Զարիֆա Ալիևա
Զարիֆա Ազիզ կըզը Ալիևա (ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva, ապրիլի 28, 1923, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), Ադրբեջանի ակնաբույժ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ (1983)[1][2]:
Զարիֆա Ալիևա ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1923 Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 15, 1985 (61 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ բնական մահով |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Բնակության վայր(եր) | Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ակնաբույժ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Հեյդար Ալիև |
Երեխա(ներ) | Իլհամ Ալիև և Սևիլ Ալիևա |
Հայր | Ազիզ Ալիև |
Կայք | zarifa-aliyeva.az |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Զարիֆա Ալիևան ծնվել է 1923 թվականի ապրիլի 28-ին։ Զարիֆա Ալիևան սովորել է միջնակարգ դպրոցում 1932-1942 թվականներին։
1947 թվականին ավարտելով Բաքվի բժշկական ինստիտուտը, Զարիֆա Ալիևան՝ աչքի հիվանդությունների մասնագիտացման երկամյա դասընթացներ է անցել Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, որից հետո սկսել է աշխատել Ադրբեջանի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։ Նա 1959 թվականին ավարտելով ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[3]։
Զարիֆա Ալիևան դարձել է՝ ԽՍՀՄ-ում ակնաբուժության ոլորտում բարձրագույն մրցանակ համարվող, ակադեմիկոս Մ. Ի. Ավերբախի անվան հեղինակավոր մրցանակի արժանացած առաջին կին ակնաբույժը։ Նա բժշկական գիտությունների թեկնածու է եղել 1960 թվականից, իսկ բժշկական գիտությունների դոկտորը ՝ 1977 թվականից։
Կլինիկայում գործում է՝ ադրբեջանցի հանրաճանաչ ակնաբույժի հիշատակին նվիրված թանգարան, Բաքվում կա նաև Զարիֆա Ալիևայի անունը կրող լիցեյ։
- Նա Ադրբեջանի Հանրապետության երրորդ Նախագահ Հեյդար Ալիևի կինն է։
- Նա Ադրբեջանի Հանրապետության չորրորդ Նախագահ Իլհամ Ալիևի մայրն է։
ԳրքերԽմբագրել
- Острые вирусные конъюнктивиты: учебное пособие для врачей-офтальмологов / МЗ СССР, Азерб. Гос. Ин-т Усовершенствования врачей имени А. Алиева. Баку: Азернешр, 1979.16 с.: 22 см
- Герпетическая болезнь глаз: учебное пособие для врачей-офтальмологов / МЗ СССР, Азерб. Гос. Ин-т Усовершенствования врачей имени А. Алиева. Баку: Азернешр, 1979.16 с.: 22 см.
- Профессиональная потология глаз в шинном производстве /З.А.Алиева.- Баку: Азернешр, 1980.- 126 с.
- Анатомо-физиологическая характеристика гидродинамической системы глаза/З. А. Алиева, Н. Б. Шульпина ; МЗ СССР Ин-т Усовершенствования Врачей; МЗ Азерб. ССР, Азерб. Ин-т Усовершенствования Врачей им. А. Алиева. Баку: Азернешр, 1980.36 с.: рис., 20 см.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Akademik Zərifə xanım Əliyeva. Milli oftalmologiyamız və xatirələr.
- ↑ Հոդվածներ նրա մասին
- ↑ Hüseynbala Mirələmov. Zərifə Əliyeva. - Bakı, "Azərbaycan" nəşriyyatı, 2013.- 208 s.