Անատոլի Սիդորով (զինվորական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անատոլի Սիդորով (այլ կիրառումներ)
Անատոլի Ալեքսեևիչ Սիդորով (հուլիսի 2, 1958, Սիվա, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական զինվորական, 2015 թվականի նոյեմբերից հանդիսանում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը, գեներալ-գնդապետ։
Անատոլի Սիդորով | |
Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 2, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Սիվա, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Զբաղեցրել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնը (2012 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 10-ը)։
Կենսագրությունը և զինվորական կարիերան
խմբագրել1975 թվականին ավարտել է Երկատերինբուրգի սուվորովյան ռազմական ուսումնարանը, 1979 թվականին Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը, իսկ 1991 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Ծառայության ընթացքում զբաղեցրել է հետախուզական դասակի հրամանատարի, հետախուզական վաշտի հրամանատարի, Օդեսայի ռազմական շրջանի շտաբի պետի (1979-1984), Աֆղանստանում գումարտակի շտաբի պետի (1984 հոկտեմբեր - 1986 դեկտեմբեր), Անդրկովկասի ռազմական շրջանում գումարտակի հրամանատարի (1986-1988) պաշտոնները։ Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության է անցել հրամանատարի տեղակալի, շտաբի պետի և մոտոհրաձգային գնդի հրամանատարի և այլ պաշտոններում։
Ծառայությունը Աֆղանստանում
խմբագրելԽորհրդային զորքերի Աֆղանստանում գործող սահմանափակ կոնտինգենտի կազմում եղել է 149-րդ գվարդիական դիվիզիայի Չենստոխոսկի 201-րդ մոտոհրաձգային գվարդիական դիվիզիայի շտաբի պետը։ Մարտական խնդիրների ժամանակ դրսևորված խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով։
Հետագա ծառայությունը
խմբագրել1995 թվականին Չեչնիայում մասնակցել է Առաջին չեչենական պատերազմին։
2000 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, ծառայության է անցել Հեռավորարևելյան ռազմական շրջանում որպես մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, հրամանատարի տեղակալ և բանակի շտաբի պետ։ 2006 թվականի հունիսի 12-ին նշանակվել է 5-րդ համազինվորական բանակի հրամանատար, 2008 թվականին դարձել է ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 22-ին էլ նշանակվել է Հեռավորարևելյան ռազմական շրջանի հրամանատարի 1-ին տեղակալ և շտաբի պետ։ Մեկ տարի անց կապված Ռուսաստանի զինված ուժերում բարեփխումների և Հեռավորարևելյան ռազմական շրջանի լուծարման հետ Սիդորովը համանման պաշտոն զբաղեցրեց Արևելյան ռազմական շրջանում, որտեղ մնաց մինչև 2012 թվականը[1]։
2007 թվականին ստացել է Գեներալ-լեյտենանտի կոչում, ինչի կապակցությամբ Կրեմլյան մեծ պալատի Գեոգևյան դահլիճում մասնակցել է հանդիսավոր միջոցառման[2]։
2012 թվականի հոկտեմբերին նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի շտաբի պետ և հրամանատարի առաջին տեղակալ, այդ պաշտոնում փոխարինելով ծովակալ Նիկոլայ Մաքսիմովին[3]։
2012 թվականի նոյեմբերի 9-ին ժամանակավորապես նշանակվել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատար[4]։
2012 թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատար[5]։ Դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Արևմտյան ռազմական շրջանի սպայական տանը Ա. Սիդորովը ներկայացվեց անձնակազմին որպես շրջանի հրամանատար։ Նա պաշտոնը ստացավ անձամբ իր նախորդից՝ այդ ժամանակ արդեն ՌԴ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինից[6]։
2013 թվականի փետրվարի 20-ին Սիդորովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում[7]։
«Bellingcat-ի» փորձագետները Սիդորովին դասում են այն ռուսների շարքին, ովքեր պատասխանատու էին «ԲՈւԿ» ԶՀՀ-ների Դոնբաս տեղափոխության և Դոնեցկի մարզում Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ին հարվածելու համար[8][9]։
2015 թվականի սեպտեմբերին ներառվել է Ուկրաինայի կողմից կիրառված պատճամիջոցների ցուցակում[10]։
Սեպտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին միաձայն առաջադրեցին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2015 թվականի նոյեմբերի 10-ի հրամանով նա նշանակվեց այդ պաշտոնում, իսկ պաշտոնում հաստատվել է նույն թվականի նոյեմբերի 23-ին[11][11][12]։
Ընտանիք
խմբագրելԱնատոլի Սիդորովն ամուսնացած է, ունի երկու դուստ՝ Վիկտորիան և Անաստասիան։
Շքանշաններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Пресс-служба Кремля сообщает — Новый облик вооружённых сил». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Высшие офицеры, присутствовавшие на торжественном мероприятии по случаю их назначения на вышестоящие должности и присвоения им высших воинских (специальных) званий — Президент России». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Кадровые изменения в Вооружённых Силах — Президент России
- ↑ Биография Анатолия Сидорова на сайте РИА Новости
- ↑ Кадровые изменения в Вооружённых Силах Российской Федерации — Президент России
- ↑ Новому командующему ЗВО вручили штандарт — Комсомольская правда
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.02.2013 № 151 «О присвоении воинских званий высших офицеров военнослужащим Вооружённых Сил Российской Федерации» — Официальный интернет-портал правовой информации
- ↑ Кто и как расследовал крушение рейса MH17: западные и российские отчёты
- ↑ Bellingcat назвал имена вероятно причастных к крушению MH17
- ↑ УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №549/2015
- ↑ 11,0 11,1 Министр обороны России представил нового командующего войсками Западного военного округа : Министерство обороны Российской Федерации
- ↑ Ъ-Новости - Анатолий Сидоров возглавил объединенный штаб ОДКБ
- ↑ Указ Президента РФ от 29.12.2010 № 1648 «О присвоении почетных званий Российской Федерации военнослужащим и гражданскому персоналу Вооружённых Сил Российской Федерации»(չաշխատող հղում)