Պավիայի համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պավիայի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Pavia, UNIPV կամ Università di Pavia; լատին․՝ Alma Ticinensis Universitas), համալսարան Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա կոմունայում։ Հիմնադրվել է 1361 թվականին և ունի 13 ֆակուլտետ։
Պավիայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | ապրիլի 13, 1361 |
Ռեկտոր | Fabio Rugge? |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, ORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], European Campus of City‑Universities?[4], Netval Research Universities Network?[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Պավիա |
Կայք | portale.unipv.it/it(իտալ.)(անգլ.) |
University of Pavia Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԻտալիայի ֆրանկ թագավոր Լոթար I (կառավարել է 818-855 թթ.) հրովարտակում Պավիայում բարձրագույն ուսումնական հաստատության գոյության մասին նշվում է դեռևս 825 թվականին։ Այդ հաստատությունը հիմնականում նվիրված է եղել եկեղեցական և քաղաքացիական իրավունքին, ինչպես նաև աստվածաբանական ուսումնասիրություններին։ Այնուհետև այդ հաստատությունն ընտրվել է որպես Իտալիայի հյուսիսում գործող առաջնային ուսումնական կենտրոն։ Պաշտոնապես հիմնադրվել է 1361 թվականին որպես studium generale Հռոմեական Կառլոս IV կայսեր (կառավարել է 1355-1378 թթ.) կողմից. հաստատությունն ընդլայնվել և վերանորոգվել է Միլանի դուքս Ջան Գալեացո Վիսկոնտիի կողմից (կառավարել է 1385-1402 թթ.) և մինչև 19-րդ դարի վերջը դարձել է Միլանի դքսության միակ համալսարանը։
1858 թվականին համալսարանը եղել է Իտալիայի հյուսիսում Ավստրիայի ղեկավարման դեմ ուսանողական ինտենսիվ բողոքի ցույցերի վայր։ Իշխանությունների արձագանքի արդյունքում համալսարանն ժամանակավոր փակվել է։ Պավիայի միջադեպերի ազգայնական ցույցերի ալիքը բնորոշ էր ամբողջ Իտալիային, որին նախորդել էր Ռիսորզիմենտոն (1859-1866 թթ.)։
Հետագա դարերի ընթացքում՝ անցնելով ձախորդության և բարգավաճման միջով, Պավիայի համալսարանի համբավը մեծացել է շնորհիվ մեծ թվով դիմորդների։
Իր ամբողջ պատմության ընթացքում համալսարանն ունեցել է բազմաթիվ ականավոր գիտնականներ, ովքեր գրել են նշանավոր աշխատանքները և կատարել կարևոր բացահայտումներ՝ այդ թվում մաթեմատիկոս Ջերոլամո Կարդանոն (ծնվել է Պավիայում, 1501-1576 թթ.), ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան (Պավիայի համալսարանի բնական փիլիսոփայության ամբիոն, 1769-1804 թթ.), բանաստեղծ Ուգո Ֆոսկոլոն (իտալական ճարտասանության ամբիոն, 1809-1810 թթ.)։ Պավիայում են դասավանդել նաև երեք Նոբելյան մրցանակակիրներ՝ բժիշկ Կամիլո Գոլջին (Պավիայում դասավանդել է 1861 թվականից), քիմիկոս Ջուլիո Նատան (1933 և 1935 թթ. և Կառլո Ռուբիան։
Ամենահին քոլեջները՝ Բոռոմեո և Գիզլիերի քոլեջները, կառուցվել են 16-րդ դարում։ Վերջին ժամանակներում և՛ հասարակական, և՛ մասնավոր նախաձեռնությունների միջոցով հիմնադրվել են այլ հաստատություններ՝ Նուովո քոլեջը, Սանտա Կատերինա քոլեջը և EDiSU 11 այլ քոլեջներ։ 1997 թվականին հիմնադրվել է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ IUSS (իտալ.՝ stituto Universitario di Studi Superiori)։ IUSS համարվում է դաշնային մարմին, որը Պավիայի 5 քոլեջներ կապում է Պավիայի համալսարանական համակարգին։
Այսօր համալսարանը շարունակում է առաջարկել լայն կարգապահական և միջոլորտային ուսուցման ձևեր։ Հետազոտությունն իրականացվում է բաժիններում, ինստիտուտներում, կլինիկաներում, կենտրոններում և լաբորատորիաներում՝ սերտ համագործակցելով հանրային և մասնավոր հաստատությունների, ձեռնարկությունների և գործարանների հետ։
Կառուցվածք
խմբագրելՀամալսարանն ունի տասնութ բաժիններ՝
- Կլինիկական վիրաբուժության, ախտորոշում և մանկաբուժության բաժին
- Ներքին բժշկության և բժշկական թերապիայի
- Մոլեկուլային բժշկության
- Հանրային առողջության և դատական բժշկության
- Նեյրոկենսաբանության բաժին
- Դեղագործության բաժին
- Կենսաբանության և «Lazzaro Spallanzani» կենսատեխնոլոգիայի բաժին
- Քիմիայի բաժին
- Մաթեմատիկայի բաժին
- Ֆիզիկայի բաժին
- Երկրի և բնապահպանական գիտությունների բաժին
- Քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության բաժին
- Արդյունաբերական և տեղեկատվական Ճարտարագիտության բաժին
- Տնտեսագիտության և կառավարման բաժին
- Իրավագիտության բաժին
- Քաղաքական և սոցիալական գիտությունների բաժին
- Հումանիտար բաժին
- Էստրադային բաժին
Լեզուների ուսուցանում
խմբագրել- Իտալերեն՝ Պավիայի համալսարանի դասընթացների մեծ մասը ուսուցանվում են իտալերեն
- Անգլերեն՝ մագիստրոսական աստիճանի մեկ փուլ և յոթ մագիստրոսի աստիճաններ ուսուցանվում են անգլերեն։ Դրանք են՝
- Բժշկության և վիրաբուժության 6-ամյա աստիճան
- Մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի մագիստրոսի աստիճան (MBG)
- Էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան
- Համակարգչային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան
- Արդյունաբերական ավտոմատացման Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան
- Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (MIBE)
- Տնտեսագիտության, ֆինանսների և միջազգային ինտեգրման մագիստրոսի աստիճան (Mefi)
- Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://orcid.org/members/001G000001qlQMKIA2-universita-degli-studi-di-pavia
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://ec2u.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավիայի համալսարան» հոդվածին։ |