 52 ռեգիստրով չորս մանուալի վրա և պեդալով։ 1989 թվականին գործիքը Կլաիս ՍՊԸ-ն (Բոնն) վերափոխում է և ավելացնում 66 ռեգիստր[6]։

Զաիֆերթ-երգեհոնները (2014) խմբագրել

 
Զաիֆերտի գլխավոր երգեհոնը

Մայր տաճարի վերակառուցման ժամանակահատվածում Ռոմանուս Զաիֆերթ և որդիներ երգեհոնաշինարարական ֆիրման (Քեվելաեր) նախկին երգեհոնի մասերը օգտագործելով կառուցում է մի նոր գլխավոր երգեհոն՝ 77 ռեգիստրով չորս մանուալի վրա և պեդալով։ Լրացուցիչ սարքում են մի նոր երգչախմբային երգեհոն՝ 16 ռեգիստրով ձախ կողային նավում[7]։

 
Զաիֆերթի երգչախմբային երգեհոնը (2014)[8]

Զանգեր խմբագրել

 
Նիկոլայի զանգը Հյուսիսային դրախտում (2010)
Հիլդեսհայմի մայր տաճարի զանգերի ղողանջը

Զանգերը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ խմբագրել

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը մայր տաճարն ուներ 16 ղողանջող և ժամն ազդարարող զանգ։ Պատերազմից առաջ գոյություն ունեցող ղողանջող զանգերից թերևս ինն են կարողացել պատերազմը հաղթահարել, Գոդեհարդի մեծ զանգը Արևմտյան աշտարակում օդային հարձակման ժամանակ այնքան ուժեղ է վնասվել, որ այլևս չէր հնչում։ Բերնվարդի զանգը գտնվում էր Համբուրգի Զանգերի գերեզմանում, այնտեղ տեղափոխելիս այնուամենայնիվ անուղղելի վնասվել է։ Նորից գործածման համար մնացել է երկու զանգ։ Մեկը պատմական Apostolica-զանգն է 1765 թվականին դարբին Յոհան Մարտին Ռոթի (Մաինց) կողմից ձուլված, որը պետք է ներառվեր մայր տաճարի նորաստեղած զանգերի ղողանջին, ինչպես նաև մյուս պատմական զանգը՝ Nikolaus-զանգը, որը 1766 թվականին դարբին Յոհան Մարտին Ռոթի (Մաինց) կողմից է ձուլվել և կախվել է խաչակենտրոն աշտարակում, իսկ վերջերս՝ մինչև 2010 թվականը, տեղափոխվել է Հյուսիսային դրախտ[9]։

Նոր ձևավոտումը 1960 թվականին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պլանավորված էր 12-ձայնա զանգ ստեղծել, վեց մեծ զանգը Արևմտյան աշտարկում, վեց փոքրը՝ խաչակենտրոնում։ Բայց իրականություն դարձավ միայն վեցձայնյա զանգը։ 1960 թվականին դարբին Ֆրիդրիխ Վիլհելմ Շիլլինգը (Հայդլբերգ) ձուլեց հինգ նոր զանգ, որը պատմական Apostolica-զանգի հետ 1765 թվականից որպես երկրորդ զանգ Արևմտյան աշտարակում է տեղադրվել։ Աշտարակի ամենաներքևի զանգերի հարկաբաժնում կախված է տոնը ապահովող երեք զանգ (1-3 զանգեր), իսկ դրա վերևում՝ փոքր երեք զանգ (4-6 զանգեր)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ժամն ազդարարող զանգը ամբողջությամբ կործանվել էր, միայն զանգ համար 5-ն է քառորդ ժամի զարկը խփում։

Ընդլայնումը 2013/2014 թվականներին խմբագրել

 
Մայր տաճարի նոր զանգի օծումը եպիսկոպոս Տրելլի կողմից 2014 թվականի մայիսի 14-ին 

2010-2104 թվականի մայր տաճարի վերականորոգումից հետո 12-ձայնյա ղողանջ զարգացվեց, այնպես, ինչպես պլանավորվել էր 1960 թնականի սկզբներին։ Ամեն դեպքում այն անգամվա նախագծած հնչողությունը աննշան շեղվում էր։ Մայր տաճարի նոր զանգերը այն հավատացյալների անունով է կոչվել, ովքեր Հիլդեսհայմի բիսթումում առանձնակի պատիվ էին վայելում։ Այսպիսով, զանգ 8-ը հիշեցնում է եպիսկոպոս Ալթֆրիդին, Հիլդեսհայմի բիսթումի ամենանշանակալի եպիսկոպոսներից մեկին, ով մինչ այսօր գոյություն ունեցող հիմքի վրա մայր տաճարն է կառուցել։ Զանգ 9-ը հիշեցնում է Հեդվիգ Շլեզինցուն, հայրենիքից արտաքսվածների հովանավորին։ Արտաքսվածներից շատերը Երկրորդ համաշխարհայինից հետո Հիլդեսհայմի բիստում են եկել և որոշել այստեղ կնքվել։ Մարտին ֆոն Տորսը (զանգ 7) ներկայացնում է Աիքֆելդը։ Նիլս Ստենսենը որպես ձեռնադրված եպիսկոպոս Հաննովերում և Էդիթ Շտայնը որպես Գյոթինգենի ուսանողուհի (զանգեր 11 և 12) այսօրվա բիսթումի տարածքում են ապրել և ստեղծագործել։ Իռլանդացի նահատակ-եպիսկոպոս Օլիվեր Պլունկետը (զանգ 10) առանձնապես Լամսպրինգում է երկրպագվել, որտեղ էլ նրա աճյունն ամփոփվում է[10]։

2013 թվականին զանգերի վերին հարկաբաժնում զանգի լաստակը քանդում են և նոր կաղնու փայտի լաստակով փոխարինում։ Այն տեղավորվում է վեց զանգ և բացի դրանից համարվում է առկա զանգերի մի մասի օթևանը։ Զանգերի ներքևի հարկաբաժնում հնչողությունն ապահովող զանգերն են կախված[11]։

2013 թվականի նոյեմբերի 16-ին Բեխերտ զանգաձուլարանը (Կառլսռուհե) նոր զանգեր ձուլեց[12]։ Զանգի տոնական օծումը ի կատար է ածվել 2014 թվականի մայիսի 14-ին եպիսկոպոս Նորբերթ Տրելլի կողմից մայր տաճարի առջև։ Առաջին անգամ ամբողջությամբ զանգը ղողանջել են մայր տաճարի վերաբացման ժամանակ 2014 թվականի օգոստոսի 15-ին[13]։

2015 թվականից ի վեր օգոստոսի 14-ին, սուրբ Մարիամի համբարձման տոնակատարության նախօրեին մեկ ժամ տևողությամբ 12 զանգով միաժամանակ համերգ է տեղի ունենում[14][15][16]։ Հիլդեսհայմի մայր տաճարի ղողանջը իր 12 զանգի քանակով և 24,724 տոննա զանգերի ընդհանուր կշռով ամենազանգառատն է, ինչպես նաև ամենամեծ ու ամենածանր զանգերն ունի Ստորին Սաքսոնիայում։

Ասքեր և պատմություններ խմբագրել

Հազարամյա վարդի տնկարան խմբագրել

 
Հազարամյա վարդի տնկարան

Աշխարհով մեկ եկեղեցու շենքը հայտնի է «Հազարամյա վարդի տնկարանով», որը մայր տաճարի շենքից դուրս, աբսիդի պատին, սյունասրահի բակի ներսում է աճում։ Վարդի ճշգրիտ տարիքը հնարավոր չէ որոշել։ Անընդհատ վկայվում է, որ վարդի տնկարանը ավելի քան չորս հարյուր տարի է, ինչ գոյություն ունի։ Ամեն դեպքում, այն աշխարհով մեկ հայտնի ամենահին կենդանի վարդն է։ Վարդի տնկարանի լեգենդը նշում է որպես ամսաթիվ 815 թվականը։ Այն ժամանակ, այդպես են պատմում, Լյուդովիկոս I Բարեպաշտ կայսրը որսի ժամանակ անտառում պատարագ է կարդալ տվել, որի ընթացքում իր հետ վերցված Մարիամի պահոցը մի վայրի վարդի ճյուղից է կախել։ Պատարագից հետո կայսրը չի կարողանում այլևս ճյուղից ազատվել։ Սրանում նա նշան է տեսնում և այստեղ, ոչ թե ինչպես պլանավորել էր Էլցեում, մի նոր բիսթում է հիմնում և Մարիամ Աստվածածնին նվիրաբերություն անում, որի խորհրդանիշն է վարդը։ Երկրորդ համաշխրհային պատերազմի ժամանակ մայր տաճարը և աբսիդը վարդի տնկարանի հետ միասին մարտի 22-ի հրաձգության և ռմբակոծության պատճառով տուժել են։ Ավերակների տակ վարդից միայն ածխացած կոճղ էր մնացել, և մտածում էին, որ հայտնի վարդի վերջը եկել է։ Բայց վարդի շատ խորը գնացած արմատները անվնաս էին մնացել։ Արդեն 1945 թվականի գարնանը 20 նոր ծիլ երևաց։ Առաջին անգամ ծաղկեց 1947 թվականին, թեպետ աննշան քանակով։ 1948 թվականին ծաղիկների քանակը հասավ 122-ի։ Այդ ժամանակվանից ի վեր «Հազարամյա վարդի տնկարանի» նոր աճած ճյուղերը ճանաչվում են փոքրիկ թիթեղիկների վրա նշված տարեթվերով, թե երբ են աճել։ Երբ Հիլդեսհայմի բնակիչները տեսան, որ վարդի թուփը նոր ծիլեր է տալիս, նրանք համարեցին նորը սկսելու լավ սկիզբ։ Եվ վարդի նշանակությունը որպես քաղաքի խորհրդանիշ էլ ավելի ամրապնդվեց։

Սատանայի պոզ խմբագրել

Հարավ արևմտյան մուտքում գտնվում է մայր տաճարի « Սատանայի պոզը», պոզի ձևով շագանակագույն գունավորությամբ ավազաքարե կառույցի մեջ, որի շուրջը ասքեր են պտտվում[17]։

Համաշխարհային ժառանգություն խմբագրել

 
Համաշխարհային մշակույթի ժառանգության պաստառը Հիլդեսհայմի մայր տաճարին

1985 թվականին Հիլդեսհայմի մայր տաճարը Միքայելի եկեղեցու հետ միասին մտավ ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Երեք չափանիշի հիման վրա է մտել Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[18]՝

  • Չափանիշ (i): Բերնվարդի բրոնզե ձուլվածքները և Սուրբ Միքայել եկեղեցու առաստաղը իրենցից արվեստի եզակի գործեր են ներկայացնում։
  • Չափանիշ (ii): Սուրբ Միքայելի եկեղեցին մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան ճարտարապետության զարգացման վրա։
  • Չափանիշ (iii): Հիլդեսհայմի Սուրբ Մարիամ մայր տաճարը և Սուրբ Միքայելի եկեղեցին և իրենց արվեստի գանձեր ավելի լավն ու ավելի աներևակայելի են ընդհանուր հասկացողությունից, քան քրիստոնյա Արևմուտքի ռոմանական եկեղեցիների ցանկացած այլ դեկորացիա։

Հիլդեսհայմի մայր տաճարը որպես բվեճների բույն խմբագրել

2014 թվականից առաջ Սովորական հողմավար բազեն բույն է շինում մայր տաճարի մոտ[19]։ 2014 թվականից ի վեր բվեճի մի զույգ բույն է շինում մայր տաճարի մոտ[20][21]։

Աղբյուրներ խմբագրել

  • Bernhard Gallistl: Der Dom zu Hildesheim und sein Weltkulturerbe, Bernwardstür und Christussäule, Bernward Mediengesellschaft mbH, Hildesheim (2000), ISBN 3-89366-500-5
  • Bernhard Gallistl: Bedeutung und Gebrauch der großen Lichterkrone im Hildesheimer Dom. In: Concilium medii aevi 12 (2009) S.43-88
  • Karin Heise: Der Lettner des Hildesheimer Doms – Die Bildhauerkunst der Münsterschen Werkstätten 1535–1560, 2 Bände, Hildesheim 1998 (= Der Hildesheimer Dom – Studien und Quellen, Bd. 2,1 + 2,2).
  • Ulrich Knapp (Hrsg.), Der Hildesheimer Dom - Zerstörung und Wiederaufbau, (Kataloge des Dom-Museums Hildesheim; Bd. 2), Michael Imhof Verlag, Petersberg (1999), ISBN 3-932526-48-1
  • Ulrich Knapp (Hrsg.), EGO SUM HILDENSEMENSIS - Bischof, Domkapitel und Dom in Hildesheim 815 bis 1810, (Kataloge des Dom-Museums Hildesheim; Bd. 3), Michael Imhof Verlag, Petersberg (2000), ISBN 3-932526-74-0
  • Karl Bernhard Kruse (Hrsg.), Der Hildesheimer Dom - Von der Kaiserkapelle und den Karolingischen Kathedralkirchen bis zur Zerstörung 1945 (Grabungen und Bauuntersuchungen auf dem Domhügel 1988 bis 1999), Verlag Hahnsche Buchhandlung, Hannover (2000), ISBN 3-7752-5644-X
  • Annett Laube-Rosenpflanzer ; Lutz Rosenpflanzer: Kirchen, Klöster, Königshöfe : vorromanische Architektur zwischen Weser und Elbe, Halle 2007, ISBN 3-89812-499-1
  • Bernhard Gallistl: In Faciem Angelici Templi. Kultgeschichtliche Bemerkungen zu Inschrift und ursprünglicher Platzierung der Bernwardstür. In: Jahrbuch für Geschichte und Kunst im Bistum Hildesheim 75./76. Jahrgang 2007/2008. S. 59-92. ISSN 0341-9975
  • Michael Brandt: Bernwards Säule – Schätze aus dem Dom zu Hildesheim. Schnell & Steiner, Regensburg 2009, ISBN 978-3-7954-2046-8.
  • Michael Brandt: Bernwards Tür – Schätze aus dem Dom zu Hildesheim. Schnell & Steiner, Regensburg 2010, ISBN 978-3-7954-2045-1.
  • Domkapitel Hildesheim (Hrsg.): Der Hildesheimer Mariendom. Kathedrale und Welterbe. Schnell & Steiner, Regensburg 2014, ISBN 978-3-7954-2917-1.
  • Bernhard Gallistl: Erzähltes Welterbe. 12 Jahrhunderte Hildesheim. Olms, Hildesheim 2015, ISBN 978-3-487-15230-1.
  • Karin Heise: Der Lettner des Hildesheimer Doms – Die Bildhauerkunst der Münsterschen Werkstätten 1535–1560, 2 Bände, Hildesheim 1998 (= Der Hildesheimer Dom – Studien und Quellen, Bd. 2,1 + 2,2).
  • Claudia Höhl: Das Taufbecken des Wilbernus – Schätze aus dem Dom zu Hildesheim. Schnell & Steiner, Regensburg 2009, ISBN 978-3-7954-2047-5.
  • Ulrich Knapp (Hrsg.), EGO SUM HILDENSEMENSIS – Bischof, Domkapitel und Dom in Hildesheim 815 bis 1810. (Kataloge des Dom-Museums Hildesheim; Bd. 3), Michael Imhof Verlag, Petersberg (2000), ISBN 3-932526-74-0.
  • Karl Bernhard Kruse (Hrsg.): Die Baugeschichte des Hildesheimer Domes. Schnell & Steiner, Regensburg 2017, ISBN 978-3-7954-3208-9.
  • Annett Laube-Rosenpflanzer, Lutz Rosenpflanzer: Kirchen, Klöster, Königshöfe. Vorromanische Architektur zwischen Weser und Elbe. Mitteldeutscher Verlag, Halle 2007, ISBN 978-3-89812-499-7.
  • Christine Wulf: Die Inschriften der Stadt Hildesheim, Band 58 der Reihe Die Deutschen Inschriften. Wiesbaden 2003, ISBN 978-3-89500-327-1; siehe: DI 58, Stadt Hildesheim, in: www.inschriften.net

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Bernhard Gallistl: Des Sachsenlandes Stern. Zu einer Königswahl Heinrichs I. in Dinklar bei Hildesheim. In: Concilium medii aevi 20, 2017, S. 178; https://cma.gbv.de/dr,cma,020,2017,a,04.pdf
  3. Das Hildesheimer Dommuseum, abgerufen am 8. November 2015.
  4. Der Thietmarleuchter auf der Webseite des Hildesheimer Domes, abgerufen am 27. September 2016
  5. Godehardschrein auf der Domseite
  6. Informationen zur Domorgel von 1960.
  7. Geschichte der Domorgel. www.dom-hildesheim.de. Aufgerufen am 4. Juni 2018.
  8. Informationen zur neuen Orgelanlage.
  9. http://www.dom-hildesheim.de: Die Glocken des Hildesheimer Doms.
  10. Neue Glocken für den Hildesheimer Dom, www.wamsiedler.de, 11. April 2013.
  11. Informationen Արխիվացված 2015-06-03 Wayback Machine (PDF; 2,6 MB) des Bistums über die Domsanierung.
  12. Glocken für den Hildesheimer Dom gegossen, www.wamsiedler.de, 18. November 2013.
  13. Hildesheim (D) Dom Mariä Himmelfahrt: Neues Geläute (15. August 2014, 16:15–17:00 Uhr) ՅուԹյուբում.
  14. Glockenkonzert läutet Dompatrozinium Mariae Himmelfahrt ein ՅուԹյուբում, Bistum Hildesheim, 15. August 2015.
  15. Konzert der Hildesheimer Domglocken Heavy Metal open Air, domradio.de, 15. August 2015.
  16. Domglockenkonzert in Hildesheim - Ein Beitrag von Jan Hendrik Stens, domradio.de, 15. August 2015.
  17. Hildesheim: Teufelshorn am Dom. Bistumsgeschichten, Bistum Hildesheim.
  18. UNESCO: World Heritage List “St Mary's Cathedral and St Michael's Church at Hildesheim”, abgerufen am 16. September 2015.
  19. Wilhelm Breuer: Stattliche Falken. Vögel 3/2019, 18–23
  20. Wilhelm Breuer: Die Uhus am Hildesheimer Dom im Jahr 2015. Eulenrundblick 66: 41–42.
  21. «Dom-Uhus». bistum-hildesheim.de. Bistum Hildesheim. Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին. Վերցված է 2017-07-06-ին. {{cite web}}: Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդեսհայմի մայր տաճար» հոդվածին։