Գորգոններ
- Այս հոդվածը հին հունական դիցաբանական արարածների՝ գորգոնների մասին է։ Չշփոթե՛լ Գորգոն Մեդուզայի հետ
Գորգոններ (հին հունարեն՝ Γοργώ, Γοργών, թարգմանաբար՝ ահեղ, սարսափելի), հին հունական դիցաբանության մեջ հանդիպող օձավարս հրեշներ՝ Պոնտոսի և Գեայի զավակներ Փորկիսի և տիտանուհի Կետոյի դուստրերը[1]։
Գորգոնները երեքն են՝
- Էֆրիլա (հուն․՝ Εὐρυάλη, թարգմանաբար՝ «բարձր թռնողներ»։
- Սֆենո (կամ Սֆեինո, Ստենո, Ստեինո, հուն․՝ Σθεινώ, թարգմանաբար՝ «կախարդական»)
- Մեդուզա Գորգոնա (հուն․՝ Μέδουσα, թարգմանաբար՝ «պահնորդուհի»)
Փոխաբերական իմաստով «գորգոն» բառը նշանակում է կռվարար և չար կին։
Ծագում
խմբագրելԻնչպես վկայում է առասպելի հին տարբերակը՝ Աթենաս Պալլասը Մեդուզային և իր քույրերին դարձրել է հրեշ այն բանից հետո, երբ Պոսեյդոնի դրդմամբ Մեդուզան իր իր քույրերը տիրացել են դիցուհու տաճարին։ Համաձայն մեկ այլ տարբերակի՝ Էֆրիլան և Սֆենոն որոշել են դառնալ հրեշներ իրենց կամքով՝ սեփական ճակատագրից հոգնած։
Ըստ հունական առասպելի՝ քույրերից Մեդուզան սպանել է Արգոսի արքա Ակրիսիոսի դստեր որդ Պերսևսի կողմից, իսկ մյուս երկուսը եղել են անմահ։ Լադոնա վիշապի քույրերը պաշտպանում էին խնձերի այգիները։
Ըստ Եվրիպիդեսի՝ նրանք պաշտպանել են որոշակի հողակտոր։
Մեկ այլ հինհունական աղբյուր վկայում է, որ Գորգոն քույրերը եղել են Փորկիսի և տիտանուհի Կետոյի դուստրերը[2]։
Նկարագրություն
խմբագրելՔո տառապալից ուղին անցնում է սկյութների երկրի միջով, բարձրաբերձ ձյունապատ Կովկասով, ամազոնուհիների երկրով դեպի Բոսփորի նեղուցը, որ այդ անունով կկոչվի քո պատվին, երբ դու լողալով կանցնես նեղուցը։ Այնուհետև, դեռ երկար կթափառես Ասիայում։ Դու կանցնես այն երկրի կողքով, ուր ապրում են մահաբեր գորգոնները։ Նրանց գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում։ Զգուշացիր նրանցից։ Զգուշացիր նաև գրիփներից և միակնանի արիմասպներից. նրանց դու կհանդիպես քո ճանապարհին։ (Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները (Ն. Ա. Կուն, գիրք, 1989)).
Գորգոն քույրերը ապրում էին Օվկիանոս աստծոն գետի ափին։
Երեք գորգոնների գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում։ Նրանցից ամենասարսափելին Մեդուզան էր, որն էլ միակ գորգոնն էր, որը սպանվել է։ Մյուս երկու գորգոն քույրերը անմահ էին։
Մեդուզա և Պերսևս
խմբագրելՄեդուզան գորգոն քույրերից ամենահայտնին է։ Ըստ առասպելի՝ Գորգոնը իր գեղեցկությամբ ցանկանում էր մրցել հունական դիցարանի իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհու՝ Աթենասի հետ։ Գորգոնը նաև զավթել էր Աթենքի կենտրոնում գտնվող Աթենասի տաճարը։
Տեսնելով այս ամենը՝ Աթենասը պատժել է Մեդուզային և նրա գանգուր վարսերը վերածել շառաչող օձերի, իսկ նուրբ ոտքերը՝ պղնձասմբակների։
Մեդուզան չարությամբ է լցվում մարդկանց հանդեպ և շարունակաբար առևանգում էր գեղեցիկ աղջիկներին և մահվան դատապարտում։ Հայտնի է նաև այն, որ Մեդուզային հովանավորում էր ծովերի աստված Պոսեյդոնը։ Տեսնելով այս՝ հույն առասպելական հերոս Պերսևսը առասպելական թռչնով կտրում է Բոսֆորի նեղուցը և հասնում գորգոնների անձավ։ Մեդուզան ուներ մի հատկություն, որի միջոցով կարողանում է հայացքով քարացնել ցանկացած ոգի։ Իմանալով սրա մասին Պերսևսը չի կռվում նրա հետ, այլ նրա հայելու արտացոլանքի։
Պերսևսը կտրում է Գորգոնի Մեդուզայի գլուխը և որպես հաղթանակի նշան նրա կտրված գլուխը թռչնով բարձրացնում վեր։ Ճանապարհին նրանք անցնում են անապատի վրայով և Մեդուզայի կտրված գլխի արյունը թափում է անապատի ավազների վրա։
Ամեն արյան հատիկից օձեր են առաջանում և տարածվում ամբողջ անապատով մեկ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգոններ» հոդվածին։ |