Հիլդա Ֆլոդին
Հիլդա Ֆլոդին (շվեդերեն՝ Hilda Flodin, մարտի 16, 1877[1][2][3], Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] - մարտի 9, 1958[2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն արվեստագետ։ Ստեղծագործել է տարբեր նյութերով, բայց կարիերայի առաջին մասում հիմնականում զբաղվել է քանդակագործությամբ և փորագրությամբ, հետագայում` հիմնականում նկարչությամբ, ստեղծելով դիմանկարներ։
Հիլդա Ֆլոդին ֆիններեն՝ Hilda Maria Flodin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1877[1][2][3] |
Ծննդավայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 9, 1958[2][3] (80 տարեկան) |
Վախճանի վայրը | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Ուսուցիչ | Օգյուստ Ռոդեն, Carl Sjöstrand?, Albert Gebhard?, Էլին Դանիելսոն-Գամբոջի, Maria Wiik?, Հելենա Շերֆբեկ, Johann Friedl? և Վալտեր Ռունեբերգ |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Յուհո Ռիսսանեն |
Ծնողներ | հայր՝ Frithiof Flodin? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Հիլդա Ֆլոդինը ծնվել է 1877 թվականին, Հելսինկիում, երաժշտական և արտիստիկ հետաքրքրություններ ունեցող ընտանիքում[4]։ Մայրը եղել է սոպրանո Իդա Բասիլիեր-Մագելսենի քույրը։ Հիլդայի ծնողներն ունեցել են 9 զավակ, որոնցից Ֆաննին դարձել է դաշնակահար[5]։ Կոմպոզիտոր Կառլ Ֆլոդինը նրա զարմիկներից է[5]։ 1893 թվականին` 16 տարեկան հասակում, արվեստի դասեր է ստացել Հելսինկիի Ֆիննական արվեստի հասարակության նկարչական դպրոցում (այժմ` Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա), որտեղ նրան դասավանդել են Ալբերտ Գեբհարդը, Էլին Դանիելսոն-Գամբոջին և Մարիա Վիիկը, քանդակագործություն է դասավանդել Յոհան Ֆրիդլը և Կառլ Էնեաս Սյոստրանդը, սակայն հետագայում Ֆլոդինը հիմնական հիշել է Հելենա Շերֆբեկին[4][6]։ 1897 թվականին Երիտասարդ արվեստագետների ամենամյա մրցույթում Ֆլոդինն արժանացել է երրորդ մրցանակի, 1903 թվականին` երկրորդ մրցանակի[4]։
1898 թվականին Հելսինկիում ուսումն ավարտելուց հետո Ֆլոդինը կրթությունը շարունակել է Իտալիայում, 1899 թվականից` Փարիզում, որտեղ ապրել է քրոջ` Ֆաննի հետ, որն ամուսնացած է եղել ֆրանսիացու հետ։ Ֆլոդինը սովորել է Կոլարոսի ակադեմիայում[4][6]։ 1903-1906 թվականներին սովորել է և աշակերտել Օգյուստ Ռոդենին[4][7][8]։
Կարիերայի սկզբում Ֆլոդինը հայտնի է եղել հիմնականում իր քանդակներով, այդ թվում Ռոբերտ Կայանուսի մարմարե կիսանդրին, Հելսինկիի Ատենեումում գտնվող բրոնզե «Ծեր մտածողը», ինչպես նաև Պոհյոլա ապահովագրության շենքի 1901 թվականին Gesellius-Lindgren-Saarinen-ի ճարտարապետական ֆիրմայի հետ ստեղծած բանահսյուսությամբ ոգեշնչված փորագրությունները[4][6][9][10]։ Ֆլոդինը եղել է ֆինն առաջին փորագրողներից մեկը[11]։ Ֆինն նկարիչ Ալբերտ Էդելֆելտը նրան համարել է Ֆինլանդիայի լավագույն փորագրիչներից[4]։ 1902 թվականին Լուի Սպարը գրել է, որ նրա փորագրությունները «խոսում են մեծ տաղանդի մասին և նրա որոշ աշխատանքներ հիշեցնում են անցյալի լավագույն վարպետներին»[12]։ Հիլդա Ֆլոդինի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի աշնանային սալոնում 1903, 1905, 1913 և 1927 թվականներին։
1906 թվականին Ֆլոդինը վերադարձել է Ֆինլանդիա[7], և Ռոդենի հետ նրա հարաբերությունները սառել են[13]։ 1907 թվականին նա եղել է միակ կին արվեստագետը, որ մասնակցել է գրաֆիկ նկարիչների համատեղ ցուցահանդեսին, ի թիվս Ակսելի Գալլեն-Կալլելայի, Հուգո Սիմբերգի[4]։ 1910 թվականին ամուսնու՝ նկարիչ Յուհո Ռիսանենի հետ համատեղ ցուցահանդես են կազմակերպել, որը ներկայացվել է նաև Տուրկուում և Հելսինկիում։ Ռիսանեն ներկայացրել է 60 աշխատանք, Ֆլոդինը՝ 80, ներառյալ քանդակներ, փորագրություններ, պատկերազարդումներ[4]։ Մինչև 1908 թվականը Ֆլոդինը չի նկարել, 1910-ական թվականներին նա կենտրոնացել է նկարչության, մասնավորապես դիմանկարչության վրա[6]՝ ստեղծելով երեխաների և ծեր կանանց դիմանկարներ, ինչպես նաև Գիտությունների ֆիննական ակադեմիայի (1929-1930) գործադիր խորհրդի անդամների դիմանկարները[4]։ 1899-1930 թվականներին ցուցադրվել է տարբեր ֆիննական ցուցահանդեսներում[6]։
Անձնական կյանք Խմբագրել
Ռոդենը սովորաբար իր ուսանողուհիներին և զուգընկերներին օգտագործել է որպես մոդելներ, այդ թվում նաև Ֆլոդինին[14]։ Ֆլոդինը և Ռոդենի մեկ այլ ուսանողուհի՝ Գվեն Ջոնը էրոտիկ ներգրավվածություն են ունեցել Ռոդենի կյանքում, ըստ Գվեն Ջոնի նամակների[7][15][16]։
1908-1914 թվականներին Ֆլոդինն ամուսնացել է նկարիչ Յուհո Ռիսանենի հետ։ Նրա երկրորդ ամուսնությունը եղել է բժիշկ Տաավետտի Լայտինենի հետ[6]։
Ֆլոդինը մահացել է Հելսինկիում, 1958 թվականին։
Հավաքածուներ և ցուցահանդեսներ Խմբագրել
Ֆլոդինի աշխատանքները գտնվում են Հելսինկիի Ատենեումում և Կեուրուուի թանգարանում, որտեղ գործում է ցուցադրություն Հելսինկիի հնաոճ գրախանութում հայտնաբերված պորտֆոլիոյի վերաբերյալ[4]։ 2016 թվականին Հելսինկիում ներկայացված Ռոդենի ցուցահանդեսի աշխատանքների հետ ներկայացվել են նաև Ֆլոդինի և 1880-ական թվականներին Ռոդենի մոտ ուսանած Սիգրիդ աֆ Ֆորսելեսի աշխատանքները[7]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Flodin-Rissanen, Hilda Maria // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00065295
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Hilda Foldin [sic] 1877 - 1958» (ֆիններեն)։ Keuruu Museum։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2 June 2016
- ↑ 5,0 5,1 «Biografiasampo»։ biografiasampo.fi։ Վերցված է 2020-07-24
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 von Bonsdorff Bengt։ «Flodin Hilda»։ Uppslagsverket Finland (շվեդերեն)։ Վերցված է 2 June 2016
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Frilander Aino (5 February 2016)։ «Ateneumin uusi näyttely esittelee kuvanveistäjä Auguste Rodinin - ja hänen suomalaiset oppilaansa, jotka täälläkin tunnetaan huonosti»։ Helsingin Sanomat (ֆիններեն) Citing the art historian Liisa Lindgren.
- ↑ According to von Bonsdorff, 1906-09.
- ↑ Howard Jeremy (1996)։ Art Nouveau: International and National Styles in Europe (անգլերեն)։ Manchester University Press։ ISBN 978-0-7190-4161-7
- ↑ Nikula Riitta (2005)։ Wood, Stone and Steel: Contours of Finnish Architecture (անգլերեն)։ Otava։ ISBN 978-951-1-20137-3
- ↑ Hind Arthur Mayger (1908)։ A Short History of Engraving & Etching, for the Use of Collectors and Students։ London: Constable։ էջ 338։ OCLC 1368578։ «Hilda Flodin.»
- ↑ Holme Charles (1902)։ Modern Etching and Engraving (անգլերեն)։ Offices of "The Studio"
- ↑ Utriainen Anu (2019)։ «Finnish Women Artists in the Modern World»։ FNG Research 5: 18
- ↑ Grunfeld Frederic V. (2019-08-15)։ Rodin: A Biography (անգլերեն)։ Plunkett Lake Press
- ↑ Tamboukou Maria (2010)։ «Epistolary Geographies and Smooth Spaces: Unfolding Gwen John»։ In the Fold Between Power and Desire: Women Artists' Narratives (Newcastle upon Tyne: Cambridge Scholars): 123։ ISBN 9781443821865
- ↑ Shopland, Norena 'Like a shadow I am' from Forbidden Lives: LGBT stories from Wales Seren Books (2017)