Նիլս Ստենսեն (ինչպես և Նիկոլայ Ստենոն կամ Նիկոլաս Ստենո, դան․՝ Niels Stensen, անգլ.՝ Nicolas Steno, լատին․՝ Nicolaus Stenonis, իտալ.՝ Niccolò Stenone, հունվարի 11, 1638(1638-01-11)[1][2][3], Կոպենհագեն[4] - դեկտեմբերի 5, 1686(1686-12-05)[1][2], Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4]), դանիացի մարդաբան և երկրաբան։ Կաթոլիկական եպիսկոպոս, 1988 թվականին Կաթոլիկական եկեղեցու կողմից դասվել է երանելիների շարքը[7]։

Նիլս Ստենսեն
Ծնվել էհունվարի 11, 1638(1638-01-11)[1][2][3]
Կոպենհագեն[4]
Մահացել էդեկտեմբերի 5, 1686(1686-12-05)[1][2] (48 տարեկան)
Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4]
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
Բնակության վայր(եր)Կոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունանատոմ, հնէաբան, բժիշկ, երկրաբան, կաթոլիկ քահանա, բյուրեղագիր և կաթոլիկ եպիսկոպոս
Գործունեության ոլորտանատոմիա
Պաշտոն(ներ)տիտղոսավոր եպիսկոպոս, մոտ auxiliary bishop? և Apostolic Vicar of Nordic Missions?
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][6], դանիերեն, գերմաներեն, հին հունարեն, հոլանդերեն, եբրայերեն, արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն
 Nicolaus Steno Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ երիտասարդությունից զբաղվել է բժշկությամբ և Թոմաս Բարտոլինի ուշադրությունը հրավիրել է իր վրա։ 1663 թվականին ստանալով դոկտորի կոչում, նա նախաձեռնում է գիտական նպատակով արտասահմանյան ճանապարհորդությաուն և այցելում Հոլանդիա, Գերմանիա և Փարիզ։ Այդ ժամանակ նա դեռ լիովին տարված էր գիտական աշխատանքով։ Հետո այցելում է Ավստրիա, Հունգարիա, երկար տարիներ ապրում է Պադույում, որտեղ էլ սկսում է հետաքրքրվել կրոնական հարցերով։ Շուտով նա ստանում է Ֆերդինանդո II Մեդիչի Տոսկանի Մեծ հերցոգի առաջին բժշկի կոչումը և Կոզիմո III Մեդիչչին նրան է վստահում իր որդու դաստիարակությունը։ 1669 թվականին նա կաթոլիկություն է ընդունում և երկու տարի անց ստանում է Կոպենհագենում անատոմիայի ամբիոնը։ Սակայն կաթոլիկ գաղափարների պրոպագանդան առաջացնում է Ստենսենի հայրենիքում դժգոհություններ և նա ստիպված հեռանում է Իտալիա։ Այդ ժամանակվանից գիտական աշխատանքները նրա կողմից վերջնականապես դադարեցվեցին։ 1675 թվականի ապրիլի 13-ին նա հոգևորական է ձեռնադրվում, 1677 թվականի սեպտեմբերի 19-ին՝ եպիսկոպոս, ընդ որում գլխավոր կոնսեկրատորը Գրեգորիո Բարբարիգոն էր, ով ավելի ուշ դասվեց սրբերի շարքը։ Տիտոպոլիսի եպիսկոպ կոչումով նա դարձավ տիտուլյար եպիսկոպոս։ Ծառայեց որպես հյուսիսային միսսիաների ապոստոլական փոխերեց, հետագայում Մյունստերի թեմում եպիսկոպոս-օգնական[8]։

Գիտական գործունեություն

խմբագրել

Ստենսենի հիմնական ձեռքբերումներից մեկը մկանների դերի բացահայտումն է։ Նա ասել է, որ դա օրգանների միջի տարածությունը լցնող հասարակ նյութ չէ, և ինչպես կարծում էին շատերը XVII դարում ոչ շոշափելիք օրգաններ չեն, այլ շարժման համար անհրաժեշտ օրգաններ։ Ստենսենը ասել է, որ մկանները կրճատման ժամանակ իրենք իրենց փոքրանում են։ Ինչպես նաև նրան է պատկանում ստենոնի անունը կրող հարականջային թքագեղձի արտատար ծորանի հայտնագործության մի մասը։

Ներդրումը մոլորակագիտության և երկրաբանության մեջ

խմբագրել
 
1667 թվականի Ստենսենի աշխատանքի նկարազարդումը, որում համեմատվում են հանածո ատամները շնաձկան ատամների հետ

1667 թվականին Ստենսենը հրատարակեց 1666 թվականին Լիվորնո քաղաքից ոչ հեռու որսված խոշոր շնաձկան գլխի հետազոտության արդյունքները։ Նա մեծ նմանություն էր հայտնաբերել շնաձկան ատամների և ժայռային հանքատեսակների մեջ հաճախ գտնված որոշակի քարքարոտ գոյացությունների միջև,որոնց անվանում էին «glossopetrae»[9]։ Որոշ անտիկ հեղինակներ, մասնավորապես Պլինեիում Ավագը իր Բնական պատմություն աշխատանքի մեջ, ենթադրում էին, որ այդ քարերը ընկել են երկնքից կամ Լուսնից։ Ուրիշները կարծում էին, որ այդ տեսակի քարերը ձևավորվում են լեռնային հանքատեսակներում բնական ճանապարհով։ Ֆաբիո Կոլոննան (Fabio Colonna), սակայն, իր «De glossopetris dissertatio» (1616) աշխատանքում համոզիչ կերպով արդեն ցույց տվեց, որ դրանք շնաձկան ատամներ են[10]։ Ստենսենը ուշադրություն է դարձրել glossopetrae բաղադրության և շնաձկան ատմների բաղադրության տարբերությանը, և հայտարարել է, որ հանածո ատամների բաղադրությունը կարող է փոխվել առանց նրանց ձևի փոփոխության։ Շնաձկան ատամների մասին աշխատանքները նրան բերեցին այն հարցին, թե ինչպես կարող է որևէ պինդ մարմին հայտնաբերվել մեկ այլ պինդ մարմնի մեջ՝ օրինակ ժայռի մեջ։ Նրա հետաքրքրությունների շրաջանակի մոեջ էին մտնում ոչ միայն քարացած հնածո իրերը, այլև հանքատեսակները, հանքերակները (երկրաբանություն) և այլն։ 1669 թվականին նա իր հետազոտության արդյունքները հրապարակեց «Կանխավ շարադրված դիսերտացիա բնական կերպով պնդի միջի պնդի մասին» (լատին․՝ «De solido intra solidum naturaliter contento dissertationis prodromus»): Նիլսը առաջինը չէր, որը ենթադրեց, որ քարացած հնածո իրերը հանդիսանում են կենդանի օրգանիզմների մնացորդներ, նրա ժամանակակիցներ Ռոբերտ Հուկը և Ջոն Ռեյը նրա հետ համակարծիք էին։


1669 թվականին «Dissertationis prodromus..»-ում Նիլսը նկարագրել է ստրատիգրաֆիայի մի քանի սկզբունք[11]՝

  • Երկրաբանական մարմինների առաջացման հաջորդորդականության սկզբունք (Ստենոնի սկզբունք)՝
  Եթե պինդ մարմինը բոլոր կողմերից շրջապատված է ուրիշ պինդ մարմիններով, ապա այդ երկուսից առաջինը պնդացել է այն, որը փոխադարձ շփման ժամանակ տալիս է իր մակերևույթի առանձնահատկությունների դրոշմը մյուսի մակերևույթին  
  • Շերտերի հորիզոնականության առաջնայնության սկզբունք՝
  Ինչ վերաբերում է ձևին, ապա, ակնհայտ է շերտի առաջացման ժամանակ նրա վերին և ներքին կողերի մակերևույթները համապատասխանել են մարմինների վերին և ներքին մակերևույթներին, բայց նրա վերին մակերևույթը հիմնականում հորիզոնին զուգահեռ է եղել, և հետևաբար, բոլոր շերտերը, բացի ներքևինից, պահվել են երկու հարթությունների միջև։ Այստեղից հետևում է, որ հորիզոնին ուղղահայաց շերտերը կամ թեքված են դեպի այն կամ մեկ այլ դարաշրջանում զուգահեռ են եղել նրան։  
  • Սուպերպոզիցիայի սկզբունք՝
  Վերին շերտերից մեկի առաջացման ժամանակ ներքին շերտը արդեն ստացել է պինդ հողակազնվածք...Որևէ մեկ այլ շերտի առաջաացման ժամանակ նրա վրայի նյութը հինականում հեղուկանման է եղել, և, հետևաբար, ամենաներքինն շերտի առաջացման ժամանակ ոչ մի վերին շերտ գոյություն չի ունեցել։  

1772 թվականին այս սկզբունքները Ժան Բատիստ Լուի Ռոմե-դե-Լիլը ընդհանրացրեց։ Բյուրեղագիտության զարգացման մեջ նշանակալից դեր ունի մեկ սկզբունք ևս, հայտնի է ինչպես «Ստենսոնի օրենք» կամ «անկյունների հաստատունության օրենք», որը վկայում է, որ համապատասխան բյուրեղների սահմանների միջև անկյունները նույնն է միևնույն պայմաններում (ճնշում և ջերմաստիճան) նույն հանքանյութի նմուշների համար[12]։

Հիմնական աշխատանքները

խմբագրել
 
Elementorum myologiae specimen, 1669
  • «Observationes anatomiсае» (1662).
  • «Observationum anatomicarum de musculis et glandulis specimen» (1664).
  • «Elementorum myologiae specimen seu musculorum d escriptio geometrica» (1667).
  • «De solido intra solidum naturaliter contento dissertationis prodromus» (1669).
    • Թարգմանություն՝ Նիլս Ստենոն Պնդի մասին, որը բնականորեն պարունակվում է պնդի մեջ Թարգ. Г. А. Стратановского. - М.: Изд-во АН СССР, 1957. - 151 с.
  • «Discours sur l’anatomie du cerveau» (1669):

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2012 թվականի հունվարի11-ին Google-ը ի պատիվ Ստենսենի իր լոգոտիպը ժամանակավորապես փոխեց (Doodle)[13]:

Լոգոտիպը ներկայացնում էր երկրաբանական հորիզոնական շերտերի առաջնայնության սկզբունքը և սուպերպոզիցիայի սկզբունքը[14]։

Հիշատակ

խմբագրել

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Նիլս Ստենենի անունով կոչեց Ստենո խառնարանը, որ գտնվում է Լուսնի հակառակ երեսի վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118617737 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  6. CONOR.Sl
  7. BEATIFICATIONS BY POPE JOHN PAUL II
  8. Bishop Bl. Niels Stensen
  9. Glossopetrae and the Birth of Paleontology (անգլ.)
  10. Breve storia della paleontologia (իտալ.)
  11. Steno’s principles of stratigraphy (անգլ.)
  12. Закон постоянства углов кристаллов(չաշխատող հղում)
  13. NICOLAS STENO GOOGLE DOODLE: Logo digs deep to celebrate Danish ‘father of geology’ Michael Cavna, The Washington Post "To salute Nicolas Steno, Google has dug up an especially beautiful «Doodle.»… " (անգլ.)
  14. NICOLAS STENO GOOGLE DOODLE. "The strata illustrate Steno’s "principle of original horizonality, " … And the fossils in the lower stratified rock help illustrate Steno’s "law of sup erposition, " "

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Ստենսեն» հոդվածին։