Սուրբ Վարվառա (հուն․՝ Αγία Βαρβάρα, 273, Նիկոմեդիա - 306, Հելիոպոլիս), քրիստոնյա նահատակ։ Ընդհանրական Եկեղեցու սուրբ։ Նա Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների, երիտասարդ աղջիկների պահապան սուրբը[2]։

Սուրբ Վարվառա
Robert Campin 015.jpg
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ273[1]
ԾննդավայրՆիկոմեդիա
Վախճան306
Վախճան վայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Վախճան պատճառգլխատում
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգմեծ նահատակ և սուրբ
Հիշատակության օրԴեկտեմբերի 4 և Դեկտեմբերի 4
Աշխատանքսքանչելագործ և prisoner

ՎարքըԽմբագրել

Ըստ պահպանված վարքագրական տվյալների[3][4]` Սուրբ Վարվառան ծնվել է 273 թվականին Հռոմեական կայսրության Նիկոմեդիա քաղաքում՝ հեթանոսի ընտանիքում։ Վարվառան ծանոթանում է հայրենի քաղաքի որոշ քրիստոնյաների հետ և նրանց միջոցով ծանոթանում քրիստոնեական դավանանքին և մկրտվում։ Քանի որ Վարվառան առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ, օտար հայացքներից, ինչպես նաև քրիստոնյաներից նրան հեռու պահելու համար հայրը մի բարձր աշտարակ է շինել տալիս՝ դստերն այնտեղ պահելու նպատակով։ Սակայն Սուրբ Վարվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի` հրաժարվում է ամուսնանալ հեթանոսի հետ։ Դստեր անհնազանդությունը զայրացնում է հորը՝ Դիոսկորոսին այն աստիճան, որ նա որոշում է սպանել սեփական դստերը։ Վարվառան փախչում և ապաստան է գտնում մի լեռան վրա, սակայն մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա թաքստոցը և անհնազանդ դստերը ներկայացնում դատավորին։ Դատավորի հրամանով սրբուհուն դաժան կտտանքների են ենթարկում. կոտրում են նրա ոսկորները և մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում։ Սակայն Վարվառան ոչ միայն չի ուրանում Քրիստոսին, այլ նաև հանդիմանում է մոլորության մեջ գտնվող դատավորին և մյուս հեթանոսներին։ Դատավորը, տեսնելով Վարվառայի անկոտրում կամքը, նրան դատապարտում է մահապատժի։ Սրբուհու դատավճիռն իրականացվում է 306 թվականին Դիալա կոչվող գյուղում, որը գտնվում էր Հելիոպոլիս քաղաքի մերձակայքում։ Ըստ ավանդության` Վարվառային գլխատել է նրա սեփական հայրը, որն էլ անմիջապես արժանացել է Աստծո պատժին. երկնքից կրակ է իջել և այրել նրան[5][6]։ Այդ օրը սրբուհի Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում Հուլիանա անունով մի քրիստոնյա կին։ Սուրբ Վարվառայի մասունքները մի քրիստոնյայի կողմից ամփոփվում են Հելիոպոլիս քաղաքում, որտեղից 6-րդ դարում դրանք տեղափոխվում են Կոստանդնուպոլիս։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Reinhard Abeln: Die heilige Barbara. Leben – Legenden – Bedeutung. Topos, Kevelaer 2011. ISBN 978-3-8367-0768-8.
  • Elisabeth W. Caprio: The woman sealed in the tower … being a view of feminine spirituality as revealed by the legend of Saint Barbara. Paulist Press, New York 1982. ISBN 0-8091-2486-6.
  • Helmut Eberhart: Hl. Barbara, Legende, Darstellung und Tradition einer populären Heiligen. Sammler, Graz 1988. ISBN 3-85365-070-8.
  • Rolfroderich Nemitz, Dieter Thierse: St. Barbara. Weg einer Heiligen durch die Zeit. Glückauf, Essen 1996. ISBN 3-7739-0639-0.
  • Kirsten Wolf: The old Norse-Icelandic legend of Saint Barbara. Pontifical Institut of Mediaeval Studies, Toronto 2000. ISBN 0-88844-134-7.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.wort.lu/de/lokales/4-dezember-heute-ist-boarbelendag-5a219d85c1097cee25b78352
  2. Eifeler Volksbräuche um Mittwinter und Jahreswende. In: Bonner Generalanzeiger vom 4. Dezember 1936
  3. Legende der Hl. Barbara in der Legenda aurea Archived 2006-05-16 at the Wayback Machine.
  4. Seite der Legenda aurea mit der Barbara-Legende.
  5. Barbara im Ökumenischen Heiligenlexikon, abgerufen am 9. September 2011.
  6. «Die heilige Barbara»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-22-ին։ Վերցված է 2016-08-12 

Արտաքին հղումներԽմբագրել