Հիդեկի Յուկավա
Հիդեկի Յուկավա, (ճապ.՝ 湯川秀樹, հունվարի 23, 1907[1][2][3][…], Ազաբու, Մինատո, Տոկիո, Ճապոնիա - սեպտեմբերի 8, 1981[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946 թ.)։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929 թ.), 1932 թվականից աշխատել է Կիոտոյի (1939 թվականից պրոֆեսոր) և Օսակայի (1933-1939 թթ.) համալսարաններում։ 1948 թվականին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949—1953 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Ցորք) պրոֆեսոր։ 1953-1970 թվականներին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են միջուկի տեսությանը։ 1935 թվականին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ նուկլոնների փոխազդեցությունը տեղի է ունենում Էլեկտրոնի զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ մեզոնների (փորձնականորեն հայտնաբերվել են 1947 թվականին) փոխանակության հետևանքով։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1949 թ)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966 թ.), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/yukawa.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 1949 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — Russian Academy of Sciences.
- ↑ FORMER FELLOWS OF THE ROYAL SOCIETY OF EDINBURGH. 1783-2002 — Royal Society of Edinburgh. — P. 1023.
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |