Լիմպոպո (նահանգ)

(Վերահղված է Լիմպոպո (պրովինցիա)ից)

Լիմպոպո (անգլ.՝ Limpopo), Հարավաֆրիկյան հանրապետության նահանգներից է: Գոյություն ունի 1994 թվականից, երբ Տրանսվաալից առանձնացվեց Հյուսիսային Տրանսվաալ անունով: 1995 թվականից մինչև 2003 թվականը կոչվում էր ուղղակի Հյուսիսային նահանգ, այնուհետև ստացավ նախկին անունը:

Բնակավայր
Լիմպոպո
Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-ve" does not exist։
NelsonMandelaCircle.jpg
Կոորդինատներ: 24°0′0″ հվ. լ. 29°30′0″ ավ. ե. / 24.00000° հս․. լ. 29.50000° ավ. ե. / 24.00000; 29.50000
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ներքին բաժանումMopani District Municipality?, Vhembe District Municipality?, Կապրիկորն, Waterberg District Municipality? և Sekhukhune District Municipality?
Հիմնադրված է1994 թ.
Մակերես125 754,0 կմ²
ԲԾՄ1373 մետր
Բնակչություն5 404 868 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքlimpopo.gov.za
##Լիմպոպո (նահանգ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Նահանգն գտնվում է ՀԱՀ հյուսիսում, սահմանակցում է Հյուսիս-արևմտյան նահանգի, Գաուտենգ և Մպումալանգա նահանգների, ինչպես նաև Բոտստվանայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի հետ:

ԲնակչությունըԽմբագրել

Նահանգի բնակչության էթնիկ կազմը՝ սևամորթներ-97,3%, սպիտակամորթներ՝ 2.4%, խառը՝ 0,2%, հնդիկ և ասիական այլ ծագմաբ՝ 0,1%: Նահանգների հիմնական լեզուներն են՝ հյուսիսային սոտոն՝ 57%, տսոնգա՝ 23%, վենդա՝ 12%: Աֆրիկանասները կազմում են 2,6%,անգլիախոսները ՝0,5%-ից էլ քիչ: Այս դեպքում հյուսիսային սոտոն տիրապետում է 5 նահանգներից 3-ում (Վատերբերգ, Տրոպիկ Կազերոգում Սեկհուկհունե), իսկ իսկ մյուսը (Մոպանի) երկու հիմնական լեզուներից մեկն է: 5-րդ մարզում (Վհեմբե) բնակչության մեծամասնությունը կիրառում է վենդա լեզուն: Նահանգում համեմատաբար շատ են ՁԻԱՀ վարակակիրների մասնաբաժնով (18,5%) համեմատած երկրի մյուս շրջանների հետ:

Վարչատարածքային բաժանումըԽմբագրել

Լիմպոպոն բաժանված է 5 շրջանների՝ Վատերբերխ Վեմբե Մոպանի Սեկհուկհունե Կապրիկորն

ՏնտեսությունըԽմբագրել

Լիմպոպոն երկրի ամենաաղքատ և թույլ զարգացած տարածաշրջաններից է: Այն հատկապես նկատելի է գյուղական շրջաններում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին լուրջ առաջընթաց է նկատվում տնտեսության և կյանքի բնագավառներում: Գյուղատնտեսության հիմքը անասնաբուծությունն է: Մշակում են արևածաղիկ, բամբակ, եգիպտացորեն, գետնանուշ, բանան, արքայախնձոր, մանգո: Կան թեյի եւ սուրճ տնկարկներ: Կան օգտակար հանածոների պաշարներ` երկաթաքար, ծարիր, ֆոսֆատներ, ածուխ, քրոմիտներ, ադամանդ, ոսկի, սիլիցիում, փայլար եւ այլն: Արդյունահանող արդյունաբերությունը կազմում Լիմպոպոյի տնտեսության շուրջ մեկ հինգերորդը: Մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որին նպաստել է տարածաշրջանի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհը եւ պահպանվող տարածքների առատությունը: Լիմպոպոյի տարածքով է անցնում Աֆրիկայի ամենակենսական N1 ավտոմայրուղին, այստեղով են անցնում մայրցամաքի խորքից նավահանգիստներ՝ Դուրբան, Ռիչարդս-Բեյ,Մապուտու ճանապարհները:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել