Լադոն (դիցաբանություն)

Լադոն (հունարեն։ Λάδων), հրեշ հունական դիցաբանության մեջ։

Հերակլեսը և Լադոնը, հռոմեական ռելիեֆ
Հերկուլեսը և վիշապ Լադոնը, Ջամբոլոնիայի արհեստանոցից, 17-րդ դարի սկիզբ (Ուոլթերս արվեստի թանգարան)

Լադոնը օձի մարմնով վիշապ էր, որը պտտվում էր ծառի շուրջը Հեսպերիդների պարտեզում և պահպանում էր ոսկե խնձորները։ Նրան հաղթեց Հերակլեսը իր աղեղով։ Հաջորդ օրը Յասոնը և արգոնավորդները Կողքիսից վերադառնալիս լսել էին «փայլուն» Էգլայի ողբը, ով չորս հեսպարիդներից մեկն էր, և տեսել էին դեռ տապալված Լադոնին[1]։

Լադոնին տրվել են մի քանի ծնողներ, որոնցից յուրաքանչյուրը նրան հնագիտական մակարդակի վրա է դրել հունական դիցաբանության մեջ․ Կետոյի և փոթորկուն Փորկիսի միությունից [2] կամ ինքնին օձակերպ Տիփոնի և Եխիդնայի միությունից[3]։ «Վիշապը, որը պահպանում էր ոսկե խնձորները, Նեմեյան առյուծի եղբայրն էր», - պնդում է Պտղոմեոս Հեֆեստոնը[4]։

Վիշապի (Լադոնի) կերպարը, որը փաթաթված էր ծառի շուրջը, սկզբնապես ընդունվել է հույների կողմից Մերձավոր Արևելքի և մինոսյան աղբյուրներից, մեզ են հասել հունական ծաղկամանների պահպանման միջոցով։ Մ.թ.ա. 2-րդ դարում Պավսանիասը գանձերի մեջ տեսավ Օլիմպիայում գանձերի մեջ եղել են արխայական կուռք՝ Հերակլեսի մայրու ձեռնափայտը և Հեսպերիդների խնձորի ծառի հետ, որի վրա փաթաթված էր վիշապ[5]։

Դիոդորոս Սիկիլիացին տալիս է էվգեմերիստական մեկնաբանություն Լադոնի մասին՝ որպես հովիվ, որը պահպանում է փախչող ոսկե ոչխարների հոտը, ավելացնելով. «Բայց նման հարցերի հետ կապված, յուրաքանչյուր մարդու արտոնություն կլինի յուրաքանչյուրի նման կարծիքներ ձևավորել»[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Argonautica, Book IV.
  2. Hesiod. Theogony, 333.
  3. Bibliotheke 2.113; Hyginus, Preface to Fabulae.
  4. Recorded in his New History V, lost but epitomized in Photius, Myriobiblion 190.
  5. Pausanias. Description of Greece, 6.19.8.
  6. Diodorus Siculus, 4.26.2.