Հերբերտ Սայմոն
Հերբերտ Սայմոն (անգլ.՝ Herbert A. Simon, հունիսի 15, 1916[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5] - փետրվարի 9, 2001[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), ծագումով հրեա, ամերիկացի ականավոր տնտեսագետ, գիտնական, Նյուել-Սայմոն վարկածի մշակողներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման պրոցեսների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1978)։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Չիկագոյի համալսարանում, ուսումնասիրել է քաղաքատնտեսություն, տրամաբանություն, մաթեմատիկա, կենսաֆիզիկա և տնտեսագիտություն։ 1942 թվականին ստացել է դոկտորի աստիճան։
Զգալի ազդեցություն է ունեցել կազմակերպության, մենեջմենթի և կառավարչական որոշումների տեսությունների զարգացման վրա։ Եղել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Երկար ժամանակ աշխատել է Պիտսբուրգի Կարնեգի-Մելոնի համալսարանում որպես համակարգչային և հոգեբանական գիտությունների պրոֆեսոր։ Նրա աշխատությունները հաշվողական տեխնիկայի և արհեստական բանականության բնագավառներում զգալի ազդեցություն են թողել կիբերնետիկայի զարգացման վրա։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Հերբերտ Սայմոնը թերթեր չի կարդացել, հեռուստացույց չի դիտել, քանի որ կարծում էր, որ եթե իրոք ինչ-որ կարևոր բան պատահի, իրեն որևէ մեկն անպայման տեղյակ կպահի, այնպես որ չարժի անտեղի ժամանակ վատնել ԶԼՄ-ի վրա։[12].
ԱշխատություններԽմբագրել
- Մարդու մոդելները (1957)
- Կազմակերպություն (1958)
- Նոր գիտություն կառավարչական որոշումների ընդունման մասին (1960)
- Մտածողության մոդելները (1979)
- Բանականությունը մարդու գործունեության մեջ (1983)
- Մարդու մոդելները․ սոցիալականը և ռացիոնալը (1987)
ԳրականությունԽմբագրել
- Блауг М. Саймон, Герберт // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 252-255. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118936271 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://amturing.acm.org/award_winners/simon_1031467.cfm
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://twas.org/directory/simon-herbert
- ↑ «Herbert Alexander Simon»։ AI Genealogy Project։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 15
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978 — Nobel Foundation.
- ↑ http://www.legacy.com/obituaries/postgazette/obituary.aspx?n=dorothea-isabel-pye-simon&pid=447980
- ↑ Роберт Саттон Охота за идеями: Как оторваться от конкурентов, нарушая все правила = Weird Ideas That Work. How To Build a Creative Company. — М.: Альпина Паблишер, 2013. — 335 с. — ISBN 978-5-9614-4369-1