Բացել գլխավոր ցանկը

Նաքսոս (հունարեն՝ Νάξος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում գտնվող Կիկլադյան կղզեախմբում, վարչականորեն՝ Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայում։ Համարվում է Կիկլադների ամենախոշոր կղզին, որն իր հերթին պատմականորեն համարվում է Արխաիկ Հունաստանի բրոնզեդարյան խոշորագույն քաղաքակրթություններից մեկի բնօրրանը։ Նաքսոսը հայտնի է զմռնիտի բնական պաշարների առատությամբ, որն էլ իր հերթին հանդիսանում է մինչ օրս մեզ հայտնի ամենալավ հղկվող նյութերից մեկը։

Picto infobox map.png
Նաքսոս
Νάξος

Նաքսոսի ամենաբարձր կետը՝ Զևսի լեռ
37°03′00″ հս․. լ. 25°29′00″ ավ. ե. / 37.05° հս․. լ. 25.483333° ավ. ե. / 37.05; 25.483333Կոորդինատներ: 37°03′00″ հս․. լ. 25°29′00″ ավ. ե. / 37.05° հս․. լ. 25.483333° ավ. ե. / 37.05; 25.483333
Երկիր Հունաստան Հունաստան
Վարչատարածքային բաժանում Հարավային Եգեյան կղզիներ
Կղզեխումբ Կիկլադներ
Ջրատարածություն Եգեյան ծով
Մակերես 429 կմ2
Ամենաբարձր կետը Զևսի լեռ (1003 մետր) մ
Բնակչություն (2011) 18 904 մարդ
##Նաքսոս (Հունաստան)
Red pog.svg

Կղզու ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքը Նաքսոսն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ վերջինիս բնակչությունը կազմում է 18 904 մարդ (միայն մայրաքաղաքում բնակվում է շուրջ 6500 մարդ): Երկրորդ խոշորագույն քաղաքը Խորան է։ Հիմնական գյուղերն են Ֆիլոտին, Ապիրանթոսը, Վիվլոսը, Այոս Արսենիոսը, Կորոնոսը և Գիլնադոն։

Բովանդակություն

Հին հունական դիցաբանությունումԽմբագրել

Ըստ հին հունական դիցաբանության՝ երիտասարդ Զևսը բարձրացել է ներկայումս կղզու ամենաբարձր կետը հանդիսացող լեռնագագաթը։ Հույն պատմիչ Հոմերոսը գրել է այն մասին, որ Դիան եղել է աստվածների գաղտնի կղզին։ Այս իրադարձության կապակցությամբ Կառլ Կերենին գրել է․

  Դիա անունը, որը նշանակում է «երկնային» կամ «աստվածային», կիրառելի է մեր Եգեյան ծովի մի շարք փոքր ճակատային կղզիների վրա, որոնք մոտ են այնպիսի մեծ կղզիների, ինչպիսիք են Կրետեն կամ Նաքսոսը։ «Դիա» անունը փոխանցվել է նաև Նաքսոսին այն պարզ պատճառով, որ վերջինս հանդիսանում է Դիոնիսոսի անզուգական կղզին:  

Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ հերոսական դարաշրջանում, նախքան Տրոյական պատերազմը, այս կղզում առասպելական հերոս Թեսևսը երկարավարս գեղեցկուհի Արիադնեի օգնությամբ սպանում է լաբիրինթոսում պարփակված մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ Մինոտավրոսին։ Նաքսոս ուղևորվելու ճանապարհին Թեսևսը Մինոս արքային ապացուցել էր իր՝ Պոսեյդոնի որդի լինելու հանգամանքը՝ ծովի հատակից ցամաք բարձրացնելով արքայի նետած մատանին։ Լաբիրինթոսից Թեսևսն ու իր ուղեկցորդները դուրս են գալիս Արիադնեի օգնությամբ, որն էլ սիրահարված էր առասպելական հսկային։

Ըստ որոշ կարծիքների՝ նրանք փրկվել են Արիադնայի պսակի փայլի կամ երկար վարսերի շնորհիվ։ Այդ գիշեր Թեսևսը և աթենացի երիտասարդները Արիադնեի հետ միասին գաղտնի փախչում են Նաքսոս։ Թեսևսը, չցանկանալով Արիադնեին իր հետ տանել Աթենք, լքում է նրան, երբ նա քնած էր։ Թեսևսը հարկադրված էր այդպես վարվել, որովհետև երազում տեսել էր հյուրասիրության և խաղողագործության աստված Դիոնիսոսին, ով ասել էր, որ աղջիկը պիտի պատկանի իրեն[1]։

ՊատմությունԽմբագրել

 
Հին հունական դիցարանի լույսի, արեգակի, բնության պայծառ սկզբնավորման, արվեստների հովանավոր և մուսաների առաջնորդ Ապոլլոնի տաճարը Նաքսոսում։

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նաքսոսը բնակեցված է եղել դեռևս նեոլիթյան դարաշրջանում[2]։ Այն մասին են հավաստում կղզու քարանձավներից պեղված բազմաթիվ քարե գործիքներն ու կենցաղային առարկաները։ Հայտնի է նաև այն, որ տեղի բնակչությունը ձիթապտղի մշակմամբ սկսել է զբաղվել դեռևս այս ժամանակաշրջանից։ Մ․թ․ա․ 8-7-րդ դարերում Նաքսոսն առևտրային հարաբերություններ է հաստատում Կիկլադյան մյուս կղզիների հետ։ Նաքսոսը դառնում է հին հունական առաջին քաղաք-պետությունը, որը հանդգնում է դուրս գալ Աթենական ծովային միությունից։ Այս իրողությունն անընդունելի էր միության գանձանակի կենտրոնատեղի համարվող Աթենքի համար և վերջինս ծովային միության բոլոր անդամների զորակցությամբ կարողանում է հպատակեցնել ազատատենչ կղզուն։ Առճակատման ավարտից հետո Նաքսոսն Աթենքին վճարում է ռազմատուգանք՝ ոսկու տեսքով։ Հույն-պարսկական պատերազմների շրջանակներում արյաց ուժերը մ․թ․ա․ 502 թվականին կատարում են Նաքսոս ներխուժելու փորձ, սակայն ձախողվում են։ Նաքսոսը մեծ նշանակություն է ունենում Պելոպոնեսյան պատերազմներում ևս, սակայն Հռոմի կողմից Հունաստանի նվաճումից հետո վերջինս կորցնում է իր դիրքն ու ազդեցությունը։ Բյուզանդական կայսրության կազմում Նաքսոսը ներառվում է Եգեյան ծովի ռազմավարչական շրջանի կազմի մեջ։ Չորրորդ խաչակրաց արշավանքից հետո լատինական կայսրը, Կոստանդնուպոլսում ստեղծված վենետիկյան ազդեցության ֆոնին, ծովային ուժեր է ուղարկում դեպի կղզի, որոնք էլ իրենց հերթին նվաճում են Նաքսոսը։ Հաջորդիվ վենետիկյան ուժերը գրավում են մյուս Կիկլադյան կղզիները ևս։

Նաքսոսը մյուս կղզիներից առանձնանում է պաշարման ընթացքում ցուցաբերած յուրահատուկ դիմադրության շնորհիվ։ Վենետիկյան վերահսկողությունը Նաքսոսում շարունակվում է մինչև 1714 թվականը։ Իտալական տիրապետության տարիներին կղզին կոչվում էր Նասսոն։ 18-րդ դարի առաջին տասնամյակում վենետիկցիներին փոխարինում են թուրքերը։ Չնայած կղզին Օսմանյան կայսրության մաս էր կազմում, այնուամենայնիվ, թուրքերի ազդեցությունը Նաքսոսում բավականին չնչին էր։ Օսմանյան տարիներին Նաքսոսը հայտնի էր Նաքշա անվանմամբ։ 1821 թվականին թուրքական վարչակարգը Նաքսոսում անկում է ապրում, իսկ 1832-ին կղզին անցնում է Հունաստանի թագավորությանը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Նաքսոսը գտնվում է Եգեյան ծովի մաս կազմող Կիկլադյան կղզեախմբի հարավային հատվածում։ Կլիման միջերկրածովային է, որին բնորոշ են չափազանց շոգ ամառներն ու մեղմ ձմեռները։ Ստորև ներկայացված է Նաքսոսի կլիմայական պայմանները[3]

Նաքսոսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.2
(72)
22.3
(72.1)
25.4
(77.7)
30.5
(86.9)
33.6
(92.5)
36.2
(97.2)
37.4
(99.3)
34.0
(93.2)
33.0
(91.4)
30.8
(87.4)
28.8
(83.8)
24.0
(75.2)
37.4
(99.3)
Միջին բարձր °C (°F) 14.3
(57.7)
14.4
(57.9)
15.7
(60.3)
18.6
(65.5)
21.9
(71.4)
25.7
(78.3)
26.6
(79.9)
26.2
(79.2)
24.6
(76.3)
21.4
(70.5)
18.6
(65.5)
15.8
(60.4)
20.3
(68.5)
Միջին օրական °C (°F) 12.0
(53.6)
12.1
(53.8)
13.3
(55.9)
16.1
(61)
19.4
(66.9)
23.2
(73.8)
24.7
(76.5)
24.4
(75.9)
22.6
(72.7)
19.3
(66.7)
16.2
(61.2)
13.7
(56.7)
18.1
(64.6)
Միջին ցածր °C (°F) 9.3
(48.7)
9.3
(48.7)
10.2
(50.4)
12.5
(54.5)
15.4
(59.7)
19.2
(66.6)
21.7
(71.1)
21.7
(71.1)
19.8
(67.6)
16.6
(61.9)
13.4
(56.1)
10.9
(51.6)
15.0
(59)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.4
(32.7)
−1.0
(30.2)
2.0
(35.6)
5.1
(41.2)
7.1
(44.8)
12.0
(53.6)
14.8
(58.6)
13.6
(56.5)
11.2
(52.2)
7.2
(45)
4.5
(40.1)
2.0
(35.6)
−1.0
(30.2)
Տեղումներ մմ (դյույմ) 71.3
(2.807)
58.6
(2.307)
49.8
(1.961)
18.4
(0.724)
9.8
(0.386)
2.8
(0.11)
0.6
(0.024)
2.8
(0.11)
5.7
(0.224)
39.3
(1.547)
47.4
(1.866)
69.4
(2.732)
375.9
(14.799)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 8.4 7.7 5.7 3.1 1.4 0.5 0.1 0.1 0.6 3.0 5.0 8.6 44.2
% խոնավություն 72.0 71.2 72.0 69.5 70.7 67.8 68.7 70.2 71.1 73.2 73.8 73.3 71.1
աղբյուր: NOAA[4]

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Նաքսոս կղզու բնակչությունը կազմում է 18 904 մարդ։ Կղզու հիմնական բնակիչները հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն։

Տարի Բնակչություն Փոփոխություն
1981 14,037
1991 14,838 +801/+5.71%
2001 18,188 +3,350/+22.58%
2011 18,904 +716/+3.93%

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հին հույների աստվածները։ Կառլ Կերենի։ 1951։ էջեր 271–272 
  2. Նեոլիթյան հասարակությունները Հունաստանում «Քոնթինիում ինթերնեյշնլ» միջազգային հրատարակող խումբ, հուլիսի 4, 1999 1850758247
  3. Հունաստանի կլիմայական պայմաններ
  4. «Նաքսոսի կլիմայական պայմաններ»։ Հունաստանի օվկիանոսային և օդերևությաբանական վարչություն։ Վերցված է մարտի 2, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել