Արթյուր Ռեմբո
Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (ֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud, հոկտեմբերի 20, 1854[1][2][3][…], Charleville (Ardennes), Արդեններ, Շամպան — Արդեն - նոյեմբերի 10, 1891[1][4][2][…], Մարսել[5]), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։
Արթյուր Ռեմբո | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1854[1][2][3][…] |
Ծննդավայր | Charleville (Ardennes), Արդեններ, Շամպան — Արդեն |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1891[1][4][2][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Մարսել[5] |
Գերեզման | Boutet Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, զենքի առևտրական, ճանապարհորդ հետազոտող, world traveler և ռազմական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Պոլ Վեռլեն[7] |
Ներշնչվել է
| |
![]() | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1854 թ.–ին հոկտեմբերի 20-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում՝ մորական պապի տանը։ Հայրը՝ Ֆրեդերեկ Ռեմբոն, այդ ժամանակ ծառայում էր Լիոնի ֆրանսիական կայազորում՝ ցամաքազորային կապիտանի կոչումով։ Մայրը՝ Վիտալի Գուիֆը Արդենի մանր սեփականատիրական ընտանիքներից մեկին էր պատկանում։ 1862 թ-ին Ռեմբոն Շառլվիլլ քաղաքում ընդունվում է Ռոսսայի դպրոցը[8]։
Գործունեություն խմբագրել
Ռեմբոյի կարճատև գրական գործունեությունը (1870-1873) եղել է համակ ըմբոստացում և սուր ծաղր՝ ուղղված Երկրորդ կայսրության («Կեսարի մոլեգնությունը»), կրոնի («Տարտյուֆի պատիժը», «Չարիք»), քաղքենիության («Ատենակալները») դեմ։ Բանաստեղծը հասարակության վերակառուցման հույսը կապել է Հանրապետության հետ («Դարբին»)։ Հիասթափվելով «Ազգային դավաճանության» կառավարությունից՝ Ռեմբոն 1871 թվականի սկզբին ճգնաժամ է ապրել։ Փարիզյան կոմունան վերադարձրել է սոցիալական առաջընթացի՝ Ռեմբոյի հավատը։ Նա ստեղծել է ֆրանսիական հեղափոխական պոեզիայի գլուխգործոցներ՝ «Փարիզի ռազմական հիմնը», «Փարիզը նորից բնակեցվում է», «Ժաննա Մարիի ձեռքերը» (1871)։ Նրա պոեզիայում զարգացել են ռեալիստական պատկերավորությունը, հոգեբանականությունը, երգիծանքը («Յոթնամյա բանաստեղծները», «Աղքատները եկեղեցում», «Գթության քույրեր»)։ Ռեմբոն ծանր է տարել Կոմունայի պարտությունը, դարձել է սիմվոլիստ («Հարբած նավը», «Ձայնավորներ»)։ Այս շրջանում Ռեմբոն ստեղծել է «Վերջին բանաստեղծությունները» (1872) և արձակ բանաստեղծությունները՝ «Պայծառացումներ» (1872-1873, հրատարակվել է 1886 թվականին)։ «Դժոխքի միջով» (1873) գիրքը, որը լի է տառապանքով, ինքնախարազանումով, սիմվոլիզմի սպանիչ քննադատությամբ, նախապատրաստել է 20–րդ դարի բանաստեղծական ռեալիզմը
Ազդեցություններ խմբագրել
Ազդվել է ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև, վաղ տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի վրա, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Ժան—Մարիի Ձեռքերը»
- «Օֆելիա»
- «Մի եղանակ դժոխքում» (արձակ բանաստեղծություն)
- «Հարբած նավը»
- «Սիրավեպ»
- Նամակներ
- «Ոջիլ որոնող քույրորը»
- «Փարիզը վերաբնակեցվում է»
Հայերեն թարգմանությունը խմբագրել
- 1991 թ.-ին Ապոլոն հրատարակչությունը լույս է ընծայել Արթյուր Ռեմբոյի գրականության լիակատար ժողովածուն՝ հայերեն թարգմանությամբ։ Այն ընդգրկում է Ռեմբոյի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ բացառություն են կազմում միայն մի քանի անավարտ կամ անարժեք համարվող ստեղծագործություններ, պատանեկան գրչափորձեր։
- Ռեմբոյի ստեղծագործությունները զետեղված են նաև «Ուսանողի գրադարան» մատենաշարքի Ֆրանսիական պեզիա հատորում։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Elizabeth M. Hanson։ My poor Arthur Holt, New York 1960 (անգլ.)
- Ardengo Soffici։ Arthur Rimbaud Vallecchi, Florenz 2002 (իտալ.)
- Enid Starkie։ Das Leben des Arthur Rimbaud Matthes & Seitz, Berlin 1990 ISBN 3-88221-765-0 (գերմ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Рембо Артюр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ Пистолет, из которого был ранен Рембо, продан за 430 тысяч евро (ռուս.) / под ред. BBC News — 2016.
- ↑ Արթյուր Ռեմբո, «Բանաստեղծություններ», «Ապոլոն» հրատ., Երևան, 1991, ISBN 5-8079-0255-6
Արտաքին հղումներ խմբագրել
Արթյուր Ռեմբո Վիքիպահեստում |