Հարավային արևադարձ

Հարավային արևադարձ կամ Այծեղջյուրի արևադարձ, ամենահարավային աշխարհագրական լայնությունը, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ: Այն հինգ հիմնական զուգահեռականներից է, որոնք նշվում են Երկրի քարտեզներում: Գտնվում է հասարակածից հարավ՝ 23°26′16″ աշխարհագրական լայնությունում[1]: Այն տեղի է ունենում ձմեռային արևակայության ժամանակ, երբ արևի ճառագայթների անկման անկյունը Հարավային կիսագնդում հասնում է առավելագույնի. դա առաջանում է Երկրի՝ Արեգակի շուրջ պտույտի և Երկրի առանցքի թեքության պատճառով:

Հարավային արևադարձի դիրքը աշխարհի քարտեզին

Հարավային արևադարձի հյուսիսային համարժեքը Հյուսիսային կամ Խեցգետնի արևադարձն է: Հարավային արևադարձից հարավ ընկած տարածաշրջանում կլիման մերձարևադարձային և բարեխառն է: Իսկ Հյուսիսային և Հարավային արևադարձերի միջև ընկած տարածքի կլիման՝ արևադարձային:

Այծեղջյուրի արևադարձի անվանումն առաջացել է Այծեղջյուրի համաստեղության անունից, որտեղ, երկու հազար տարի առաջ «մայր էր մտնում» արևը ձմեռային արևակայության ժամանակ: Ներկայիս շրջանում, այդ ժամանակահատվածում արևը գտնվում է Աղեղնավորի համաստեղությունում, ինչը պայմանավորված է գիշերահավասարով

Հարավային արևադարձի տեղադիրքը հստակորեն ֆիքսված չէ, քանի որ կախված է Արեգակի նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքությունից: 2000 թվականին անկման միջին թեքությունը կազմում էր 23°26′21″, սակայն, Երկրի առանցքի նուտացիայով պայմանավորված, ինչպես նաև այլ պարբերական շարժումներով, արևադարձերի դիրքը փոփոխվում է: Այս պահի դրությամբ Այծեղջյուրի արևադարձը դանդաղորեն մոտենում է դեպի հասարակածը՝ պայմանավորված Երկրի առանցքի թեքության փոքրանալով՝ հարթության հետագծի նկատմամբ:

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Չիլիում Հարավային արևադարձը նշող հուշարձան, Անտոֆագաստա
 
Նամիբիայում Հարավային արևադարձը նշող հուշարձան
 
Ավստրալիայում Հարավային արևադարձը նշող հուշարձան, Ալիս Սփրինգս

Գրնվիչի միջօրեականից արևելք շարժվելիս Այծեղջյուրի արևադարձը անցնում է.

Երկիր, տարածաշրջան կամ ծով Նշումներ
Ատլանտյան օվկիանոս
  Նամիբիա Էրոնգո, Խոմաս, Հարդապ, կրկին Խոմաս, Օմահեկե
  Բոտսվանա Կգալագադի, Կվենենգ, Կենտրոնական շրջան
  Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիմպոպո
  Մոզամբիկ Գազա և Ինհամբանե
Հնդկական օվկիանոս Մոզամբիկի նեղուց
  Մադագասկար Տուլիարա և Ֆիանարանցուա
Հնդկական օվկիանոս
  Ավստրալիա Արևմտյան ԱվստրալիաՀյուսիսային տարածքՔվինսլենդ
Խաղաղ օվկիանոս Կորալյան ծով, Կատո հրվանդանից մի փոքր հարավ (Մարջանների ծովի կղզիների տարածք)
Խաղաղ օվկիանոս Միներվայի Հանրապետությունից մի փոքր հյուսիս (Տոնգա) և Տուբուայի և Ռայիվավայե կղզիների միջև (Տուբուայի կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա)
  Չիլի Անտոֆագաստա
  Արգենտինա Խուխույ, Սալտա, կրկին Խուխույ, Ֆորմոսա
  Պարագվայ Բոկերոն, Պրեսիդենտե Հայես, Կոնսեպսիոն, Սան Պեդրո, Ամամբայ
  Բրազիլիա Մատու Գրոսու դու Սուլ, Պարանա
Ատլանտյան օվկիանոս

Հարավայի արևադարձի վրա գտնվող բնակավայրերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «obliquity of the ecliptic (Eps Mean)»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2017-ին։ Վերցված է մարտի 10, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «արևադարձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։