Լենինի շքանշան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լենինի շքանշան, ԽՍՀՄ բարձրագույն պետական պարգև։ Հաստատվել է 1930 թվականի ապրիլի 6-ին։
Լենինի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ԽՍՀՄ | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Կարգավիճակ | չի տրվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | բարձրություն՝ 38—45 մմ լայնություն՝ 38 մմ նյութ՝ ոսկի, պլատին | ||||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 6, 1930[1] | ||||
Պարգևատրման քանակը | 431 418[1] | ||||
Հերթականություն | |||||
Կրտսեր պարգև | Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան | ||||
Order of Lenin Վիքիպահեստում |
Տեղեկություններ
խմբագրելԱմբողջ պատմության ընթացքում Լենինի շքանշանն ունեցել է 5 տիպ։ Շքանշանը պատրաստված էր ոսկուց և պլատինից։ Վերջին տիպը հաստատվել է 1943 թվականի հունիսի 13-ին։ Շքանշանով պարգևատրվում էին Խորհրդային միության քաղաքացիները, արտասահմանցիները, պետական կազմակերպությունները, բնակելի վայրերը և այլն։ Խորհրդային միության, սոցիալիստական աշխատանքի հերոսները, հերոս քաղաքները ոսկե աստղից բացի, պարգևատրվում էին նաև Լենինի շքանշանով։ Առաջին շքանշանը ստացել է Կոմսոմոլսկայա պրավդա թերթը 1930 թվականի մայիսի 23-ին։ Առաջին մարդը, որը պարգևատրվել է Լենինի շքանշանով, Ավել Ենուկիձեն է։ Նա շքանշանը ստացել է 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հայկական ԽՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրվել է 3 անգամ (1958, 1968, 1978)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենինի շքանշան» հոդվածին։ |