Հելենա[7] Շերֆբեկ (շվեդ.՝ Helena Sofia Schjerfbeck, հուլիսի 10, 1862(1862-07-10)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4] - հունվարի 23, 1946(1946-01-23)[1][2][3][…], Սալտշյոբադեն, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]), ֆինն-շվեդ նկարչուհի, մոդեռնի ներկայացուցիչ։

Հելենա Շերֆբեկ
Ի ծնեֆիններեն՝ Helena Sofia Schjerfbeck
ԿեղծանունHelene Schjerfbeck
Ծնվել էհուլիսի 10, 1862(1862-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4]
Վախճանվել էհունվարի 23, 1946(1946-01-23)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՍալտշյոբադեն, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]
Քաղաքացիություն Ֆինլանդիա[6]
ԿրթությունՀելսինկիի գեղարվեստի ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներՀիլդա Ֆլոդին
ստորագրություն
Изображение автографа
 Helene Schjerfbeck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հելենա Շերֆբեկը ծնվել է 1862 թվականին Ֆինլանդիայի մեծ իշխանության մայրաքաղաք Հելսինգֆորսում։ 11 տարեկանից Ֆինլանդիայի արվեստի սիրահարների միությունում սովորել է նկարել։

1880 թվականից մասնակցել է ցուցահանդեսներին և ճանաչում ստացել։ Ռուսաստանի կայսրության սենատից կրթաթոշակ է ստացել և սովորել Փարիզի Կոլարոսի ակադեմիայում։

1902 թվականից մոր հետ ապրել է Հյունվինկյաայում, որտեղ կատարելագործել է իր հմտությունները։ 1917 թվականին Հելսինկի Սթենման սալոնում կայացել է նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել դիտողների և քննադատների շրջանում։

1925 թվականին Շերֆբեկը տեղափոխվել է Թամիսաարի, որտեղ հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ և վերամշակել է իր հին աշխատանքները։ Այս ժամանակահատվածի որոշ աշխատանքներ արված են լիտոգրաֆիայի տեխնիկայով, որը նկարիչը սովորել է 75 տարեկանում։

Խորհրդա-ֆիննական պատերազմի սկզբում տեղափոխվել է Տենալա, որտեղ անցկացրել է մեկ տարի։ 1944 թվականին մեկնել է Շվեդիա, և մահացել է 1946 թվականի հունվարի 23-ին Սալտշյոբադեն քաղաքում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Նկարել է լանդշաֆտներ, դիմանկարներ, պատմական թեմաներով նկարներ։ Նկարչի աշխատանքների վրա որոշակի ազդեցություն են ունեցել Ֆյոդոր Դոստոևսկու, Մարսել Պրուստի և Արթյուր Ռեմբոյի ստեղծագործությունները։ Շերֆբեկը եղել է ավելի քան հազար ստեղծագործությունների հեղինակ. իր ստեղծագործություններում եղել է անկախ արվեստագետ։ Քաղաքային վարպետների շրջանում ընդգրկված չլինելով՝ արվեստագետը ստեղծել է գործեր, որոնք զարմացնում են թե՛ արվեստասերներին, թե՛ քննադատներին։ Շերֆբեկը կարողացել է վարպետորեն բարեփոխել գրականության ոճը ակադեմիական ռեալիզմից (1880-ականների վերջ) դեպի էքսպրեսիոնիզմ և մոդեռնիզմ (1940)։

Ընտանիք խմբագրել

 
«Հայրս», 1943
  • Հայր՝ Սվանտե Շերֆբեկ (1833-1876)[8]
  • Մայր՝ Օլգա Յոհաննա Պրինտց (1839-1923)
  • Եղբայր՝ Մագնուս (1860-1933)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆինլանդիան նկարչուհու ծննդյան 150-ամյակի առթիվ թողարկել է 2 եվրո արժողությամբ հուշադրամ[9]
  • 2012 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը Հելսինկիի Աթենում շենքում կայացել է նկարչուհու ստեղծագործությունների ամենամեծ ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել է շուրջ 400 աշխատանք
  • 2017 թվականի հունիսի 7-ին Շերֆբեկի «Հայրս» («Isahni») նկարը վաճառվել է Լոնդոնի Sotheby's աճուրդում 212500 ֆունտ (244 հազար եվրո)[10]

Գրականություն խմբագրել

  • Gotthard Johansson: Helene Schjerfbecks konst: Ett urval målningar, teckningar och litografier, 1940
  • Ahtela H. (Pseud. för Einar Reuter) Helene Schjerfbeck, 1953
  • Camilla Hjelm: Modernismens förespråkare, Gösta Stenman och hans konstsalong. Diss, Helsingfors universitet. Statens konstmuseum, Centralarkivet för bildkonst 2009. ISBN 978-951-53-3182-3.
  • Lena Holger: Och jag målar ändå. Brev till Maria Wiik 1907—1928, SLS/Atlantis 2011
  • Lena Holger: Helene Schjerfbeck, liv och konstnärskap, Raster Förlag 1987, ISBN 91-87214-016
  • Rakel Liehu: Helene, en roman om Helene Schjerfbeck, Forum 2005, ISBN 91-37-12636-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Helena Schjerfbeck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Register of the Artists' Association of Finland (фин.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119335875 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. LIBRIS — 2012.
  7. Шедевры искусства XX века / пер. с англ. Е. С. Гордон. - М. : АСТ-ЛТД, 1997. - 511 с. - ISBN 5-15-000166-X.
  8. Schjerfbeck, Helene (1862-1946)(անգլ.), (ռուս.)
  9. «Финляндия, 2 евро (150 лет со дня рождения художницы Хелены Шерфбек)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  10. «Редкая картина Хелен Шерфбек была продана в Лондоне». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Շերֆբեկ» հոդվածին։